Ալեքսանդր Դուբչեկ
Ալեքսանդր Դուբչեկ (սլովակերեն արտասանություն։ [ˈalɛksandɛr ˈduptʃɛk], նոյեմբերի 27, 1921[1][2][3][…], Ուհրովեց, Չեխոսլովակիա[4][5][6][…] - նոյեմբերի 7, 1992[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[7][8][9][…]), սլովակ պետական քաղաքական գործիչ, Չեխոսլովակիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1968-1969 թթ.): Փորձել է Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետությունում կոմունիստական ռեժիմի բարեփոխումներ կատարել, որը հայտնի է որպես Պրահայի գարուն[14]։ Սակայն Վարշավյան դաշինքի անդամ երկրների 1968 թվականին Չեխոսլովակիա ներխուժումից հետո ստիպված եղավ հրաժարական տալ։ Ավելի ուշ, 1989 թվականին կառավարության տապալումից հետո եղել է Չեխոսլովակիայի Դաշնային խորհրդարանի նախագահ։ 1989 թվականին Դուբչեկը Եվրոպական խորհրդարանի կողմից արժանացել է Սախարովի մտքի ազատության մրցանակի[15]։
Ալեքսանդր Դուբչեկ սլովակ.՝ Alexander Dubček | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուհրովեց, Չեխոսլովակիա[4][5][6][…] |
Մահացել է | նոյեմբերի 7, 1992[1][2][3][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխոսլովակիա[7][8][9][…] |
Գերեզման | Slávičie údolie cemetery |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Կրթություն | Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց և Կոմենսկու անվան համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ամուսին | Աննա Բորսկովա († 1990) |
Զբաղեցրած պաշտոններ | Չեխոսլովակիայի Դաշնային ժողովի անդամ, Չեխոսլովակիայի ԿԿ Գլխավոր քարտուղար և դեսպան |
Կուսակցություն | Սլովակիայի Կոմունիստական կուսակցություն, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն, Հանրությունն ընդդդեմ բռնության և Սլովակիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ինտերհելփո |
Երեխաներ | անանուն որդի (*/† 1947) |
Ստորագրություն | |
Alexander Dubček Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴուբչեկը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 27-ին Չեխոսլովակիայի Ուհրովեց գյուղում (Բանովցե նադ Բեբրավոու քաղաքից ոչ հեռու)[16] ԱՄՆ էմիգրանտի ընտանիքում: Նրա հայրը՝ Շտեֆան Դուբչեկը (1892-1969) եղել է պատրաստված ատաղձագործ, ով մի քանի տարի աշխատել է ԱՄՆ-ում, որտեղ դարձել է համոզված պացիֆիստ և կոմունիստ։
1925 թվականին, երբ Ալեքսանդր Դուբչեկը երեք տարեկան էր, տեղափոխվել է ԽՍՀՄ, Խորհրդային Ղրղզստանի Բիշքեկ քաղաք. նրա խիստ ձախակողմյան ծնողները Interhelpo կոոպերատիվի հիմնադիր անդամներ էին և ցանկանում էին «սոցիալիզմի կառուցմանը օգնել»: Նրանց տեղափոխվելը մասամբ պայամանվորված էր Չեխոսլովակիայում աշխատանք գտնելու դժվարությունների հետ:
