Այսեր Մաթևոսյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Այսեր Վարազդատի Մաթևոսյան (հունվարի 5, 1950(1950-01-05), Գեղարոտ, Հայաստան), հայ նկարիչ։

Այսեր Մաթևոսյան
Ծնվել էհունվարի 5, 1950(1950-01-05) (74 տարեկան)
ԾննդավայրԳեղարոտ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1970) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1977)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1977 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ Մաթևոսյանի կտավները Հայաստանում ապրող մարդկանց, նրանց սովորույթների ու ավանդույթների, եղանակի ու բնության հակադրությունների մասին են։ 1980 թվականից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում, Ռիգայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1994 անհատական ցուցահանդես Հալեպում ու Դամասկոսում
  • 1995 Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված ցուցահանդես
  • 1995 Հայաստանի անկախությանը նվիրված ցուցահանդես
  • 1997 անհատական ցուցահանդես Երևանում
  • 1997 անհատական ցուցահանդես «Գարունը սեր է բերում»
  • 1998 ցուցահանդես Գերմանիայի Վիսբադեն քաղաքում
  • 1999 խմբակային ցուցահանդես Երևանում
  • 2000 խմբակային ցուցահանդես Թեհրանում
  • 2001 ցուցահանդես Երևանում, նվիրված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին
  • 2002 խմբակային ցուցահանդես Երևանում
  • 2003 ստեղծագործական ուղևորություն Բեյրութ, Լիբանան
  • 2005 -2014 թվականներին խմբակային ցուցահանդեսներ Երևանում և արտերկրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Այսեր Մաթևոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.