Ժերեմի Բոգա

իտալացի ֆուտբոլիստ

Ժերեմի Բոգա (ֆր.՝ Jérémie Boga, հունվարի 3, 1997(1997-01-03)[1][2], 4th arrondissement of Marseille, Մարսել[3]), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և ձախ վինգերի դիրքում[4]։

Ժերեմի Բոգա
Jérémie Boga
Բոգան Ռենի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1997(1997-01-03)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր 4th arrondissement of Marseille, Մարսել[3]
Հասակ 174 սմ
Քաշ 72 կգ
Դիրք ձախ վինգեր, հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սասուոլո
Համար 7
Պատանեկան կարիերա
2003-2009 Ֆրանսիա ԱՍՊՏՏ Մարսել
2009-2015 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Անգլիա Չելսի 1 (0)
2015-2016   Ֆրանսիա Ռեն B 1 (1)
2015-2016   Ֆրանսիա Ռեն 27 (2)
2016-2017   Իսպանիա Գրանադա 26 (2)
2017-2018   Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 31 (2)
2018-ներկա Իտալիա Սասուոլո 30 (3)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 2 (1)
2014-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 10 (1)
2017-ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 8-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Չելսի խմբագրել

Բոգան Չելսիի ակադեմիայի սան է[5][6]։ Առաջին անգամ թիմի պահեստայինների նստարանին հայտնվեց 2015 թվականի մայիսի 24-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[7][8]։ Օգոստոսի 31-ին Բոգան 1 տարվա վարձավճարով միացավ Ռենին[9][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Պոլ-Ժորժ Նտեպին Լիլի դեմ խաղում[11][12]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Բաստիայի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 28-ին՝ Ռեյմսի դեմ խաղում[14][15]։ Ռենի կազմում Բոգան անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[16]։

2016 թվականի հուլիսի 6-ին Բոգան վարձավճարով տեղափոխվեց Գրանադա[17][18][19][20]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 20-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 28-ին՝ Լաս Պալմասի դեմ խաղում[22]։ Գրանադայի կազմում Բոգան անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[23]։ Իր առաջին և միակ հանդիպումը Չելսիի առաջին թիմի կազմում կոտ դ'իվուարցին անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բարնլիի դեմ խաղում[24][25]։

 
Բոգան Չելսիի կազմում 2017 թվականին

2017 թվականի օգոստոսի 28-ին Բոգան 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ[26][27], ինչից հետո վարձավճարով միացավ Բիրմինգհեմ Սիթիին[28][29][30]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 9-ին՝ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[31][32]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 25-ին՝ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[33][34]։ Այս գոլը ճանաչվեց Բիրմինգհեմ Սիթիի տարվա լավագույն գոլ[35]։ 2018 թվականի հունվարի 30-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Սանդերլենդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[36][37]։ Բիրմինգհեմ Սիթիի կազմում Բոգան անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[38]։

Սասուոլո խմբագրել

2018 թվականի հուլիսի 21-ին Բոգան 3․5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Սասուոլո[39][40][41][42]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկոյին Իտալիայի գավաթի Տերնանայի դեմ խաղում[43]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[44]։ Իր առաջին գոլը խփեց 2019 թվականի մարտի 16-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[45]։ Մարտի 31-ին Բոգան գոլի հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 2-1 հաշվով[46]։ Մայիսի 5-ին նա գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[47]։ Իր առաջին մրցաշրջանում Բոգան անցկացրեց 25 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[48]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բոգան իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում[49], և հանդես է եկել Ֆրանսիայի Մ16 և Մ19 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Այնուամենայնիվ, 2017 թվականի ապրիլին Բոգան հայտարարեց, որ կներկայացնի Կոտ դ'Իվուարը[50][51], և հունիսին հրավիրվեց Կոտ դ'Իվուարի ազգային հավաքական՝ Նիդերլանդների և Գվինեայի դեմ խաղերի համար[52][53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հունիսի 10-ին՝ փոխարինելով Ժան Միքայել Սերիին Գվինեայի դեմ խաղում[54][55]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[56]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ռեն (վարձավճար) 2015–16 Լիգա 1 27 2 2 1 2 0 31 3
Գրանադա (վարձավճար) 2016–17 Լա Լիգա 26 2 1 0 27 2
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) 2017–18 Չեմպիոնշիպ 31 2 3 0 34 2
Սասուոլո 2018–19 Սերիա A 25 3 2 0 27 3
2019–20 5 0 1 0 6 0
Ընդհանուր 30 3 3 0 0 0 0 0 33 3
Կարիերայի ընդհանուր 88 6 7 1 0 0 2 0 97 7

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[56]

Կոտ դ'Իվուար
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Չելսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/2005/05/26/0121
  4. «Côte d'Ivoire - J. Boga - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. Harbord, Oliver (2017 թ․ օգոստոսի 12). «Who is Jeremie Boga? The Chelsea youngster subbed 18 minutes into debut». mirror. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Who is Jeremie Boga? Birmingham loanee has already scored against Barcelona». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «Chelsea FC - Sunderland AFC, May 24, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «Chelsea 3-1 Sunderland». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. Cambridge, James (2015 թ․ սեպտեմբերի 1). «Confirmed: Chelsea complete deal for midfielder with Ligue 1 club Rennes». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. Skinner, Adam (2015 թ․ օգոստոսի 31). «Confirmed: Chelsea announce that deal is done as French star completes move to Rennes». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Stade Rennais FC - LOSC Lille, Sep 18, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «Lille hold on for share of spoils at Rennes». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. «SC Bastia - Stade Rennais FC, Oct 27, 2015 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «Stade Reims - Stade Rennais FC, Nov 28, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «Reims vs Rennes». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. «Jeremie Boga | Football Stats | Sassuolo | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  17. «Chelsea's Boga joins Granada on season-long loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. «Chelsea teenager Jeremie Boga joins Granada on season-long loan». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  19. Semino, Lorenzo (2016 թ․ հուլիսի 7). «Granada confirm Jeremie Boga loan from Chelsea». ChelseaNews24 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  20. «Boga, segundo fichaje | Granada - Web Oficial». Boga, segundo fichaje | Granada - Web Oficial (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  21. «Granada CF - Villarreal CF, Aug 20, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  22. «UD Las Palmas - Granada CF, Aug 28, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  23. «Jeremie Boga | Football Stats | Sassuolo | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  24. «Chelsea FC - Burnley FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  25. «Chelsea 2-3 Burnley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  26. «Chelsea's Boga seals loan to Birmingham». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. «Boga signs new Chelsea contract and joins Birmingham City on loan». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  28. «Jeremie Boga: Birmingham City sign midfielder on season loan from Chelsea». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  29. «Chelsea transfer news: Jeremie Boga joins Birmingham on loan | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  30. «Chelsea's Jeremie Boga joins Brmingham on loan». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  31. «Norwich City - Birmingham City, Sep 9, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  32. «Norwich City 1-0 Birmingham City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  33. «Sheffield United - Birmingham City, Nov 25, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  34. «Sheffield United 1-1 Birmingham: Leon Clarke nets 13th of the season to earn Blades a point». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  35. «Moving now to one of the most prestigious awards of the night, the Goal of the Season Award sponsored by @BhamIntCoaches. There was no contest for this one… with a clean sweep of the votes the award goes to @BogaJeremie for this 🚀 against @SUFC_tweets». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  36. «Birmingham City - Sunderland AFC, Jan 30, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  37. «MATCH REPORT: Birmingham City 3 Sunderland 1». The Northern Echo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  38. «Jeremie Boga | Football Stats | Sassuolo | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  39. «Boga moves to Italy | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  40. «Premier League transfer news: Chelsea let Jeremie Boga leave in £3.5m move to Sassuolo | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  41. «Chelsea youngster Jeremie Boga moves to Serie A side Sassuolo in permanent deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  42. «Official: Sassuolo sign Boga | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  43. «US Sassuolo - Ternana Unicusano Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  44. «US Sassuolo - Inter Milan, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  45. «US Sassuolo - UC Sampdoria, Mar 16, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  46. «Bologna FC 1909 - US Sassuolo, Mar 31, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  47. «US Sassuolo - Frosinone Calcio, May 5, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  48. «Jeremie Boga | Football Stats | Sassuolo | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  49. Lowe, Sid (2017 թ․ մարտի 12). «Granada's rented trio fight relegation while seeking Premier League future». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  50. «Chelsea wonderkid Boga commits to Ivory Coast». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  51. «Two more French youth internationals commit to Ivory Coast». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  52. «Marc Wilmots names his first Ivory Coast squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  53. «Salomon Kalou recalled out of retirement by Wilmots». Kawowo Sports (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  54. «Ivory Coast - Guinea, Jun 10, 2017 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  55. «Ivory Coast stunned at home by Guinea in Nations Cup qualifiers - Africa - Sports - Ahram Online». english.ahram.org.eg (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  56. 56,0 56,1 «Jérémie Boga». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  57. «Chelsea 5-3 Fulham (agg 7-6): Blues youngsters win FA Youth Cup». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  58. «Chelsea beat Manchester City to retain FA Youth Cup». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  59. «Man United U21 1-2 Chelsea U21: Lewis Baker bags winner». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  60. UEFA.com. «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերեմի Բոգա» հոդվածին։