Չառլի Մուսոնդա (հոլ.՝ Charly Musonda, հոկտեմբերի 15, 1996(1996-10-15)[1], Բրյուսել, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Չելսիից վարձավճարով հանդես է գալիս Վիտեսի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Football pictogram.svg
Չառլի Մուսոնդա
Charly Musonda
Musonda.jpg
Մուսոնդան Չելսիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Charles Musonda
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Զամբիա Զամբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1996(1996-10-15)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Բրյուսել, Բելգիա
Հասակ 173 սմ
Քաշ 66 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Վիտես
(վարձավճարով Չելսիից)
Համար 27
Պատանեկան կարիերա
2002-2012 Բելգիա Անդերլեխտ
2012-2015 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Անգլիա Չելսի 3 (0)
2016-2017   Իսպանիա Ռեալ Բետիս 24 (1)
2018   Շոտլանդիա Սելտիկ 4 (0)
2018-ներկա   Նիդերլանդներ Վիտես 4 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Բելգիա Բելգիա Մ15 9 (0)
2011-2012 Բելգիա Բելգիա Մ16 9 (5)
2012-2013 Բելգիա Բելգիա Մ17 14 (2)
2013-2014 Բելգիա Բելգիա Մ19 7 (3)
2014-2016 Բելգիա Բելգիա Մ21 12 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 8-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

ՉելսիԽմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Մուսոնդան սկսել է Անդերլեխտում[3]։ 2012 թվականի հունիսի 11-ին նա միացավ Չելսիի ակադեմիային[4][5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2013 թվականի հոկտեմբերի 24-ին[6]։ 2015 թվականի մարտի 5-ին Մուսոնդան երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[7]։

2016 թվականի հունվարի 29-ին Մուսոնդան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ռեալ Բետիսին[8][9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց փետրվարի 7-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 13-ին՝ Դեպորտիվոյի դեմ խաղում[11]։ 2016 հունիսի 22-ին Բետիսը երկարաձգեց Մուսոնդայի վարձավճարը 1 տարով[12][13], սակայն 8 խաղից միայն 1-ը մեկնարկային կազմում անցկացնելուց հետո[14], 2017 թվականի հունվարի 1-ին բելգիացին վերադարձավ Չելսի[15][16][17]։

Իր դեբյուտը Չելսիի կազմում Մուսոնդան նշեց 2017 թվականի օգոստոսի 6-ին՝ փոխարինելով Վիլյանին Անգլիայի սուպերգավաթի Արսենալի դեմ խաղում[18][19], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[20][21]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Բարնլիի դեմ խաղում[22][23]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[24][25]։

2018 թվականի հունվարի 29-ին Մուսոնդան 18 ամսվա վարձավճարով միացավ Սելտիկին[26][27][28]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 30-ին՝ Հարթ օֆ Միդլոտիանի դեմ խաղում[29][30]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցակցրեց փետրվարի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Զենիտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[31][32]։ 2018 թվականի մայիսին Չելսին խզեց Մուսոնդայի վարձավճարը Սելտիկի հետ[33]՝ ակումբի կազմում քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով[34][35]։

2018 թվականի օգոստոսի 31-ին Մուսոնդան 1 տարվա վարձավճարով միացավ Վիտեսին[36]։ Այնուամենայնիվ, տեղափոխությունից հետո բելգիացին ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով ամբողջ մրցաշրջանը[37][38]։ Վիտեսի կազմում իր դեբյուտը նշեց միայն 2019 թվականի մայիսի 12-ին՝ փոխարինելով Մարտին Էդեգորին Դե Գրաֆսխապի դեմ խաղում[39]։ 2019 թվականի հուլիսի 5-ին Վիտեսը երկարաձգեց Մուսոնդայի վարձավճարը 1 տարով[40][41][42]։ Ակումբի կազմում 3 հանդիպում անցկացնելուց հետո նա կրկին ստացավ ծնկի վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[43][44][45][46]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Մուսոնդան ներկայացրել է Բելգիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[47]։ Իր դեբյուտը Բելգիայի Մ21 հավաքականի կազմում նշեց 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Իսպանիայի դեմ խաղում[48]։ Նոյեմբերի 17-ին Մուսոնդան գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նորվեգիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[49]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 3 0 1 0 0 0 3 1 7 1
Բետիս (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 16 1 0 0 16 1
2016–17 8 0 0 0 8 0
Ընդհանուր 24 1 0 0 0 0 0 0 24 1
Սելտիկ (վարձավճար) 2017–18 Պրեմիերշիպ 4 0 2 0 2 0 8 0
Վիտես (վարձավճար) 2018–19 Էրեդիվիզի 1 0 0 0 0 0 1 0
2019–20 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 0 0 4 0
Կարիերայի ընդհանուր 35 1 3 0 2 0 3 1 43 2

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Չելսի

Սելտիկ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Belgium - C. Musonda - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  3. «Scout Report: Charly Musonda, Chelsea's upcoming attacking midfield marvel»։ 2017-07-21։ Վերցված է 2018-08-02 
  4. Football Mirror (2012-06-11)։ «VIDEO: Chelsea snap up schoolboy wonder Charly Musonda from Anderlecht (report)»։ mirror։ Վերցված է 2018-08-02 
  5. «Chelsea agree transfer of Charly Musonda and brothers Tika and Lamisha»։ Metro (en-GB)։ 2012-06-09։ Վերցված է 2018-08-02 
  6. «THE YOUNG GENERATION: NEW PROFESSIONALS | News Article | News | Official Site | Chelsea Football Club»։ 2013-10-27։ Վերցված է 2018-08-02 
  7. Chapman Anthony (2015-03-05)։ «CONFIRMED: Chelsea prodigy signs new four-year deal»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  8. «Chelsea youngster Charly Musonda joins Real Betis on loan»։ BelfastTelegraph.co.uk (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-02 
  9. «Real Betis secure loan for Chelsea's Musonda»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  10. «Real Betis Balompié - Valencia CF, Feb 7, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  11. «Deportivo de La Coruña - Real Betis Balompié, Feb 13, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  12. «Chelsea extend Musonda's loan at Real Betis»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  13. «Charly Musonda extends Real Betis loan spell»։ Mail Online։ Վերցված է 2018-08-02 
  14. «Charly Musonda | Football Stats | Chelsea | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-02 
  15. «Real Betis and Chelsea FC agree for the termination of the loan of Musonda»։ www.realbetisbalompie.es (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  16. Editorial Reuters։ «Chelsea's Musonda returns from Betis loan spell»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-08-02 
  17. «Chelsea ace back training in London: Blues are recalling him from loan spell»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ 2016-12-21։ Վերցված է 2018-08-02 
  18. «Arsenal FC - Chelsea FC, Aug 6, 2017 - Community Shield - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  19. «Arsenal v Chelsea: How we saw the game»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  20. «Community Shield: Arsenal win shootout 4-1»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-01։ Վերցված է 2018-08-02 
  21. Harris Daniel (2017-08-06)։ «Arsenal 1-1 Chelsea (4-1 on penalties): Community Shield 2017 – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-02 
  22. «Chelsea FC - Burnley FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  23. «Chelsea 2-3 Burnley»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-12։ Վերցված է 2018-08-02 
  24. «Chelsea FC - Nottingham Forest, Sep 20, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  25. «Chelsea 5-1 Nottingham Forest»։ BBC Sport (en-GB)։ 2017-09-20։ Վերցված է 2018-08-02 
  26. Staff Newsroom։ «Celtic delighted to sign Charly Musonda on 18-month loan deal» (en-gb)։ Վերցված է 2018-08-02 
  27. «Charly Musonda: Celtic sign Chelsea midfielder on 18-month loan»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-08-02 
  28. «Celtic sign Charly Musonda on 18-month loan from Chelsea»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  29. «Celtic FC - Heart of Midlothian FC, Jan 30, 2018 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  30. «Celtic 3-1 Heart of Midlothian»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-08-02 
  31. «Celtic FC - Zenit St. Petersburg, Feb 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  32. Smyth Rob (2018-02-15)։ «Europa League: Celtic 1-0 Zenit St Petersburg – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-02 
  33. «Charly Musonda returns to Chelsea after Celtic loan deal is terminated»։ Mail Online։ Վերցված է 2018-08-02 
  34. «Charly Musonda: Chelsea man cuts short Celtic loan stay after eight appearances»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-17։ Վերցված է 2018-08-02 
  35. Forsyth Roddy (2018-05-17)։ «Charly Musonda cuts Celtic loan short with Brendan Rodgers unable to guarantee him game time»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-02 
  36. «Musonda loaned to Vitesse | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2018-09-14 
  37. «Vitesse fog Chelsea-mercenary Musonda months by knee injury -»։ www.firstorderhistorians.com (en-US)։ 2018-09-14։ Վերցված է 2019-10-08 
  38. «Chelsea news: Musonda shin injury not as bad as first feared | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-08 
  39. «Vitesse Arnhem - De Graafschap Doetinchem, May 12, 2019 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  40. «Musonda loaned to Vitesse | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-08 
  41. «Chelsea's Charly Musonda re-joins Vitesse on season-long loan deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  42. Miranda Fellipe (2019-07-05)։ «Official: Charly Musonda Jr rejoins Vitesse on loan from Chelsea»։ We Ain't Got No History (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  43. «Final verdict on Musonda's injury is upsetting»։ Tribuna.com։ Վերցված է 2019-10-08 
  44. «Report: Chelsea loanee Charly Musonda ‘out for the season’»։ Chelsea News (en-US)։ 2019-10-08։ Վերցված է 2019-10-08 
  45. Pasztor David (2019-10-08)։ «Report: Chelsea loanee Charly Musonda Jr feared out for the season, again»։ We Ain't Got No History (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  46. «Chelsea In Touch With Vitesse After Charly Musonda Injury, Jay-Roy Grot In Line To Start»։ www.insidefutbol.com։ Վերցված է 2019-10-08 
  47. «Who is Chelsea's rising star Charly Musonda?»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  48. «Spain U21 - Belgium U21, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  49. «Belgium U21 - Norway U21, Nov 17, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  50. «Charly Musonda»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-02 
  51. «Chelsea 5-3 Fulham (agg 7-6): Blues youngsters win FA Youth Cup»։ Mail Online։ Վերցված է 2018-08-02 
  52. «Chelsea beat Manchester City to retain FA Youth Cup»։ BBC Sport (en-GB)։ 2015-04-27։ Վերցված է 2018-08-02 
  53. «Man United U21 1-2 Chelsea U21: Lewis Baker bags winner»։ Mail Online։ Վերցված է 2018-08-02 
  54. UEFA.com։ «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  55. Wallace Sam, Bull J. J. (2018-05-19)։ «Eden Hazard penalty settles FA Cup final as Chelsea edge past Man Utd»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-02 
  56. «Celtic win seventh Scottish title in a row with 5-0 win over Rangers - CBBC Newsround» (en-GB)։ Վերցված է 2018-08-02 
  57. «Celtic 2-0 Motherwell»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-19։ Վերցված է 2018-08-02 

Արտաքին հղումներԽմբագրել