Լուկաս Պիազոն

ֆուտբոլիստ

Գուստավո Լուկաս Դոմինգես Պիազոն (բրազ.-պորտ.՝ Gustavo Lucas Domingues Piazón, ավելի հայտնի է որպես Լուկաս Պիազոն, հունվարի 20, 1994(1994-01-20)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա[3]), բրազիլացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ակումբի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Լուկաս Պիազոն
Lucas Piazon.jpg
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա և Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1994(1994-01-20)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա[3]
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Վաղ կյանքԽմբագրել

Լուկաս Պիազոնը ծնվել է Սան Պաուլո քաղաքում առևտրական ներկայացուցիչ Անտոնիո Կարլոս Պիազոնի և փաստաբան Մարիզաբել Դոմինգեսի ընտանիքում։ Նա մեծացել է ֆինանսապես բարեկեցիկ ընտանիքում, ինչը թույլ է տվել նրան կենտրոնանալ միաժամանակ ինչպես դպրոցի, այնպես էլ ֆուտբոլի վրա։ Պիազոնի ծնողները նրա կարիերայի սկզբում ակտիվ մասնակցություն են ունեցել։ Նա մեծացել է քրոջ՝ Ժուլիանայի հետ, որն իրենից 3 տարով փոքր էր և երկրպագում էր «Չելսի» ակումբին դեռ վաղ հասակից, երազում էր խաղալ նրանց կողմից[4][5][6]։

Երբ նա երիտասարդ էր, իր ընտանիքի հետ տեղափոխվել է Պարանու։ Պիազոնի ֆուտբոլային ունակությունները սկսել են զարգանալ 8 տարեկանից։ Բրազիլիացի այլ ֆուտբոլիստների նման (ինչպես Զիկոն և Ռոնալդինյոն) նա հետաքրքրված էր ֆուտզալով։ Նա սկսել է խաղալ այն թիմում, որն այժմ հայտնի է որպես «Կորիտիբա»։ 11 տարեկանում Պիազոնն սկսել է զբաղվել դաշտային ֆուտբոլով։

Ակումբային կարիերաԽմբագրել

Երիտասարդական ակումբներԽմբագրել

Պիազոնն սկսել է իր մասնագիտական կարիերան «Կորիբիտե» ակումբում։ Այս ակումբում նա կարողացել է իրեն լավ դրսևորել՝ դառնալով այն բոլոր մրցաշարերի լավագույն ռմբարկու, որոնց նա մասնակցել էր։ «Կորիտիբան» չուներ բավարար միջոցներ, այդ պատճառով նրա ծնողներն ստիպված են եղել վճարել նրա և մյուս ֆուտբոլիստների տեղափոխության արժեքը։ 2007 թվականին նա տեղափոխվել է ավելի կազմակերպված «Ատլետիկո Պարանաենսե» ակումբ։ Նրան կրկին հաջողվել է փայլել, երբ 2008 թվականին «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի պատանեկան թիմը կարողացել է հասնել Բրազիլիայի մինչև 15 տարեկան պատանիների գավաթի խաղարկության եզրափակիչ, որում նրանք զիջել է «Սան Պաուլո» ակումբին։ «Սան Պաուլո» ակումբը շատ տպավորվել էր նրա ելույթից և առաջարկել միանալ իր թիմին։ 14 տարեկանում Պիազոնը թողել է իր ընտանիքը և գնացել «Սան Պաուլո»։ Մայիսին նրանով սկսել են հետաքրքրվել միջազգային սկաուտները, երբ նա կարողացել է օգնել «Սան Պաուլոյին» անցնել Premier Cup պատանեկան առաջնության եզրափակիչ փուլ։ Գրեթե նույն ժամանակ նա հրավիրվել է Բրազիլիայի 15 տարեկանների հավաքական։ Օգոստոսին «Սան Պաուլո» ակումբը գնացել է Մանչեսթեր, որ մասնակցի Premier Cup-ի եզրափակչին։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ թիմային փուլում հանդիպման ժամանակ Պիացոնը գրավել է դարպասը, իսկ խաղն ավարտվել է «Սան Պաուլոյի» 3։0 հաշվով։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «Սան Պաուլոն» հաղթել է «Վերդերին»։

