Այզայա Ջեյ Բրաուն (անգլ.՝ Isaiah Jay Brown, ՄՀԱ՝ [aɪˈzaɪ.ə], հունվարի 7, 1997(1997-01-07)[1], Ուեստ Բրոմիջ, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կիսապաշտպան և հարձակվող։ Բրաունը խաղացել է Անգլիայի մինչև 16 և 17 տարեկանների հավաքականներում[2]։

Football pictogram.svg
Այզայա Բրաուն
անգլ.՝ Izzy Brown
France - England U19, 20150331 54.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1997(1997-01-07)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ուեստ Բրոմիջ, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 182 սանտիմետր
Դիրք wing half և կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Անգլիա Լեսթեր Սիթի
2010—2013 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 1 (0)
2013—մ.հ. Անգլիա Չելսի 1 (0)
2015—2016  Նիդերլանդներ Վիտես 22 (1)
2016—2017  Անգլիա Ռոտերեմ Յունայթեդ 20 (3)
2017  Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 15 (4)
2017—2018  Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 13 (0)
2018—2019  Անգլիա Լիդս Յունայթեդ 2 (0)
Ազգային հավաքական
2012—2013 Անգլիա Անգլիա (մինչև 16) 2 (1)
2012—2014 Անգլիա Անգլիա (մինչև 17) 16 (4)
2014—2016 Անգլիա Անգլիա (մինչև 19) 16 (5)
2016—մ.հ. Անգլիա Անգլիա (մինչև 20) 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13.7.2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 22.05.2017

Ակումբային կարիերաԽմբագրել

Այզայան խաղացել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» ակադեմիայում և մինչև 21 տարեկանների թիմում[3]։ 2012/13 մրցաշրջանում կատարել է նորամուտը ակումբի հիմնական կազմում՝ մասնակցելով Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղին[4] և դառնալով երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում. այդ ժամանակ նա 16 տարեկան 117 օրական էր[5]։

2013 թվականի հունիսի 8-ին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» մերժել է Բրաունի վերաբերյալ «Չելսիի» առաջարկը[6]։ Ավելի ուշ՝ նույն ամսում, «Չելսին» հաստատել է Բրաունի պայմանագիրը[7]։ Երկու ակումբների միջև փոխահատուցման հարցը, ինչպես հետագայում հայտարարվել է, հարթվել է դատական կարգով[8]։

2015 թվականի հուլիսի 10-ին Բրաունը մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Վիտես», որը հանդես էր գալիս Էրեդիվիզիում[9]։ Հուլիսի 30-ին կատարել է նորամուտը «Վիտեսի» կազմում՝ դուրս գալով խաղադաշտ թիմի հիմնական կազմում ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդդեմ «Սաութհեմփթոնի» (0:3)[10]։ Օգոստոսի 9-ին կատարել է նորամուտը Էրդիվիզիում՝ դուրս գալով խաղադաշտ 1-ին տուրի «Վիլլեմ II» ակումբի դեմ խաղում (1:1) և խաղադաշտում անցկացնելով 65 րոպե[11]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին նոր քառամյա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ[12]։ 2016 թվականի մարտի 6-ին խփել է իր առաջին գոլը «Վիտեսի» կազմում, «Ռոդայի» դեմ խաղի 34-րդ րոպեին (2:1)[13]։

ՁեռքբերումներԽմբագրել

Թիմային

  «Չելսի»

  • Անգլիայի երիտասարդկան գավաթի դափնեկիր (2) - 2014, 2015
  • ՈՒԵՖԱ պատանեկան լիգայի հաղթող (1) - 2015
  • Ընդհանուր՝ 3 մրցանակ

  Անգլիայի հավաքական

  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնության հաղթող (1) - 2014
  • Ընդհանուր՝ 1 մրցանակ

Անձնական

Ելույթների վիճակագրությունԽմբագրել

2016 թվականի մայիսի 9-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Վեստ Բրոմվիչ Ալբիոն Պրեմիեր Լիգա 2012/13 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 0 0 1 0
  Չելսի Պրեմիեր Լիգա 2014/15 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 0 0 1 0
  Վիտես Էրեդիվիզի 2015/16 22 1 0 0 0 0 2 0 24 1
Ընդհանուր 22 1 0 0 0 0 2 0 24 1
Ամբողջ կարիերա 24 1 0 0 0 0 2 0 26 1

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Isaiah Brown» (անգլերեն)։ Футбольная ассоциация։ 2013-10-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-22-ին։ Վերցված է 2013-10-31 
  3. «Under-21s win warm-up away» (անգլերեն)։ «Չելսի» ակումբի պաշտոնական կայք։ 2013-10-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-01-ին։ Վերցված է 2013-10-31 
  4. «West Brom 2:3 Wigan» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-10-31։ Վերցված է 2013-10-31 
  5. «Saturday Sundae: West Brom throw Brown boy in the ring» (անգլերեն)։ The Guardian։ 2013-10-31։ Վերցված է 2013-10-31 
  6. «Albion reject Chelsea offer for Brown» (անգլերեն)։ «Վեստ Բոմվիչ Ալբիոն» ակումբի պաշտոնական կայք։ 2013-10-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-02-ին։ Վերցված է 2013-10-31 
  7. «Isaiah Brown» (անգլերեն)։ «Չելսի» ակումբի պաշտոնական կայք։ 2013-10-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013-10-31 
  8. «Tribunal will settle West Brom's Isaiah Brown cash tussle» (անգլերեն)։ Expressandstar։ 2013-10-31։ Վերցված է 2013-10-31 
  9. «Brown and Nathan in Dutch loan» (անգլերեն)։ «Չելսի» ակումբի պաշտոնական կայք։ 2015-07-10։ Վերցված է 2015-07-10 
  10. «Սաութհեմփթոն 3:0 Վիտես» (անգլերեն)։ sports.ru։ 2015-07-30։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-02-ին։ Վերցված է 2015-07-30 
  11. «Վիլլեմ II - Վիտես - 1:1 (0:0)» (ռուսերեն)։ Футбол на Куличках։ 2015-08-09։ Վերցված է 2015-08-11 
  12. «Brown contract signed» (անգլերեն)։ «Չելսի» ակումբի պաշտոնական կայք։ 2015-09-01։ Վերցված է 2015-09-01 
  13. «Roda JC Kerkrade 1:2 Vitesse Arnhem» (անգլերեն)։ Transfermarkt.com։ 2016-03-06։ Վերցված է 2016-03-07 

Արտաքին հղումներԽմբագրել