Անտոնիո Ռյուդիգեր

գերմանացի ֆուտբոլիստ

Անտոնիո Ռյուդիգեր (գերմ.՝ Antonio Rüdiger, մարտի 3, 1993(1993-03-03)[1][2], Բեռլին, Գերմանիա), Գերմանացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան[3][4]։

Անտոնիո Ռյուդիգեր
գերմ.՝ Antonio Rüdiger
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտոնիո Ռյուդիգեր
Ազգությունը Գերմանացի
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Բեռլին, Գերմանիա Գերմանիա
Հասակ 191 սմ
Քաշ 85 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 2
Պատանեկան կարիերա
2000–2002 Գերմանիա Շպերբեր
2002–2005 Գերմանիա Թասմանիա Բեռլին
2005–2006 Գերմանիա Նեուքյոլներ
2006–2008 Գերմանիա Հերտա Ցելենդորֆ
2008–2011 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
2011 Գերմանիա Շտուտգարտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011–2012 Գերմանիա Շտուտգարտ II 22 (3)
2012–2015 Գերմանիա Շտուտգարտ 66 (2)
2015–2022 Իտալիա Ռոմա 22 (1)
2022– Իսպանիա Ռեալ
Ազգային հավաքական
2010–2011 Գերմանիա Գերմանիա Մ-18 8 (4)
2011–2012 Գերմանիա Գերմանիա Մ-19 13 (1)
2012 Գերմանիա Գերմանիա Մ-20 2 (0)
2012-2013 Գերմանիա Գերմանիա Մ-21 10 (1)
2014– Գերմանիա Գերմանիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Ապրիլի 12, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Մարտի 29, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Ռյուդիգերը Շտուտգարտի ակադեմիայում հայտնվել է 2011 թվականին։ Շտուտգարտ II-ի կազմում իր անդրանիկ հանդիպումը անցկացրել է նույն թվականի հուլիսի 23-ին 3-րդ Բունդեսլիգայի հերթական տուրի Արմինիա Բիլեֆելդի դեմ խաղում[5]։ 2012 թվականի հունվարի 29-ին Ռյուդիգերը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Շտուտգարտի առաջին թիմի կազմում Մյոնխենգլադբախի Բորուսսիայի դեմ խաղում։ 2013 թվականի ապրիլի 19-ին Ռյուդիգերը երկարաձգեց պայմանագիրը Շտուտգարտի հետ մինչև 2017 թվականի հունիսը։ 2015 թվականի օգոստոսի 17-ին վարձավճարի հիմունքներով տեղափոխվեց իտալական Ռոմա, մի քանի ամիս անց իտալական ակումբը գնեց ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ 2022 թվականի հունիսի 2-ին Ռյուդիգերը տեղափոխվեց Մադրիդի Ռեալ՝ որպես ազատ գործակալ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր՝ սկսած 2022–23 մրցաշրջանից։

Ընտանիք խմբագրել

Ռյուդիգերի հայրը՝ Մաթիաս Ռյուդիգերն է, էթնիկ գերմանացի, իսկ մայրը՝ Լիլին, ծագումով Սիերա Լեոնեից է։ Ռյուդիգերը դավանում է իսլամական կրոնին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Stuttgarter Zeitung: «Լյովը նշանակում է Ռյուդիգերին և Գոմեսին» (Löw nominiert Rüdiger und Gomez.)(գերմ.)
  4. Focus: «2:4 օգուտ Արգենտինայի։ Շյուրլեն և Գյոթցեն փրկում են աշխարհի չեմպիոն Գերմանիային խայտառակությունից» (2:4 gegen Argentinien. Schürrle und Götze retten Weltmeister Deutschland vor Blamage.)(գերմ.)
  5. «Official match report: Arminia Bielefeld - VfB Stuttgart 1:2 (1:0)» (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2011 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ռյուդիգեր» հոդվածին։