«Չելսի»Խմբագրել

2011 թվականի սկզբին «Չելսին» նախնական պայմանագիր է կնքել Պիազոնի հետ, որով հետաքրքրվել են համաշխարհային մեծ ակումբներ, այդ թվում «Յուվենտուսը»[7]։ 2011 թվականի մարտի 15-ին «Սան Պաուլոն» հայտարարել է, որ Պիազոնը կարող է խաղալ «Չելսիի» կազմում 2012 թվականի հունվարի 20-ից, երբ կլրանա նրա 18-ամյակը, և նա կարող է ստանալ աշխատանքային վիզա, բայց նա տեղափոխվել է 2011 թվականի ամառային տրանսֆերին։ 10 օր հետո «Չելսին» հայտնել է, որ Պիազոնը հաջողությամբ անցել է բուժզննումը։ 2011 թվականի մարտի 16-ին հայտնի է դարձել, որ «Չելսին» պայմանավորվածություն է ձեռք բերել Բրազիլիայի լավագույն խաղացողներից մեկի հետ[8][9][10][11]։ Ըստ որոշ աղբյուրների՝ «Չելսին» Պիազոնի համար վճարել է մոտ 5 մլն եվրո, և գինը կարող է աճել որոշ կետերի շնորհիվ[8][9]։ Հարցազրույցում նա ասել է․ «Ինձ դուր է գալիս Պրիմիեր Լիգան։ Ես մտածում եմ՝ իմ ոճը և իմ հմտությունները ավելի հարմար են Պրեմիեր Լիգային»[12]։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր տեղափոխությունից անմիջապես հետո Պիազոնն սկսել է խաղալ «կապույտների» երկրորդ կազմում։

«Ֆուլհեմի» դեմ խաղում Պիազոնը հանդես է եկել երկրորդ կազմում, որից հետո ասել է․ «Հիմա ես կարող եմ խաղալ Անգլիայի երիտասարդական գավաթում,- և ավելացրել է,- բոլորը գիտեն, որ ես այստեղ եմ, որ խաղամ և իմ հիմնական նպատակն է երկրորդ թիմի կազմում մասնակցել այնքան հանդիպումների, որքան դա հնարավոր է Անգլիայի Երիտասարդական գավաթը նվաճելու համար»։ Նա հայտարարել է․ «Ես վայելում եմ Ռամիրես, Ալեքսի ընկերությունը և իհարկե այստեղ Դավիթ Լուիսը իմ լավագույն ընկերն է։ Նա շատ ուրախ է և միշտ կատակում է»[13]։ Ակումբի երկրորդ թիմի կազմում իր առաջին գոլը խփել է «Արսենալի» դեմ խաղում՝ հիմնական ժամանակի ավարտից քիչ առաջ[14][15]։ Նա երկրորդ թիմի կազմում 5 խաղում խփել է 2 գոլ, երիտասարդական կազմում՝ 1 գոլ 6 խաղում, այդ թվում՝ Երիտասարդական գավաթի խաղարկության՝ «Դոնկաստեր Ռովերսի» դեմ խաղի հաղթական գնդակը[16]։ 2012 թվականի մայիսի 9-ին օգնել է իր թիմին օգնել է հաղթել «Բլեկբերն Ռովերսի» դեմ խաղում և նվաճել Երիտասարդական գավաթը։