Այդպիսով, Ալեքսանդր Դուբչեկը մեծացել է Խորհրդային Միության Ղրղզստանի ԽՍՀ-ում (այժմ Ղրղզստան), որպես էսպերանտիստ և Իդո Ինտերհելփո (Interhelpo) արտադրական կոոպերատիվի անդամ։ Հետագայում տեղափոխվել են Գորկի քաղաք, իսկ 1938 թվականին ընտանիքը վերադարձել է Սլովակիա, քանի որ նոր հրահանգների համաձայն նրանք պետք է ընդունեին մեկ խորհրդային քաղաքացիություն: Ալեքսանդր Դուբչեկը սովորել է որպես մեխանիկ, աշխատել Դուբնիցա նադ Վահոմում և 1939 թվականին միացել Սլովակիայի այն ժամանակվա անօրինական կոմունիստական կուսակցությանը։
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ալեքսանդր Դուբչեկը միացել է ընդհատակյա դիմադրությանը՝ ընդդեմ Ջոզեֆ Տիսոյի գլխավորած գերմանական կողմնորոշում ունեցող Սլովակյան հանրապետության պատերազմի։ 1944 թվականի օգոստոսին Դուբչեկը մասնակցել է սլովակյան ազգային ապստամբությանը և կրկնակի վիրավորվել։ Նրա եղբայր Հուլիոսը սպանվել է։
Ալեքսանդր Դուբչեկն ունեցել է երեք որդի։
Քաղաքական գործունեություն
խմբագրելՀամաշխարհային պատերազմի ժամանակ, Ալեքսանդր Դուբչեկը անդամագրվել է Սլովակիայի Կոմկուսի շարքերը (1939 թ. KSS), որը ստեղծվել էր Սլովակյան պետության ձևավորումից հետո և 1948 թվականին վերածվել Չեխոսլովակիայի Կոմկուսի (KSČ) սլովակյան մասնաճյուղի։
Պատերազմից հետո Դուբչեկը սրընթաց բարձրացել է կուսակցական կարիերայի աստիճաններով։ 1951-1955 թվականներին նա եղել է Չեխոսլովակիայի խորհրդարանի Ազգային ժողովի անդամ։ 1955 թվականին` ավարտելով Կոմենսկու անվան Բրատիսլավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ընդունվել է Մոսկվայի ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր Բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1958 թվականին այն ավարտելուց հետո նշանակվել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար։
1960-1969 թվականներին Դուբչեկը եղել է քարտուղար, Առաջին քարտուղար (1960-1962 թթ.), Սլովակիայի Կոմկուսի ԿԿ Նախագահության անդամ (1962 թվականից հետո), պատգամավոր, ՉԽՍՀ խորհրդարանի նախագահ և 1960-1968 թվականներին՝ կրկին Դաշնային խորհրդարանի նախագահ։
1963 թվականին Սլովակիայի մասնաճյուղը ղեկավարելու համար պայքար էր ընթանում։ KSČ -ի առաջին քարտուղար և Չեխոսլովակիայի նախագահ Անտոնին Նովոտնիի կողմանկիցները կոշտ քաղաքականություն էին վարում։ Իր հերթին, սլովակ կոմունիստների նոր սերունդը Ալեքսանդր Դուբչեկի ղեկավարությամբ վերահսկողության տակ էր վերցրել Սլովակիայի կուսակցական և պետական մարմինները։ 1968 թվականին Նովոտնին հրաժարվեց իր բոլոր պաշտոններից և Դուբչեկը դարձավ կուսակցության Սլովակիայի մասնաճյուղի առաջին քարտուղար։
Դուբչեկի ղեկավարությամբ Սլովակիան սկսել է զարգանալ քաղաքական ազատականացման ճանապարհով։ Քանի որ Նովոտնին և նրա ստալինիստ նախորդները արատավորում էին Սլովակիան «բուրժուական նացիոնալիստներով», հատկապես 1950- ականներին Գուստավ Հուսակը և Վլադիմիր Կլեմենտիսը, Սլովակիայի մասնաճյուղը աշխատեց խթանել Սլովակիայի ինքնությունը։ Ընդ որում, հիմնականում հանդիսությունների և տոնակատարությունների ձևով, ինչպիսիք են, 19-րդ դարի Սլովակիայի ազգային վերածննդի առաջնորդներ Լյուդովիտ Շտուրի և Յոզեֆ Միլոսլավ Հուրբանի 