Մարգարիտա Սաենկո
Մարգարիտա Իվանովնա Սաենկո (ռուս.՝ Маргарита Ивановна Саенко, հուլիսի 27, 1927 - հունվարի 5, 2013), խորհրդային թատերական քննադատ, լրագրող և դրամատուրգ։
Մարգարիտա Սաենկո ռուս.՝ Маргарита Саенко | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1927 |
Վախճանվել է | հունվարի 5, 2013 (85 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Margarita Saenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարգարիտա Սաենկոն ծնվել է 1927 թվականի հուլիսի 27-ին։ Իր ստեղծագործական գործունեությունն սկսել է դիվիզիոնի ռազմաճակատային բազմատիրաժ թերթում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Համագործակցել է տարբեր պարբերական հրատարակությունների հետ, հոդվածներ է տպագրել «Театр» և «Искусство кино» ամսագրերում, որպես հատուկ թղթակից աշխատել է «Советская культура» թերթում։ 1967 թվականին հրատարակված «Թատերական հանրագիտարանում» Մարգարիտա Սաենկոյին, որ այդ ժամանակ աշխատում էր Կրասնոդարում, ընդգրկել է ծայրագավառի առաջատար թատերական քննադատների շարքում[1]։
Մարգարիտա Սաենկոյի «Եվ հավերժ պայքար» (ռուս.՝ «И вечный бой»), «Ուրիշը չի լինի երբեք» (ռուս.՝ «Другой не будет никогда»), «Հարցրու ինքդ քեզ» (ռուս.՝ «Спроси себя»), «Կոզետա» (ռուս.՝ «Козетта», ըստ Հյուգոյի) և այլ պիեսների հիման վրա ներկայացումներ են բեմադրվել Ռուսաստանի Կենտրոնական մանկական թատրոնում, Բելառուսի պատանի հանդիսատեսի թատրոնում, Մոսկվայի կոմեդիայի մարզային թատրոնում, Բրյանսկի մարզային թատրոնում և այլն։ 1980 թվականին Նիկոլաևյան դրամայի ու երաժշտական կոմեդիայի ուկրաինական թատրոնի «Պարտիզանական կայծ» (ռուս.՝ «Партизанская искра», բեմադրությունը՝ Անատոլի Յակովլևիչ Լիտկոյի) ներկայացումը (1957), որ բեմադրվել էր Մարգարիտա Սաենկոյի ու Բ. Արովի պիեսի հիման վրա, արժանացել է Ուկրաինայի Լենինյան Կոմերիտմիության կենտկոմի Ն. Օստրովսկու անվան մրցանակի[2]։
Մարգարիտա Սաենկոյի կազմած թատերական ներկայացումները՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին, Վ. Լենինի անվան պիոներական համամիութենական կազմակերպության 40-ամյակին, 1970-1980-ական թվականներին տարածվել են Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության կողմից։
Մարգարիտա Սաենկոն ընտրվել է Մոսկվայի գրական գործիչների կոմիտեի նախագահ։ Անդամակցել է Ռուսաստանի Դաշնության լրագրողների միությանը, Ռուսաստանի Դաշնության թատերական գործիչների միությանը։
Ամուսնացած է եղել թատերական ռեժիսոր և արձակագիր Միխայիլ Սեմյոնովիչ Սերեբրոյի հետ։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Արևմտյան Եվրոպայում։
Մարգարիտա Սաենկոն մահացել է 2013 թվականի հունվարի 5-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որտեղ էլ թաղվել է։
Մատենագրություն
խմբագրելԱղբյուր՝ Ռուսաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային կատալոգ
- Феномен։ Сцены из жизни Марии Андреевой։ В 2 ч. / Отв. ред. Н. Мирошниченко. — М.։ ВААП-Информ, 1987. — 85 л. — 210 экз.
- Единство : Сб. сценариев театрализ. представлений / [Сост. М. И. Саенко]. — М.։ Сов. Россия, 1982. — 128 с. — (Библиотечка «В помощь сельскому клубному работнику» ; № 5). — 45115 экз.
- «Чтоб сердце костром горячим пылало в каждой груди…»։ Сценарий сюжет. театрализ. представления, посвящ. 60-летию Всесоюз. пионер. орг. им. В. И. Ленина / Отв. ред. В. Хмельницкая. — М.։ ВААП-Информ, 1981. — 27 л. — 450 экз.
- Это и есть Америка։ Сценарий театрализ. представления в 2 ч. / Отв. ред. Н. Кодатова. — М.։ ВААП-Информ, 1981. — 56 л. ; 28 см. — 120 экз.
- Победа — это мы!։ Сценарий театрализ. представления, посвящ. 40-летию Победы сов. народа в Великой Отеч. войне / Отв. ред. Н. Кодатова. — М.։ ВААП-Информ, 1985. — 47 л. — 100 экз.
- Посвящение в хлеборобы։ Сценарий театрализ. представления со сквозным сюжетом։ [К 60-летию Великого Октября] / Бюро распространения драм. произведений и информ.-рекламных материалов ВААП. — Москва։ Б. и., 1977. — 59 с. — 500 экз.
- «… Это наша с тобой биография…»։ Сценарий театрализ. представления в 2 ч. / Отв. ред. Н. Каминская. — Москва։ ВААП-информ, 1979. — 500 экз.
- И вечный бой!։ Соврем. история в 2 ч. / Отв. ред. И. Вишневская ; Бюро распространения драм. произведений и информ.-рекл. материалов ВААП. — Москва։ 1978. — 86 л. — 150 экз.
- Спроси себя։ Драм. поэма в 2 ч.։ Тексты песен на стихи М. Саенко, «Песня о красном сне» Г. Поженяна։ Сцен. вариант Центр. дет. театра / Отв. ред. С. Терентьева. — Москва։ ВААП-Информ, 1979. — 58 л. — 100 экз.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Театральная энциклопедия: В 5 тт. — М.: Советская энциклопедия, 1967. — Т. 5. — С. 143—144.
- ↑ В. Понизов. Реминисценции крылатой феникс: Биография Николаевского Академического Украинского театра драмы и музыкальной комедии.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Սաենկո» հոդվածին։ |