2012 թվականի հունվարի 20-ին, երբ Պիազոնը դարձել է 18 տարեկան, նա ստացել է աշխատանքային վիզա և ձեռք բերել հնարավորություն խաղալու «Չելսիի» հիմնական թիմում։ Հունվարի 26-ին նա կնքել է ընդլայնված պայմանագիր, որը նրան կապել է ակումբի հետ մինչև 2017 թվականը[17]։ Երիտասարդական մակարդակում տպավորիչ ելույթներից հետո Պիազոնն ստացել է 35-րդ համարը, որը նախկինում պատկանում էր Ժուլիանո Բելլետտիին։ 2012 թվականի հունվարի 31-ի եղել է պահեստայինների կազմում Պրեմիեր Լիգայի՝ «Սուոնսի Սիթի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի և փետրվարի 5-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում[18][19]։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ «Նա [Պիազոնը] ավելի շատ մարզվել է հիմնական թիմի հետ, որը շատ լավ է նրա համար։ Նա մեծ առաջընթաց է արձանագրել տեղափոխությունից հետո և վերջին երկու խաղում եղել պահեստայինների նստարանին։ Ցավոք, նրան չի հաջողվել մտնել խաղադաշտ, բայց նա իրեն շատ լավ է դրսևորել երկրորդ խմբում։ Նա այն ֆուտբոլիստ է, որի հետ մենք շատ մեծ հույսեր ունենք ապագայի հետ կապված»[20]։

2012 թվականի մայիսի 10-ին Պիազոնը ճանաչվել է «Չելսիի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Նա թիմի կազմում էր, երբ մեկ օր առաջ նվաճել են Երիտասարդական գավաթը։ «Ես շատ ուրախ եմ և չէի սպասում դա։ Այս շաբաթը շատ ֆանտաստիկ էր ինձ համար։ Դավիթ Լուիսը և Ռամիրեսը շատ են օգնել ինձ, քանի որ երբ ես եկա, միայնակ էի։ Հուսով եմ, որ կմնամ «Չելսիում» երկար ժամանակ և կաշխատեմ»- ասել է նա[21]։ Մրցաշրջանի վերջին տուրի՝ «Բլեքբերն Ռովերսի» դեմ խաղում նա պահեստայինների կազում էր, որում «Չելսին» հաղթել է 2։1 հաշվով[22]։ Նա պատմել է, որ կշարունակի զարգանալ և կցանկանար լինել հիմնական կազմում՝ ասելով․ «Հուսով եմ, որ կլինեմ հիմնական կազմում՝ մարզվելով նրանց հետ ամեն օր, և եթե լինի հնարավորություն, մասնակցել մի քանի խաղի»։ Նա ասել է, թե «միշտ երազել եմ «Չելսիում» խաղալ»[23]։

