Մարտին Մազմանյան
Մարտին (Մարտիրոս) Սարգսի Մազմանյան (1899, (1900) դեկտեմբերի 24 (հունվարի 5), Թիֆլիս- 1987, մայիսի 8, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։
Մարտին Մազմանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1899 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 8, 1987 (87 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1921), Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա (1924), Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1930) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1930) |
Անդամակցություն | Հայաստանի երաժշտական ընկերություն |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
1921 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1922-1924 թթ. սովորել է Մոսկվայի (հոբոյ և խմբավարություն), 1926-1930 թթ.՝ Թիֆլիսի (ստեղծագործություն, դասատու՝ Սարգիս Բարխուդարյան) կոնսերվատորիաներում։ 1930 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1950-1954 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, 1954-1962 թթ.` Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի տնօրեն։ 1961-1977 թթ. Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է խմբավարություն։ Եղել է Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադիրներից և ընկերության նախագահի տեղակալը։ ՀՀ քաղաքներում, Թբիլիսիում, Մոսկվայում հիմնել և ղեկավարել է երգչախմբեր։ Գրել է «Ճուտիկ» մանկական օպերան, սիմֆոնիկ («Մամե և Աշե», «Հաղթանակի պոեմ»), կամերային գործիքային երկեր, խմբերգեր, ռոմանսներ, երգեր, ստեղծագործություններ մանուկների համար[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 133)։ |