Կարինե Գլոյան

հայ նկարիչ

Կարինե Սերգեյի Գլոյան (հունվարի 5, 1955(1955-01-05), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), դիզայներ-նկարչուհի։

Կարինե Գլոյան
Ծնվել էհունվարի 5, 1955(1955-01-05) (67 տարեկան)
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություննկարչուհի
Հաստատություն(ներ)Վանաձորի կերպարվեստի թանգարան
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Ալմա մատերՎանաձորի պետական համալսարան (1977)

ԿենսագրությունԽմբագրել

1962-1972 թթ. սովորել է Թբիլիսիի 110 միջնակարգ հայկական դպրոցը։ 1972-1977 թթ.` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժնում։ 1996 թ. մասնակցել է կերպարվեստ և դիզայն առակայի որակավորման բարձրագույն դասընթացների։ 1979 թ. աշխատել է Կիրովականի կերպարվեստի թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող։ 1979-1986 թթ. աշխատել է Կիրովականի թիվ 46 ուսումնարանում՝ որպես մանկավարժ։ 1986 թվականից աշխատում է Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում՝ նախ որպես ուսմասվար, այնուհետ՝ տնօրեն[1]։ Ստեղծագործում է 1985 թվականից։ Մասնակցել է բազում հանրապետական ցուցահանդեսների, ունեցել մի շարք անհատական ցուցահանդեսներ։ 1996 թ. հիմնադրել է «Բրաբիոն մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն ակտիվ գործունեություն է ծավալում մինչ օրս։ 2012 թվականից Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է։

Արժանացել է մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի։

ՍտեղծագործություններԽմբագրել

Զբաղվում է կիրառական արվեստով՝ ասեղնագործություն, տիկնիկ-խամաճիկներ, կոլաժ, ապլիկացիա, բատիկա, պապյե-մաշե։

ՑուցահանդեսներԽմբագրել

  • 1987 թ. Վանաձոր, ասեղնագործություն
  • 1998 թ. Մինդեն, «Մի սնդուկ մանկական արվեստ»
  • 2005 թ. Վանաձոր, բատիկա
  • 2005 թ. Վանաձոր, պապյե-մաշե
  • 2010 թ. Վանաձոր, «Մետաքս և Գույն»

ԾանոթագրություններԽմբագրել