Դանիել Նոել Դրինքուոթերը (անգլ.՝ Daniel Noel Drinkwater մարտի 5, 1990(1990-03-05)[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն) - անգլիացի ֆուտբոլիստ, Պրեմիեր Լիգայի «Լեսթեր Սիթի» ակումբի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան: Դանին «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է:

Football pictogram.svg
Դանի Դրինքուոթեր
անգլ.՝ Danny Drinkwater
Danny Drinkwater.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիել Նոել Դրինքուոթեր
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1990(1990-03-05)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Անգլիա Անգլիա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեսթեր Սիթի
Համար 4
Պատանեկան կարիերա
2006-2009 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2012 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2009-2010 Անգլիա Խադերսֆիլդ Թաուն 35 (2)
2010-2011 Անգլիա Քարդիֆ Սիթի 9 (0)
2011 Անգլիա Ուոթֆորդ 12 (0)
2011-2012 Անգլիա Բարնսլի 17 (1)
2012-մ.հ. Անգլիա Լեսթեր Սիթի 167 (13)
Ազգային հավաքական
2007-2008 Անգլիա Անգլիա (մինչև 18 տ) 2 (1)
2008-2009 Անգլիա Անգլիա (մինչև 19 տ) 12 (0)
2016-մ.հ. Անգլիա Անգլիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Մանչեսթերում ծնված Դանին մարզվել սկսել է 9 տարեկանից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայում: 2006 թվականի հուլիսին նա ակումբի մանկապատանեկական թիմիմ հետ պայմանագիր կնքեց: 2008 թվականի հուլիսի 31-ին Լանկաշիրայի Մեծ գավաթի եզրափակչում՝ «Լիվերպուլի» ակադեմիայի դեմ խաղում Դրինքուոթերը փոխարինման դուրս եկավ Ռոդրիգո Պոսսեբոնի փոխարեն և խաղի ավարտից երեք րոպե առաջ խփեց հաղթական գոլը: 2008-09 մրցածրջանում Դանին անցկացրեց 18 խաղ «Յունայթեդի» պահեստային կազմում և 2 գոլ խփեց:

2009 թվականի մայիսի 24-ին Պրեմիեր Լիգայի վերջին տուրում՝ «Հալլ Սիթի» դեմ խաղում Դրինքուոթերը առաջին անգամ թիմի հիմնական կազմում տեղ գտավ՝ «46» համարով, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[2];

2009 թվականի օգոստոսի 14-ին Դանին մինչև 2009-10 մրցաշրջանը վարձավճարով տեղափոխվեց «Հադերսֆիլդ Թաուն»[3]: Արդեն հաջորդ օրը նա նորամուտը նշեց ակումբում, խաղալով «Սաութհեմփթոնի» դեմ խաղում[4]: Ամբողջ մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում և 2 գոլ խփեց:

2010 թվականի հուլիսի 8-ին Դրինքուոթերը վարձավճարով տեղափոխվեց ուելսյան «Քարդիֆ Սիթի», որը հանդես էր գալիս Պրեմիեր Լիգայում[5]: Օգոստոսի 8-ին նա նորամուտը նշեց «Քարդիֆ Սիթիի» կազմում՝ «Շեֆֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում[6]: 2011 թվականի հունվարի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Դրինքուոթերին վերադարձրեց ակումբ: Վարձավճարով հանդես գալու ժամանակ Դանին անցկացրեց 12 հանդիպում[7]:

«Քարդիֆ Սիթիից» «Յունայթեդ» տեղափոխվելուց երեք օր անց՝ 2011 թվականի հունվարի 28-ին Դրինքուոթերը մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարով տեղափոխվեց «Ուոթֆորդ»[8]: «Ուոթֆորդի» կազմում նա անցկացրեց 12 հանդիպում:

2011 թվականի օգոստոսի 23-ին Դրինքուոթերը վարձավչարով ուղարկվեց «Բարնսլի»[9]: «Բարնսլիի» կազմում նա անցկացրեց 18 հանդիպում և 1 գոլ խփեց («Քարդիֆ Սիթիի» դարպասը):

 
Դրինքուոթերը 2013 թվականին

2012 թվականի հունվարի 20-ին Դանի Դրինքուոթերը փոխեց ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով «Լեսթեր Սիթի», իսկ տրանսֆերի արժեքը չհրապարակվեց[10]:

