Գուրգեն Միքայելյան

հայ դրամատուրգ, բանաստեղծ

Գուրգեն Երջանիկի Միքայելյան (հունվարի 5, 1965(1965-01-05), Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, թատերագիր։

Գուրգեն Միքայելյան
Ծնվել էհունվարի 5, 1965(1965-01-05) (59 տարեկան)
ԾննդավայրՕշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Միքայելյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 5-ին, Օշականում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում։ 1986-1991 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարան] բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ Ավարտելուց հետո շուրջ երեք տարի աշխատել է տարբեր խմբագրություններում` որպես լրագրող, ապա կատարել այլ աշխատանքներ։ 1996 թվականին տպագրվել է Միքայելյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ», Երևան, 32 էջ)։ 1998 թվականին լույս է տեսել երկրորդը («Հորիզոնից այն կողմ», Երևան, «Մանկավարժ» հրատարակչություն, 200 էջ)։ 2004 թվականին տպագրվել են թատերգությունները «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա»[1] վերնագրով (Երևան, «Նահապետ» հրատարակչություն, 333 էջ) [2]: Միքայելյանի ստեղծագործությունները հրապարակվել են պարբերական մամուլում, գրական կայքերում ու ժողովածուներում («Գարուն», «Անդին», «Գրական կամուրջ»[3], «Գրանիշ»[4], «Թագլուր», «Արդի հայ գրականության ժողովածու», «Հայ արդի գրողներ», «Ոգեզարթոնք», «Գրական անդաստան» և այլն)։ 2012 թվականին «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը։ 2014 թվականին Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Ամերիկյան խառնաշփոթ» կատակերգությունը։ 2020 թվականին «Արմավ» հրատարակչությունը տպագրել է Միքայելյանի «Պոեզիա» և «Թատերգություն» վերնագրերով երկհատորյակը (շուրջ 550 և 710 էջ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Միքայելյան, Գուրգեն (2004). Ներկայացում փլվող թատերաբեմի վրա։ Պիեսներ եւ կինոդրամաներ. Նահապետ. ISBN 978-99941-39-11-8.
  2. Ներկայացում փլվող թատերաբեմի վրա:Պիեսներ և կինոդրամաներ
  3. «Գուրգեն Միքայելյան». Գրական կամուրջ. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Գուրգեն Միքայելյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել