Լևոն Ազարյան
Լևոն Ռուբենի Ազարյան (սեպտեմբերի 18, 1918, Նոր Բայազետ - հունվարի 5, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1959)։
Լևոն Ազարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1918 Նոր Բայազետ |
Մահացել է | հունվարի 5, 1981 (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1945) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու (1959) |
ԿենսագրությունԽմբագրել
1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի պետական թատրոնում։ 1945-1953 թվականներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1959 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող։
Աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան, մասնավորապես կիլիկյան մանրանկարչությանը («Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ.», 1964, որի համար նրան շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան)։ Լուսաբանել է, թե որ դպրոցներին են պատկանում կիլիկյան հայկական ձեռագրերը, մեծ տեղ հատկացրել Թորոս Ռոսլինի ստեղծագործությանը։ «Վաղ միջնադարյան հայկական քանդակը» (1975) գրքում քննության է առել միջնադարյան հայկական կոթողների և ճարտարապետական հուշարձանների վրա եղած քանդակները, «Հայկական խաչքարեր» (1969` իտալերեն, 1978` հայերեն) ալբոմում փորձել է խաչքարերը դասակարգել ըստ ժամանակաշրջանների. տեղեկություններ կան խաչքարերի ծագման և կիրառական նշանակության, ինչպես և հայ միջնադարյան քարգործ վարպետների մասին[1]։
ՄատենագրությունԽմբագրել
- S. Der-Nersessian, L. Azarian, Khachkars Armeniens. "Revue des études arméniennes". 1973-1974, t, X.
- S. Der-Nersessian, գրախոսական։ "Revue des études arméniennes". 1665, t, II.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005