Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր
Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր (գերմ.՝ Frank-Walter Steinmeier, հունվարի 5, 1956[1][2][3][…], Դեթմոլդ, Գերմանիա[1], Գերմանիայի նախագահ։ 2005-2009 և 2013-2017 թվականներին եղել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար։ 1975 թվականից Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2016 թվականին եղել է ԵԱՀԿ նախագահ։
Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր գերմ.՝ Frank-Walter Steinmeier | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1956[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Դեթմոլդ, Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | Evangelical Church in Berlin, Brandenburg and Silesian Upper Lusatia?[4] |
Կրթություն | Գիսենի համալսարան (1982)[1] |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր[5] (1991) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Գիսենի համալսարան և Lower Saxony State Chancellery? |
Ամուսին | Elke Büdenbender?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանիայի նախագահ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Aktion Deutschland Hilft?[1], German Protestant Church Assembly?[1], German Protestant Institute?[1], First Merkel cabinet? և Third Merkel cabinet? |
Երեխաներ | Merit Steinmeier? |
Կայք | frank-walter-steinmeier.de |
Ստորագրություն | |
Frank-Walter Steinmeier Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրանկ-Վալտեր Շթայնմայերը ծնվել է 1956 թվականին Դեթմոլդում։ 1974 թվականին ավարտելով գիմնազիան նա անցել է զինվորական ծառայության Բունդեսվերում։ 1975 թվականին նա մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը։ 1976 թվականին ընդունվել է Գիսենում գտնվող Յուստուս Լիբիխի անվան համալսարան, որտեղ նա 1982 թվականին ուսումնասիրեց իրավաբանություն, հետո քաղաքական գիտություններ։ 1986 թվականին Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը պաշտպանեց դոկտորական դիսերտացիա «Անօթևանների իրավական դրությունը» թեմայով։
1986-1991 թվականներին Շտանմայերը եղել է Գիսսենի համալսարանի իրավախորհրդատվության և քաղաքագիտության ֆակուլտետի գիտաշխատող։ 1991 թվականին եղել է Ներքին Սաքսոնիայի պետքարտուղարության տեղեկատվական իրավունքի և քաղաքականության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների իրավախորհրդատու։ 1993 թվականից 1994 թվականներինղեկավարել է Ներքին Սաքսոնիայի վարչապաետի անձնական բյուրոն։ 1994 թվականից 1996 թվականներին գլխավորել է միջգերատեսչական համակարգման ու պլանավորման քաղաքական դիրեկտիվի բաժինը, իսկ 1996 թվականից 1998 եղել է Ներքին Սաքոնիայի պետքարտուղար։
1998 թվականի նոյեմբերից 1999 թվականի հուլիսը զբաղեցրել է դաշնային կառավարության պետքարտուղարի պաշտոնը, լիազորված համակարգման հատուկ ծառայությունների գործունեությամբ, իսկ 1999 թվականի հուլիսից մինչև 2005 թվականը դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար։
2005 թվականին ստացել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Գերմանիայի կոալիցիոն կառավարությունում, իսկ 2007 թվականին դարձել է ԳԴՀ փոխկանցլեր, այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանց Մյունտեֆերինգին։ 2007 թվականի առաջին կեսին Շտանմայերը զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։
2017 թվականի փետրվարի 12-ին Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը 931 ձայնով Դաշնային ժողովի կողմից ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Dr. Frank-Walter Steinmeier, SPD (գերմ.) — 1996.
- ↑ 2,0 2,1 Corkin N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ STEINMEIER: MEIN GLAUBE DARF NICHT SELBST ZUM GEGENSTAND DER POLITIK WERDEN
- ↑ Frank-Walter Steinmeier geb. 1956 (գերմ.) — 1997.
- ↑ Mein Umfeld (գերմ.) — Frank-Walter Steinmeier.
- ↑ 7,0 7,1 quirinale.it (իտալ.)
- ↑ https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=steinmeier&type=&aarstall=
- ↑ 9,0 9,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://web.archive.org/web/20171107011001/http://www.zeit.de/news/2017-01/26/deutschland-steinmeier-mit-orden-der-franzoesischen-ehrenlegion-ausgezeichnet-26193206
- ↑ http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
- ↑ http://www.ritarikunnat.fi/index.php/fi/ritarikunnat/rekisterit/216-suomen-valkoisen-ruusun-ritarikunnan-suurristin-ketjuineen-saajat-ulkomaalaiset/
- ↑ https://www.vestnesis.lv/op/2019/37.33
- ↑ Zuckerberg M., Saverin E., Moskovitz D., Hughes C. Ֆեյսբուք (գերմ.) — 2004.
- ↑ https://www.prezident.sk/page/vyznamenania/
- ↑ Modtagere af danske dekorationer — Danish Royal Family.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր» հոդվածին։ |