2013-14 մրցաշրջանը Դրինքուոթերի համար հաջողված էր. առաջնության 45 խաղում նա 7 գոլ խփեց, և դեկտեմբեր ամսին ստացավ «Ամսվա ֆուտբոլիստ» կոչումը[11], և բացի այդ առաջադրվեց առաջնության «տարվա ֆուտբոլիստ» կոչմանը[12]: Նա մտավ առաջնության տարվա լավագույն կազմի ֆուտբոլիստների մեջ, որտեղ էին նաև նրա ակումբակիցներ Կասպեր Շմեյխելը և Ուես Մորգանը[13], իսկ «Լեսթեր Սիթին» հաղթեց առաջնությունը, ստանալով թույլատրություն խաղալու Պրեմիեր Լիգայում[14]:

2014 թվականի հունիսի 7-ին Դրինքուոթերը «Լեսթերի» հետ պայմանագիրը երկարաձգեց 4 տարով[15]:

Կարիերան հավաքականումԽմբագրել

Դրինքուոթերը Անգլիայի հավաքականում նորամուտը նշել է 18 տարեկանում՝ 2007 թվականի նոյեմբերի 20-ին խաղալով Գանայի հավաքականի դեմ, խփեց 2-րդ գոլը խաղի, որը ավարտվեց անգլիացիների հաղթանակով (2:0): Իսկ ավստրալացիների դեմ խաղը նրա համար երկրորդն էր[16]:

2008-2009 թվականներին Դանին Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրեց 12 հանդիպում[16]:

2016 թվականի մարտի 29-ին նորմաուտը նշեց Անգլիայի հավաքականի հիմնական կազմում՝ խաղալով Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում[17]:

Վիճակագրությունը հավաքականումԽմբագրել

ՏիտղոսներԽմբագրել

Ակումբային տիտղոսներԽմբագրել

  Լեսթեր Սիթի

  • Անգլիայի 2-րդ առաջնության հաղթող - 2013-14
  • Պրեմիեր Լիգայի չեմպիոն - 2015-16

Անձնական տիտղոսներԽմբագրել

  • Առաջնության «տարվա թիմ»-ի կազմի անդամ - 2013-14
  • Առաջնության ասմվա լավագույն խաղացող - 2013 թվականի դեկտեմբեր
  • «Լեսթեր Սիթիի» կազմի տարվա խաղացող - 2013-14

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Hughes Ian (2009-05-24)։ «Hull 0-1 Man Utd» (անգլերեն)։ BBC Sport 
  3. «Drinkwater moves to Huddersfield» (անգլերեն)։ BBC Sport։ 2009-08-14 
  4. «Huddersfield 3-1 Southampton» (անգլերեն)։ BBC Sport։ 2009-08-15 
  5. «Man United youngster Daniel Drinkwater joins Cardiff on loan» (անգլերեն)։ BBC Sport։ 2010-07-08 
  6. «Cardiff 1-1 Sheff Utd» (անգլերեն)։ BBC Sport։ 2010-08-08 
  7. «Danny Drinkwater returns to Man United from Cardiff» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-01-25 
  8. «Watford sign Manchester United midfielder Drinkwater» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-01-28 
  9. Marshall Adam (2011-08-23)։ «Danny joins Barnsley» (անգլերեն)։ ManUtd.com 
  10. Marshall Adam (2012-01-20)։ «Drinkwater joins Leicester» (անգլերեն)։ ManUtd.com 
  11. «Drinkwater Wins Player Of The Month» (անգլերեն)։ LCFC.com։ 2014-01-10 
  12. «Football League nominates Ings, Drinkwater & McCormack» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-03-13 
  13. «Leicester City trio make the PFA Championship Team of the Year» (անգլերեն)։ Sky Sports։ 2014-04-27 
  14. «Leicester City promoted to Premier League after QPR defeat» (անգլերեն)։ The Guardian։ 2014-04-05 
  15. «Transfer news: Leicester midfielder Danny Drinkwater signs new four-year contract» (անգլերեն)։ Sky Sports։ 2014-06-17 
  16. 16,0 16,1 «Danny Drinkwater» (անգլերեն)։ theFA.com 
  17. «England 1-2 Netherlands» (անգլերեն)։ BBC Sport։ 2016-03-29 

Արտաքին հղումներԽմբագրել