Ռոբերտ Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռոբերտ Նիկոլայի Խաչատրյան (հունվարի 5, 1949, Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1997, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։
Ռոբերտ Խաչատրյան | |
---|---|
հունվարի 5, 1949 - նոյեմբերի 5, 1997 (48 տարեկան) | |
Ծննդավայր | Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Հադրութի շրջան, Արցախ |
Գերեզման | Տումի |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1949 թվականի հունվարի 5-ին, Տումի գյուղում, Հադրութի շրջան։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Աշխատանքի է անցել Պրիմորիեի երկրամասի Վլադիվոստոկ քաղաքում։ Երեք տարի աշխատելուց հետո վերադարձել է Հադրութ, այնուհետև բնակություն հաստատել Ստեփանակերտում։ Աշխատել է ուռուցքաբանական դիսպանսերում[1]։
Զինված հակամարտության տարիներին ծառայել է Կարմիր շուկայի, Վարանդայի, Հադրութի դաշտային հոսպիտալներում։ Մահացել է 1997 թվականին նոյեմբերի 5-ին, Հադրութում, ծառայության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Տումի գյուղի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ռոբերտ Խաչատրյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)