Գեորգի Նալբանդյան

հայ լեզվաբան, բանասեր

Գեորգի Մկրտչի Նալբանդյան (հունվարի 5, 1926(1926-01-05), Չիտա, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1998(1998-11-05), Երևան, Հայաստան), հայ բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։

Գեորգի Նալբանդյան
Ծնվել էհունվարի 5, 1926(1926-01-05)
Չիտա, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 5, 1998(1998-11-05) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան, արևելագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)դեկան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1951)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն, պարսկերեն և ռուսերեն

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1952 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1968-1973 թվականներին եղել է արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1973-1998 թվականներին՝ իրանագիտության և քրդագիտական բանասիրության ամբիոնների վարիչ[1][2]։

Ուսումնասիրությունները վերաբերում են պարսկերենի հին, միջին և նոր շրջաններին, պարսկերենի և հայերենի առնչություններին։

Երկեր խմբագրել

  • Կազմել է պարսկերենի դասագրքեր՝ պարսկական թեքումով հայկական դպրոցների համար։
  • Ուրվագծեր արդի պարսկերենի հնչյունաբանության։ Դասախոսություն արդի պարսկերենի հնչյունաբանության դասընթացից, Երևան, 1961։
  • Պարսից լեզվի քերականություն, 1980։
  • Պարսկերեն-հայերեն բառարան, 1987[3]։

Պարսկերեն թարգմանություններ խմբագրել

  • Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1984։
  • Եզնիկ Կողբացի, Եղծ ադանդոց, 1989։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «AV Production - Գեորգի Նալբանդյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Նալբանդյան , Գեորգի Մկրտչի». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.