Նորայր Կարգանյան
Նորայր Սարգսի Կարգանյան (հունիսի 1, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 5, 2014), հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[1]։
Նորայր Կարգանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1948 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 5, 2014 (65 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1970) |
Ստեղծագործություն(ներ) | Անտառային հեքիաթ, Վահան Տերյանի հուշարձան, Հովհաննես Բաղրամյանի հուշարձան և Տիգրան Պետրոսյանի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
1965 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ 1995 - 2008 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում (դոցենտ)։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության քանդակի սեկցիայի նախագահ, ԽՍՀՄ նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի Կանարների միության անդամ։ 1965 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից և բազմակի դիպլոմակիր։ Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[2], Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Մոնումենտալ ստեղծագործություններԽմբագրել
- Հովհաննես Բաղրամյանի հուշարձան (2003, բրոնզ, գրանիտ, Երևան)
- Վահան Տերյանի հուշարձան (2000, բազալտ, Երևան)
- Տիգրան Պետրոսյանի հուշարձան (2006, բրոնզ, գրանիտ, բազալտ, Երևան)
- Գոհար Գասպարյանի հուշարձան (քաղաքային պանթեոն), մարմար, 2008
- «Անտառային հեքիաթ», Երևանի մանկական երկաթուղի, տուֆ, 1994
- «Մայրություն», Երևան, Սայաթ-Նովա փողոց, մարմար, 2002
ՊատկերասրահԽմբագրել
«Անտառային հեքիաթ», Երևանի մանկական երկաթուղի, տուֆ, 1994
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Նորայր Կարգանյան(չաշխատող հղում)
- ↑ Նորայր Կարգանյանի կայքը(չաշխատող հղում)