2012/13 մրցաշրջանԽմբագրել

2012/13 մրցաշրջանի սկզբում Պիազոնը հնարավորություն է ստացել իրեն դրսևորել «Չելսիի» գլխավոր մարզչի՝ Ռոբերտո Դի Մատտեոյի մոտ, երբ նա ԱՄՆ-ում շրջագայության ժամանակ փոխարինման է դուրս եկել 4 խաղերից 3-ում և «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղում հանդես է եկել հիմնական կազմում՝ ավարտելով խաղը 4։2 հաղթանակով[24]։ Նա իր առաջին գոլը խփել է 2-րդ խաղում՝ հանդես գալով հիմնական կազմում, երբ հավասարեցրեց հաշիվը «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում՝ դարձնելով այն 1։1։ Հետագայում նա հիացմունքով է խոսել․ «Դա լավ էր ինձ համար, դա ինչ-որ կերպ հատուկ էր՝ գոլ խփել երկրորդ խաղում»[25][26]։ Պիազոնը փոխարինվել է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի բոլոր աստղերի թիմի դեմ խաղում, որը պարտվել է 2։3 հաշվով, հաջորդ խաղում պահեստայինների կազմում էր, ինչը ավարտվել է «Միլանի» հաղթանակով՝ 1։0[27][28]։ Պիազոնը 2012/13 մրցաշրջաններին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի համար ներառված էր «Չելսիի» հայտացուցակի մեջ իր բրազիլացի ընկերներն են՝ Դավիդ Լուիզը, Օսկարը և Ռամիրեսը այնտեղ փոխարինելով Ֆլորան Մալուդային[29][30][31]։ Պիազոնը առաջին անգամ հանդես է եկել «Չելսի»-«Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» դեմ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության պաշտոնական հանդիպման ժամանակ, որում «կապույտները» պարտվեցին մրցակցին 6։0 հաշվով, իսկ ինքը՝ բրազիլացին գոլային փոխանցում կատարեց Ռայան Բերտրանդին[32]։ 2012 թվականի հոկտեմբերի 31-ին Պիազոնը խաղացել է իր երկրորդ Ֆուտբոլի լիգայի գավաթի խաղում, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որը ավարտվել է «Չելսիի» հաղթանակով, ավելացված ժամանակում, 55-րդ րոպեին Պիազոնը փոխարինվել էր Էդեն Ազարի հետ[33][34]։ Նոյեմբերի 8-ին Պիազոնը գոլ է խփել NextGen Series խաղում, որում «Չելսին» հաղթեց «Մոլդե» ակումբին 6։0 հաշվով[35]։ Դեկտեմբերի 23-ին առաջին անգամ հանդես է եկել Պրիմիեր Լիգայում փոխարինվելով, «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, խաղը ավարտվել է «բիրմինգեմցիների» հաղթանակով 8։0 հաշվով, որում նա գլխի փոխանցում է կատարել Ռամիրեսային և չի խփել 11 մետրանոցը, որը հենց նա էր վաստակել[36]։

Վարձույթ «Մալագայում»Խմբագրել

Ձմեռային տրանսֆերների ժամանակ Լուկասը վարձությով ուղարկվել էր իսպանական «Մալագա» ակումբ[37][38]։ Նրան այնտեղ հասավ 12-րդ համարով մարզահագուստը, Սանտի Կասոռլայի նախկին համրն էր։

2013 թվականի հունվարի 25-ին Իսպանիայի Գավաթի մրցության մեջ էին «Բարսելոնայի» հետ, Պիազոնը առաջին անգամ հանդես էր գալիս «Մալագայի» կողմից, դուրս գալով Ժոակին փոխարեն երկրորդ խաղակեսում[39]։ Փետրվարի 9-ին առաջին անգամ հանդես է գալիս Լա Լիգայում, «Լևանտեի» դեմ խաղում 67-րդ րոպեին դուրս գալով փոխարինման այդ նույն Ժոակինի հետ, խաղը ավարտվել է «անչոուսների» հաղթանակով՝ 2։1 հաշվով[40]։ Փետրվարի 16-ին Լուկասը խաղացել է իր առաջին խաղը հիմնական կազմում և գոլային փոխանցում է կատարել Խվիեր Սավիլային, որը «Աթլետիկ Բիլբաոի» հետ խաղում խփել է միակ հաղթական գոլը։ Հենց ինքը՝ Պիազոնը փոխարինվել է 80-րդ րոպեին[41]։ Փետրվարի 19-ին Պիազոնը առաջին անգամ հանդես է եկել ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պորտուի» հետ խաղում։ Լուկասը դուրս է եկել փոխարինման 78-րդ րոպեին Ժուլիո Բապտիստայի հետ, խաղը պարտվել են 1։0 հաշվով[42]։

Վարձույթ «Ռեդինգում»Խմբագրել

2015 թվականի 31-ին Լուկասը տեղափոխվել է «Ռեդինգ» ակումբ ելույթ ունենալով Չեմպիոնշիպում, վարձույթի օրենքներով 1 մրցաշրջան[43]։ Սեպտեմբերի 26-ին խփել է իր առաջին գոլը «Ռեդինգ» ակումբի կազմում 9-րդ րոպեին «Բըրնլի» ակումբի դեմ խաղում (2:1)[43]։

