Վաղինակ Բեքարյան

հայ արձակագիր, բանաստեղծ, ուսուցիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեքարյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Վաղինակ Գրիգորի Բեքարյան (հունվարի 5, 1891 - հունիսի 15, 1975), հայ մանկավարժ, բանաստեղծ, արձակագիր։

Վաղինակ Բեքարյան
Vakhinak Bekaryan 1.jpg
Ծնվել էհունվարի 5, 1891(1891-01-05)
ԾննդավայրՊարտիզակ, Թուրքիա
Վախճանվել էհունիսի 15, 1975(1975-06-15) (84 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ և ուսուցիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԿեդրոնական վարժարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներԴժոխքը երկրի վրա
ԶավակներՑոլակ Բեքարյան և Արա Բեքարյան
Vakhinak Bekaryan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղինակ Բեքարյանը ծնվել է 1891 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղական դպրոցում, ապա շարունակել Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում։

1908 թվականի Օսմանյան սահմանադրությունից հետո Բեքարյանը կնոջ հետ տեղափոխվում է Աֆիոն-Կարահիսար և երկուսով դասավանդում են ազգային կենտրոնական միջնակարգ դպրոցում[1]։ 1915 թվականին Բեքարյանին հրավիրում են Երուսաղեմ Ժառանգավորաց վարժարանում դասավանդելու, որտեղ նրա ընտանիքը անց է կացնում եղեռնի օրերը։ Եղեռնից հետո Պորտ-Սաիդում դասավանդում է փախստական մուսալեռցիների վրանաքաղաքում։ 1916 թվականից Եթովպիայի հայկական գաղթօջախի հրավերով տեղափոխվում է Ադիս Աբեբա և այնտեղ հիմնում հայկական դպրոց[2]։ 1922 թվականին տեղափոխվում են Փարիզ, իսկ 1925 թվականին Հայաստան։ Ավարտում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտըի քիմիական ֆակուլտետը։ Ուսմանը զուգահեռ դասավանդել է Էջմիածնում, Երևանի դպրոցներում և մանկավարժական ինստիտուտում[3]։

ՍտեղծագործություններըԽմբագրել

Սփյուռքի մամուլում լույս են տեսել նրա արձակ և չափածո գործերը։ 1923-1924 թվականներին թղթակցել է «Կոչնակ Հայաստանի» և «Հառաջ» թերթերին Աբել Միաճիկյան կեղծանունով։

  • Քառյակներ 1925 թ.
  • «Սուտ Հարսը», (վիպակ) 1945, 1963 Երևան
  • «Դժոխքը երկրի վրա» (վեպ), 1959 Երևան
  • «Գառնիում», «Ոսուցչուհու հիշատակարանը», «Մանկության հուշեր» (մի գրքով) 1967 Երևան
  • «Ձեզնից անմեղը» (վիպակ) 1970 Երևան
  • «Վաղարշապատ», (անտիպ)
  • «Մի տարի Էջմիածնում» (անտիպ)

ՀղումներԽմբագրել

  1. Կ. Ա. Չերքեզյան, «Աֆիոն-Կարահիսարի հայ գաղթօջախը» 1986, Երևան
  2. Կարպիս Սուրենյան, «Բնիկ ո՞րտեղացի եք», 1969 Երևան
  3. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա,, Հայաստան հրատարակչություն, Երևան 1973, էջ 198
 
Ադիս Աբեբայի հայկական դպրոցի սաները 1918 թ., ուսուցիչներ՝ Մառի և Վաղինակ Բեքարյաններ
 
Վաղինակ և Մառի Բեքարյանների Ադիս-Աբեբայում Ազգային Արարատյան Վարժարանը հիմնելը հաստատող գրությունը։