150-րդ տարեդարձը, 1963 թվականին Matica slovenská -ի[17] մշակույթա-կրթական կազմակերպության 100- ամյակը և Սլովակիայի Ազգային Ապստամբության քսաներորդ տարելիցը։ Միևնույն ժամանակ, քաղաքական և ինտելեկտուալ կլիման Սլովակիայում դարձել էր ավելի ազատ, քան Չեխական հաղերում։ Այդ մասին էր վկայում Սլովակիայի գրողների միության Kultúrny život -Մշակութային կյանք շաբաթաթերթի ընթերցողների աճը. թերթը հրապարակում էր ազատականացման, դաշնայնացման և ժողովրդավարացման մասին բաց քննարկումներ, որոնք գրում էին ինչպես սլովակ, այնպես էլ չեխ առաջադեմ կամ վիճահարույց գրողներ։ Շաբաթաթերթը դարձավ Սլովակիայի առաջին հրապարակումը, որը լայն ճանաչում ստացավ նաև չեխերի շրջանում[14][18]։
Պրահայի Գարուն
խմբագրել1960-ականներին Չեխոսլովակիայի պլանային տնտեսությունը լուրջ անկում էր ապրել և Պրահայից կենտրոնական կառավարում սահմանելը հիասթափեցրել էր տեղական կոմունիստներին, թեև ապաստալինիզացման ծրագիրը ավելի մեծ անհանգստություն էր առաջացրել։ 1967 թվականի հոկտեմբերին, մի շարք բարեփոխիչներ, հատկապես Օթա Շիկը և Ալեքսանդր Դուբչեկը, որոշում ընդունեցին. Կենտկոմի խորհրդակցության ժամանակ նրանք մարտահրավեր նետեցին առաջին քարտուղար Անտոնին Նովոտնիին։ Նովոտնին Կենտկոմի խռովությանը բախվելով Խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևին գաղտնի հրավիրեց, որպեսզի 1967 թվականի դեկտեմբերին շրջայց կատարի Պրահա, որպեսզի ամրապնդի իր սեփական դիրքերը։ Բրեժնևը Պրահա ժամանեց և կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամներին հանդիպելով ապշել էր տեսնելով Նովոտնիի դեմ ընդդիմության աստիճանը։ Բրեժնևը դադարեցրեց աջակցել և ուղի հարթել Նովոտնիի համար։ 1968 թվականի հունվարի 5-ին Դուբչեկը դարձավ Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։
Գործողությունների պլան
խմբագրել1968 թվականի ապրիլին Դուբչեկի համախոհները ներկայացրեցին «գաղափարական պլյուրալիզմ» ապահովելու բարեփոխումների ծրագիր՝ «Գործողությունների պլան»[19], որը հաստատվել էր Չեխոսլովակիայի կոմկուսի կողմից։ Դուբչեկի քաղաքականությունը բնակչության լայն շերտերի աջակցությունը ստացավ։ Գիտության և տեխնիկայի 70 առաջատար գործիչներ ստորագրեցին ըստ էության՝ 1968 թվականի գարնան առաջին մանիֆեստի՝ «Երկու հազար բառ»[20][21] հոդվածի տակ, որով հավանություն տրվեց բարեփոխումներին։
Այդպիսով, Նովոտնիից հետո սկսվեց նորարական ժամանակաշրջան, որը հայտնի է որպես Պրահայի Գարուն։ Այդ ընթացքում Դուբչեկը և մյուս բարեփոխիչները ձգտում էին ազատականացնել կոմունիստական կառավարությունը, ստեղծել մարդկային դեմքով սոցիալիզմ[22]։ Չնայած նրան, որ թուլացել էր կուսակցության ազդեցությունը երկրում, Դուբչեկը մնաց նվիրված կոմունիստ և մտադիր էր պահպանել կուսակցության կանոնները։ Սակայն, Պրահայի Գարնան ժամանակ, նա, ինչպես նաև այլ համախոհ կոմունիստներ ձգտում էին նվաճել համաժողովրդական աջակցություն կոմունիստական կառավարությունից վատագույն, առավել հետադիմական գործառույթներն արմատախիլ անելու համար, ինչը թույլ կտար քաղաքական և հասարակական կազմակերպությունների առավել ազատ ինքնադրսևորման և հանդուրժողականության առանց կոմունիստական վերահսկողության։ Ուսանողական ցույցերի ամենահայտնի վանկարկումը դարձել էր՝ Dubček! Սվոբոդա!