Միջազգային գործունեությունԽմբագրել

Պիազոնը խաղացել է մինչև 15 տարեկանների հավաքականի թիմում, թիմի հետ Հարավային Ամերիկայի առաջնությունում զբաղեցրել են 2-րդ տեղը՝ 10 գոլով դառնալով լավագույն ռմբարկուն։ 2011 թվականին հրավիրվել է Հարավային Ամերիկայի մինչև 17 տարեկանների առաջնությանը։ Այդ մրցաշարում հաղթել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, մեծ մասը Պիազոնի խաղի շնորհիվ։ Որոշ ժամանակ անց գնացել է Աշխարհի երիտասարդական առաջնություն,բրազիլիացիները գրավել են 4-րդ տեղը։

ՎիճակագրությունԽմբագրել

Տվյալներ 2018 թվականի մայիսի 26-ի դրությամբ-ի դրությամբ[44][45].
Խաղեր and Գոլ by club, season and competition
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Այլ Ամբողջ
League Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ
Չելսի 2012–13 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 2 0 0 0 0 0 3 0
Մալագա 2012–13 Լա Լիգա 11 0 1 0 2 0 14 0
Վիտես 2013–14 Էրեդիվիզիա 29 11 2 0 31 11
Այնտրախտ Ֆրանկֆուրտ 2014–15 Բունդեսլիգա 22 2 1 0 23 2
Ռեդինգ 2015–16 Չեմպիոնշիպ 18 3 3 2 1 0 22 5
Ֆուլհեմ 2016–17 29 5 2 0 1 1 1 0 33 6
2017–18 22 5 1 0 1 1 1 0 25 6
Ամբողջ 51 10 3 0 2 2 2 0 58 12
Ողջ կարիերայում 132 26 10 2 5 2 2 0 2 0 150 30

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  «Չելսի»

  • Անգլիայի երիտասարդական գավաթի սեփականատեր
  • Ամբողջը՝ 1 մրցանակ

 

