Ազատ Ենգիբարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազատ Ադիբեկի Ենգիբարյան (հունվարի 5, 1942, Գեղարքունիք, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան, ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989)։
Ծնվել է | հունվարի 5, 1942 (82 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գեղարքունիք, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970) |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ, ախտաբան և ուսուցիչ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1986) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կենսագրություն խմբագրել
1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1990-1997 թվականներին եղել է նույն ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետի դեկանը, 1998 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գիտքարտուղար[1]։ 1985 թվականից անդամակցել է Խորհրդային Հայաստանի ախտաբան-ֆիզիոլոգների ընկերությանը, 1989 թվականից Հայաստանի կենսաբանների ընկերության նախագահ, 1997 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության էկոլոգիայի ակադեմիայի ակադեմիկոս։
Աշխատանքները վերաբերում են ինֆարկտի ժամանակ կենդանիների սրտամկանում ձևաբանաֆիզիոլոգիական և կենսաքիմիական տեղաշարժերին։
Երկեր խմբագրել
- Ընդհանուր և բժշկական պարազիտոլոգիայի համառոտ դասընթաց, Երևան, 1993 թվական։ (համահեղինակ)
- Բժշկական կենսաբանություն և գենետիկա, Երևան, 2000։
- Բժշկական կենսաբանության և գենետիկայի համալիր ձեռնարկ, 2004։
- Комбинированная антиоксидантотерапия при коронароокклюзионном инфаркте миокарда, Е., 1994: (համահեղինակ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Ենգիբարյան» հոդվածին։ |