։ Այդուհանդերձ Դուբչեկի համար այն շատ ավելի անբարենպաստ էր։ Բարեփոխումների ծրագիրը թափ էր հավաքել, որը հանգեցրեց հետագա ազատականացման և ժողովրդավարացման ճնշման։ Միևնույն ժամանակ, Չեխոսլովակիայի կոմունիստների կոշտ գիծը և Վարշավայի պայմանագրի մյուս երկրների առաջնորդները ճնշում էին Դուբչեկին, որ սանձի Պրահայի Գարունը։ Թեև Դուբչեկը ցանկանում էր վերահսկել բարեփոխումների շարժումը, սակայն նա հրաժարվեց է որևէ անողոք քայլերի դիմել։
Բանակցություններ
խմբագրելՄի շարք բանակցությունների միջոցով Խորհրդային ղեկավարությունը փորձում էր դանդաղեցնել կամ կանգնեցնել Չեխոսլովակիայում տեղի ունեցող փոփոխությունները։ Խորհրդային Միությունը համաձայնեց Չեխոսլովակիայի հետ երկկողմ բանակցությունների գնալ 1968 թվականի հուլիսի 29-ին Չիեռնա նադ Տիսոու (Čierna nad Tisou) քաղաքում, սլովակա-խորհրդային սահմանից ոչ հեռու։ Փակ նիստում, որտեղ ներկա էին Բրեժնևը, Կոսիգինը և կազմակերպության այլ ղեկավարներ, Դուբչեկը պահանջեց խորհրդային զորքերը դուրս բերել Չեխոսլովակիայից, իսկ խորհրդային ներկայացուցիչները պահանջեցին կայունացնել ՉԽՍՀ տրամադրությունները։ 1968 թվականի օգոստոսի 3-ի ավարտական նիստում Բրատիսլավյան համաձայնագրով ամրագրվեց Վարշավյան պայմանագրի կազմակերպության զորքերը երկրի սահմաններից դուրս բերելու որոշումը։ ԽՍՀՄ պարտավորվեց չխոչընդոտել սահմանափակ բարեփոխություններ կատարելուն և դադարեցնել մամուլի հարձակումները։ Չեխոսլովակիան իր հերթին համաձայնվեց սահմանափակել հակախորհրդային տրամադրությունները և ապագայում Կրեմլի հետ համաձայնեցված գործել։
Հանդիպմանը Դուբչեկը փորձում էր համոզել Խորհրդային Միության և Վարշավյան պայմանագրի առաջնորդներին այն մասին, որ բարեկամական են Մոսկվայի հետ հարաբերություններ, պնդելով, որ բարեփոխումները երկրի ներքին հարցն է։ Նա կարծում էր, որ կարևոր դաս է քաղել 1956 թվականի հունգարական հեղափոխության անհաջողությունից, որի առաջնորդներն այնքան հեռու գնացին, որ ցանկանում էին դուրս գալ Վարշավյան պայմանագրի անդամությունից։ Դուբչեկը կարծում էր, որ Կրեմլը թույլ կտա ազատորեն անցկացնել ներքին բարեփոխումներ, եթե Չեխոսլովակիան Խորհրդային բլոկի անդամությանը հավատարիմ մնա։ Չնայած Դուբչեկի այդ պարտավորությունները շեշտելու բազմաթիվ ջանքերին, Բրեժնևը և Վարշավյան պայմանագրի մյուս ղեկավարները գաղափարական դիվերսիայից և հակասոցիալիստական ուժերից զգուշանալով տապալեցին «Պրահայի Գարունը»[23]։
Տապալում
