Բացել գլխավոր ցանկը

Մոնիկա Գուերիտորե (իտալ.՝ Monica Guerritore, հունվարի 5, 1958(1958-01-05)[1][2], Հռոմ, Իտալիա[3]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իտալացի դերասանուհի:

Մոնիկա Գուերիտորե
իտալ.՝ Monica Guerritore
Dopo caffè con Monica Guerritore cropped.jpg
Ծնվել էհունվարի 5, 1958(1958-01-05)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունկատակերգու, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
monicaguerritore.it

ԿենսագրությունԽմբագրել

Մոնիկա Գուերիտորեն առաջին անգամ կինոյում նկարահանվել է 13 տարեկանում` Վիտտորիո դե Սիկայի «Կարճատև արձակուրդ» (1973թ.) ֆիլմում։ Դրանից երեք տարի անց նրա դեբյուտը կայացել է նաև թատրոնի բեմում, որտեղ նա հանդես է եկել Ջորջո Ստրեհլերի «Բալենու այգին» բեմադրությունում։

1980-ական թվականներին թատրոնում նա հանդես է եկել բավականին լուրջ կերպարներով՝ լեդի Մակբեթ, Իոկաստա, Օֆելիա և այլն։ Կինոյում նկարահանվել է «Տիկնայք և պարոնայք, բարի գիշեր» (1976 թ.), «Շտապող մարդը» (1977 թ.), «Սկանդալային Ջիլդան» (1985 թ.), «Զգացմունքներ» (1986 թ.), «Վենետիկուհին» (1986 թ.), «Գայլուհին» (1996 թ.), «Էգը» (1998 թ.), «Հիանալի օր» (2008 թ.), «Գեղեցիկ մարդիկ» (2009 թ.), «Եկեք մոռանանք այդ մասին» (2012 թ.) և այլ կինոնկարներում։ Ի դեպ ֆիլմերի մի մասի («Սկանդալային Ջիլդան», «Զգացմունքներ», «Գայլուհին» և այլն) ռեժիսորը Մոնիկա Գուերիտորեի ամուսինն էր՝ Գաբրիելե Լավիան: «Գայլուհին» ֆիլմի համար Մոնիկան ներկայացվել էր Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին։

Անձնական կյանքըԽմբագրել

1970-ական թվականներին Մոնիկա Գուերիտորեն սիրավեպ է ունեցել դերասան Ջանկառլո Ջանինիի հետ։ 1981 թվականին ամուսնացել է թատրոնի և կինոյի ռեժիսոր Գաբրիելե Լավիայի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու դուստր։ 2001 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 2010 թվականին Մոնիկան ամուսնացել է քաղաքական գործիչ Ռոբերտո Զաքարիայի հետ։

ՖիլմագրությունԽմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1973 Կարճատև արձակուրդ Una breve vacanza Մարիա
1974 Ներման արժանի մեղք Peccato veniale Ռոզի
1975 Սերը ծփիների տակ La prima volta, sull'erba -
1976 Տիկնայք և պարոնայք, բարի գիշեր Signore e signori, buonanotte -
1977 Շտապող մարդը L'homme pressé Մարիա
1977 Հետաքրքիր դրություն Stato interessante Աննաբելլա Լա Մոնիկա
1978 Բալենու այգին Il giardino dei ciliegi Անյա
1978 Սիրո էֆտանազիա Eutanasia di un amore -
1979 Քեռի Վանյա Zio Vanja -
1979 Ես սիրում եմ, ես չեմ սիրում Amo non amo Ջուլիա
1980 Ստվեր Ombre Մոնիկա
1981 Խաղն ավարտված է La festa perduta! -
1981 Մարդիկ և ոչ միայն Uomini e no Բերտա
1981 Սիրո անտառը Bosco d'amore Ագնոլելա
1982 Կախարդական առագաստ La vela incantata Աննա
1982 Լավագույն մահը Più bello di così si muore Ամելիա
1982 Ես այլևս քեզ հետ չեմ Io con te non ci sto più -
1983 Համբուրգյան արքայազնը Il principe di Homburg Նատալիա
1984 Լուսանկարելով Պատրիցիային Fotografando Patrizia Պատրիցիա Վիանի
1985 Սկանդալային Ջիլդան Scandalosa Gilda Ջիլդա
1986 Վենետիկուհին La venexiana Վալերիա
1986 Զգացմունքներ Sensi Վիտորիա
1987 Տարօրինակ կյանք Strana la vita Աննա
1989 Անվերջանալի խաղ The Endless Game Սիլվիա
1990 Անմեղության ապացույց Una prova d'innocenza -
1992 Խելագար վախկոտները Mutande pazze Ամալիա
1992 Ագնեշկա Agnieszka -
1996 Մեզանից մեկը Uno di noi -
1996 Գայլուհին La lupa Պինա
1998 Էգը Femmina Սիլվիա
1999 Սերը կյանքի այն կողմում L'amore oltre la vita Ֆրանկա
2004 Սեր և գաղտնիքներ Amanti e segreti Ամբրա Կաստելլի Լեոնարդի
2004 Սիրո ժամանակը Questo amore Մարթա
2007 Փախուստ Մառլենից Fuga con Marlene Մառլեն
2008 Հիանալի օր Un giorno perfetto Մառա
2008 Գժտությունների ընտանիքը Il seme della discordia -
2008 Գերմանացիների գործարանը La fabbrica dei tedeschi մայր
2008 Սանդրինը անձրևի տակ Sandrine nella pioggia Կարոլինա
2009 Գեղեցիկ մարդիկ La bella gente Սյուզաննա
2010 Սուրբ Ավգուստինոն Sant'Agostino Մոնիկա
2011 Ռոսելլա Rossella Օլիմպիա
2011 Իմ կյանքի վատագույն շաբաթը La peggior settimana della mia vita Կլարա
2011 Եկեք մոռանանք այդ մասին Come non detto Ավրորա
2012 Շաբաթ, կիրակի և երկուշաբթի Sabato, domenica e lunedì Ռոզա Պրիորա
2013 Տրիլուսա - Սիրո և պոեզիայի պատմություն Trilussa - Storia d'amore e di poesia Ռոզա Տոմեյ
2014 Տոմասո Tommaso Տոմասոյի մայրը

ԾանոթագրություններԽմբագրել