Գարրի Ռաշիդյան

հայ ճարտարապետ

Գարրի Հայկի Ռաշիդյան (հունվարի 5, 1933(1933-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2016(2016-01-03), Երևան, Հայաստան[1][2]), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1999), պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ։

Գարրի Ռաշիդյան
Ծնվել էհունվարի 5, 1933(1933-01-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 3, 2016(2016-01-03) (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1957)
ԱշխատավայրՀայպետնախագիծ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Պարգևներ
 Garry Rashidyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967 թվականից եղել է նախագծի գլխավոր ճարտարապետ Հայպետնախագիծ ինստիտուտում և Հայկական ճարտարապետաշինական գիտահետազոտական ինստիտուտում։ 1970-1971 թվականներին վերապատրաստվել է Ֆինլանդիայում։ 1977-1993 թվականներին եղել է Երևանի միութենական նախագծային ինստիտուտի տնօրեն, 1997 թվականից՝ ԵՊՃՇՀ ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչ (պրոֆեսոր՝ 1989

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

Հեղինակ է Էջմիածնի հրապարակի բարեկարգման (1982), փոստի շենքի (1985), համահեղինակ՝ հասարակական կենտրոնի (1973-1985), «Վաղարշապատ» (1975-1981, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1981), Երևանի Ավան-Առինջ բնակելի (1978-1985) թաղամասերի, «Երիտասարդական» բնակելի համալիրի (1983), Հայրենական պատերազմում (1941- 1945) տարած հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի (1985-1986), «Դավթաշեն» հանգստի գոտու, Էջմիածնում «Հավերժություն» հուշարձանի («Մաշտոց և Կորյուն», բազալտ), Երևանում վիլլայի (2002) և այլ աշխատանքների։

Գարրի Ռաշիդյանի աշխատանքները նվիրված են քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրներին[3]։

Պարգևատրումներ խմբագրել

Խորհրդային ճարտարապետության 1976-1980 թվականների նվաճումների համամիութենական, «Տարվա լավագույն ստեղծագործություն» հանրապետական (1981, 1985, 1986, 1987, 1989) ստուգատեսների դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վախճանվել է ճարտարապետ Գարրի Ռաշիդյանը
  2. «AV Production - Գարրի Ռաշիդյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Պողոսյան մրցանակ - Գարրի Ռաշիդյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարրի Ռաշիդյան» հոդվածին։