խմբագրել1968 թվականի օգոստոսի լույս 20-21 -ին Վարշավայի պայմանագրի կազմակերպության զորքերը Ռումինիայից բացի (ԽՍՀՄ, Լեհաստան, ԳԴՀ, Բուլղարիա, Հունգարիա) ներխուժեցին Չեխոսլովակիա[14]։ Պրահայի Կենտրոնական Կոմիտեի շենքը արագորեն վերահսկողության տակ վերցվեց, Դուբչեկին և մյուս բարեփոխիչներին մեկուսացրեցին։ Սակայն, նախքան նրանց ձերբակալելը Դուբչեկը ռադիո կոչով դիմել էր ժողովրդին՝ հորդորելով ռազմական դիմադրություն ցույց չտալ[18]։ Նույն օրը, ավելի ուշ, Դուբչեկին մյուս կալանվածների հետ միասին խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռով Ուկրաինա ուղարկեցին (համաձայն ներխուժած խորհրդային զորքերի օդաչուներից մեկի հաշվետվության)։ Անդրոպովի հատուկ ցուցումով նրանց չձերբակալեցին, այլ տեղավորեցին քաղաքից դուրս գտնվող հատուկ առանձնատներում[24]։
Չնայած չեխ և սլովակ բնակչության ոչ բռնի դիմադրությամբ ոգևորությանը, ինչի արդյունքում Վարշավյան պայմանագրի զորքերը լրիվ ութ ամիս ամբողջությամբ կորցրել էին վերահսկողությունը (ի տարբերություն խորհրդային ռազմական գնահատականի՝ չորս օր) և որ այն դարձավ civilian-based defense վառ օրինակ, այնուամենայնիվ բարեփոխիչներն ի վերջո ստիպված եղան միանալ խորհրդային պահանջներին՝ ստորագրելով Մոսկովյան արձանագրությունը (միայն Ֆրանտիշեկ Կրիեգելն է հրաժարվել ստորագրել)[25], որը պաշտոնապես կոչվում էր «Ճգնաժամից դուրս գալու ծրագիր»)[23]։
Վերադարձ Պրահա
խմբագրելՕգոստոսի 23-ին բանակցությունների համար Մոսկվա մեկնած Սլոբոդան հրաժարվեց սկսել բանակցությունները մինչև ազատ չարձակվեն և բանակցություններին ներկա չգտնվեն իր երկրի ձերբակալված ղեկավարները։ Հակառակ դեպքում նա սպառնում էր ինքնասպան լինել Մոսկվայում, բայց մենակ չվերադառնալ Չեխոսլովակիա։ Բրեժնևը Դուբչեկին մյուսների հետ միասին Մոսկվա բերելու որոշում ընդունեց[24]։
Օգոստոսի 27-ին Դուբչեկը և բարեփոխիչների մեծ մասը վերադարձվեցին Պրահա և որոշ ժամանակ Դուբչեկը մնաց կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնում։ «Պրահայի գարնան» ձեռքբերումները բեկանվեցին ոչ մեկ գիշերում, այլ մի քանի ամսվա ընթացքում[18]։
1969 թվականի հունվարին Դուբչեկը Բրատիսլավայում հոսպիտալացվեց (բողոքներով որ մրսում է)։ Նրա ելույթը հետաձգվեց։ Լուրեր էին տարածվել, որ դա ճառագայթային հիվանդություն է և որ պայմանավորված է ռադիոակտիվ ստրոնցիումով, որը Մոսկվայում եղած ժամանակ նրա ապուրի մեջ էին լցրել նրան սպանելու համար։ Սակայն ամերիկյան հետախուզության ներկայացրած հաշվետվությամբ հերքել է այդ վարկածը՝ ապացույցների բացակայության պատճառով[26]։
Հոկեյի աշխարհի առաջնության ցույցերից հետո
խմբագրել1969 թվականի ապրիլին Դուբչեկը ստիպված էր հեռանալ առաջին քարտուղարի պաշտոնից։ Նախապես Պրահայում պլանավորված Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը կազմակերպվեց Ստկհոլմում՝ խուսափելով հնարավոր անկարգություններից։ Մարտի 21-ին և 28-ին Չեխոսլովակիայի ազգային հավաքականի հաղթանակները ԽՍՀՄ հավաքականի նկատմամբ զանգվածային ցույցերի առիթ հանդիսացան՝ վերածվելով Խորհրդային միության դեմ բողոքի ակցիաների, որոնք ճնշվեցին[27]։
