Գայանե Ներսիսյան
հայ երգչուհի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գայանե Հրանտի Ներսիսյան (հունվարի 5, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)[1]:
Գայանե Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1949 (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Կրթություն | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1976) |
Պարգևներ | |
Gayane Nersisyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳայանե Ներսիսյանը ծնվել է Հրանտ Ներսիսյանի և Մարո Զարգարյանի ընտանիքում 1949 թվականին։ Սովորել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
- 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
- 1977 թվականից աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, զուգահեռ՝ Ղազարոս Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցում, դասավանդել է երաժշտություն
- 1979 թվականին առաջին անգամ հանդես է եկել Արամ Մերանգուլյանի անսամբլի հետ «Երիտասարդ ձայներ» հաղորդաշարում
- 1987 թվականից ֆիլհարմոնիայի մեներգչուհի
- 1990 թվականին ստեղծել է «Կարին» ժողովրդական գործիքների համույթը
- 1998 թվականին աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես երգչախմբի ղեկավար
- Ավետիք Մկրտչյանի անվան համալսարանում (նախկինում համալսարանը կոչել է Քըրք Քրքորյանի անունով) դասավանդում է բարոյագիտություն և գեղագիտություն, համալսարանում ստեղծել է երգչախումբ
Գարեգին Նժդեհի գաղափարախոսության հավատարիմ հետևորդն է, նրա մեծ ուխտի նվիրյալ մարտիկը։ 2007-2012 թվականներին հիմնադրել և տնօրինում է Գարեգին Նժդեհի թանգարանը։
Բարեգործական համերգներով հանդես է եկել հայաստանյան և արտասահմանյան տարբեր բեմերում՝
Մեջբերումներ Գայանե Ներսիսյանից
խմբագրել- Երբ ազգային մտածելակերպդ ամուր է, այն երբեք քեզ թույլ չի տա սխալվել քո ներկայացրած երգում, պարում կամ մեկ այլ աշխատանք կատարելիս։
- Հասարակությունը միշտ էլ դաստիարակվելու խնդիր ունի ազգային մշակույթով, լեզվի պահպանությամբ և գաղափարախոսությամբ։
Պատկերասրահ
խմբագրել-
Գայանե Ներսիսյանը ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ Գարեգին Նժդեհի թանգարանում