  • Հարավային Ամերիկայի մինչև 17 տարեկանների չեմպիոն (1)՝ 2011
  • Ամբողջը՝ 1 մրցանակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. 3,0 3,1 3,2 https://www.chelseafcbrasil.com/2018/08/19/lucas-piazon-jogador-do-chelsea/
  4. «Piazon sister» (անգլերեն)։ ChelseaIndia։ 2013-02-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին։ Վերցված է 2013-02-19 
  5. «Piazon Biography» (անգլերեն)։ Pitacodogringo։ 2011-06-11։ Վերցված է 2013-02-19 
  6. «Brazilian to Stamford Bridge» (անգլերեն)։ The Independent։ 2011-06-11։ Վերցված է 2013-02-19 
  7. «Brazil's best young footballers no longer available on the cheap» (անգլերեն)։ The Daily Telegraph։ 2011-06-11։ Վերցված է 2013-02-19 
  8. 8,0 8,1 «Chelsea strike deal to sign Brazilian teenager Lucas Piazón» (անգլերեն)։ The Guardian։ 2011-03-15։ Վերցված է 2013-02-19 
  9. 9,0 9,1 «Will Piazon stand out at Stamford Bridge?» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-04-11։ Վերցված է 2013-02-19 
  10. «Лукас Пиазон станет игроком «Челси»» (ռուսերեն)։ Chelsea.com.ua։ 2011-03-27։ Վերցված է 2013-02-19 
  11. ««Челси» подписал юного бразильского форварда Лукаса Пиазона» (ռուսերեն)։ Sport.ru։ 2011-03-16։ Վերցված է 2013-02-19 
  12. «Chelsea teenager Lucas Piazón rejects Kaka comparisons» (անգլերեն)։ Give Me Football։ 2011-10-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է 2013-02-19 
  13. «Youth Report: Chelsea 4 Fulham 2» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2011-11-12։ Վերցված է 2013-02-19 
  14. «Youth Report: Chelsea 4 Fulham 2» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2011-11-12։ Վերցված է 2013-02-19 
  15. «Reserve report: Arsenal 0 Chelsea 4» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2011-12-21։ Վերցված է 2013-02-19 
  16. «Chelsea sign up Brazilian starlet» (անգլերեն)։ Give Me Football։ 2012-01-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2013-02-19 
  17. «Piazon Signs Extension» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-01-26։ Վերցված է 2013-02-19 
  18. «Piazon makes bench» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-01-31։ Վերցված է 2013-02-19 
  19. «Chelsea v Man U» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-02-05։ Վերցված է 2013-02-19 
  20. «AVB: Chelsea have high hopes for Lucas Piazon» (անգլերեն)։ Tribal Football։ 2012-09-02։ Վերցված է 2013-02-19 
  21. «Piazon pick up Chelsea award» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-05-11։ Վերցված է 2013-02-19 
  22. «Chelsea 2–1 Blackburn» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-05-13։ Վերցված է 2013-02-19 
  23. «Piazon living Chelsea dream» (անգլերեն)։ Sky Sports։ 2012-07-09։ Վերցված է 2013-02-19 
  24. «Match Report: Seattle Sounders 2 Chelsea 4» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-07-19։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2013-02-19 
  25. «Match Report: Chelsea 1 Paris St-Germain 1» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2013-02-19 
  26. «Piazon: A Special Feeling» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-02-ին։ Վերցված է 2013-02-19 
  27. «Match Report: Mls All-Stars 3 Chelsea 2» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-07-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2013-02-19 
  28. «Match Report: Chelsea 0 AC Milan 1» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-07-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2013-02-19 
  29. «Champions League squad announced» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-09-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2013-02-19 
  30. «Piazon in Chelsea Champions League squad» (անգլերեն)։ Esportes.terra.com։ 2012-09-04։ Վերցված է 2013-02-19 
  31. «CL Squad – Piazon in, Malouda out» (անգլերեն)։ Daily Mail։ 2012-09-04։ Վերցված է 2013-02-19 
  32. «Chelsea 6–0 Wolves» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-09-24։ Վերցված է 2013-02-19 
  33. «Match Report: Chelsea 5 Manchester United 4 (Aet)» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-10-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-02-ին։ Վերցված է 2013-02-19 
  34. «Chelsea 5-4 Man Utd» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-10-31։ Վերցված է 2013-02-19 
  35. «Under-19s Report: Chelsea 6 Molde 0» (անգլերեն)։ Официальный сайт «Челси»։ 2012-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին։ Վերցված է 2013-02-19 
  36. «Chelsea 8-0 Aston Villa» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-12-23։ Վերցված է 2013-02-19 
  37. «Piazon joins Malaga on loan» (անգլերեն)։ ESPN։ 2013-01-15։ Վերցված է 2013-02-19 
  38. ««Малага» арендовала полузащитника «Челси» Пиазона» (ռուսերեն)։ Sports.ru։ 2013-01-15։ Վերցված է 2013-02-19 
  39. «Малага vs. Барселона 2:4» (ռուսերեն)։ Soccerway.com։ 2013-01-25։ Վերցված է 2013-02-19 
  40. «Леванте vs. Малага 1:2» (ռուսերեն)։ Soccerway.com։ 2013-02-09։ Վերցված է 2013-02-19 
  41. «El Málaga CF se reencuentra con la victoria en La Rosaleda ante el Ahtletic (1-0)» (իսպաներեն)։ Официальный сайт ФК «Малага»։ 2013-02-16։ Վերցված է 2013-02-19 
  42. «Porto 1:0 Málaga» (անգլերեն)։ Официальный сайт УЕФА։ 2013-02-19։ Վերցված է 2013-02-19 
  43. 43,0 43,1 «Piazon loaned to Reading» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Челси»։ 2015-08-31։ Վերցված է 2015-09-01 
  44. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  45. «Lucas Piazon » Club matches»։ World Football։ Վերցված է օգոստոսի 19, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել