Մարիամ Մարտիրոսյան
գյուղատնտեսական արտադրության առաջավոր, գյուղատնտես
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Մարիամ Պետրոսի Մարտիրոսյան (հունվարի 5, 1925, Ձիթհանքով (այժմ՝ Շիրակի մարզ)), գյուղատնտես, գյուղատնտեսական արտադրության առաջավոր, ԽՄԿԿ անդամ (1951), «սոցիալիստական աշխատանքի հերոս» (1947), առաջին կին հերոսը Խորհրդային Հայաստանում։
Մարիամ Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 5, 1925 (98 տարեկան) |
Ծննդավայր | Թալինի շրջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | գյուղատնտես և քաղաքական գործիչ |
Ամուսին | Հարություն Մկրտչյան |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
1952 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1977 թվականից եղել է Էջմիածնի շրջանի Մեծամոր գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել անջրդի պայմաններում հացահատիկի բարձր բերք ստանալու համար (40 ց՝ հացահատիկից)։ Եղել է ԽՍՀՄ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր[1][2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991»։ www.knowbysight.info։ Վերցված է 2016-12-03
- ↑ «Մարտիրոսյան Մարիամ Պետրոսի ։»։ persons.anau.am։ Վերցված է 2016-12-03
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 349)։ |