Դուբչեկը վերընտրվեց Չեխոսլովակիայի Դաշնային Ժողովում (այժմ՝ Դաշնային խորհրդարան) և դարձավ նրա խոսնակ։ Ավելի ուշ նրան նշանակեցին Թուրքիայի դեսպան (1969-1970), ակնկալելով, որ կփախչի Արևմուտք, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ 1970 թվականին նա արտաքսվեց Կոմկուսից ու զրկվեց սլովակյան խորհրդարանում իր տեղից (որը նա զբաղեցնում էր 1964 թվականից առանց ընդհատմանան), նաև Դաշնային Ժողովի տեղից։
Քաղաքացիական կյանք
խմբագրելԿուսակցության շարքերից հեռացվելուց հետո Դուբչեկը Սլովակիայում աշխատել է անտառային տնտեսության ծառայությունում։ Չեխերի և սլովակների շրջանում նա շարունակում էր հայտնի գործիչ մնալ։ Այդ ակնածանքը նրան օգնում էր իր աշխատավայրի համար դժվար ճարվող նյութեր ձեռք բերելու գործում։ Դուբչեկը և նրա կինը՝ Աննան, շարունակում էին ապրել Բրատիսլավայի լավագույն թաղամասի հարմարավետ ամառանոցում։ 1988 թվականին Դուբչեկին թույլատրվեց Իտալիա մեկնել Բոլոնիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը ստանալու համար։ Այնտեղ նա հարցազրույց տվեց իտալական L'Unità օրաթերթում, որը 1970 թվականից հետո նրա առաջին հրապարակային ելույթն էր մամուլում։ Դուբչեկի հայտնվելը և այդ հարցազրույցը նրան օգնեցին վերագտնել միջազգային ճանաչումը։
1989 թվականին նա արժանացել է Սախարովի մրցանակի[28]։ Դա այս մրցանակ երկրորդ տարին էր։
Թավշյա հեղափոխություն
խմբագրելԹավշյա հեղափոխության ժամանակ, 1989 թվականին Դուբչեկը աջակցել է «Հասարակությունը բռնության դեմ» (VPN) և «Քաղաքացիական ֆորում» կազմակերպություններին։ Նոյեմբերի 24-ի գիշերը Դուբչեկը Վացլավ Հավելի հետ հանդես եկավ Վացլավի հրապարակ նայող պատշգամբից։ Ցուցարարները նրան դիմավորեցին բուռն ծափահարություններով՝ որպես դեմոկրատական ազատությունների խորհրդանիշ։ Մի քանիսը նույնիսկ վանկարկում էին, Dubček na hrad! («Դուբչեկին՝ ամրոց», այսինքն՝ Դուբչեկը նախագահ)։ Նա որոշ չափով հիասթափեցրեց ամբոխին խոսելով 20 տարի առաջ սկսած իր գործը շարունակելու մասին, կոմունիզմի մասին։ Այդ ժամանակ Պրահայի ցուցարարները չէին ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ ցանկացած տեսակի կոմունիզմի հետ, նույնիսկ Դուբչեկի ներկայացրած մարդասիրական տարբերակով։ Ավելի ուշ, այդ գիշեր Դուբչեկը Հավելի հետ կանգնած էր Laterna Magika թատրոնի բեմում, Քաղաքացիական ֆորումի գլխավոր շտաբում, երբ Կոմկուսի ամբողջ ղեկավարությունը հրաժարական տվեց, ըստ էության ավարտելով Չեխոսլովակիայի կոմունիստական ղեկավարումը[29]։
1989 թվականի դեկտեմբերի 28-ին Դուբչեկը ընտրվեց Դաշնային Ժողովում (Չեխոսլովակիայի խորհրդարան) և վերընտրվեց 1990 և 1992 թվականներին։
Կոմունիստական կուսակցության կառավարության տապալման պահին Դուբչեկը թավշյա հեղափոխությունը նկարագրել է որպես իր հումանիստական սոցիալիստական աշխարհայացքի հաղթանակ։ 1990 թվականին նա ստացել է Միջազգային հումանիստ պարգև Հումանիզմի և էթիկական միջազգային միության (անգլ.՝ International Humanist and Ethical Union) կողմից։ 1990 թվականին, ԱՄՆ իր առաջին արտասահմանյան այցի ժամանակ Դուբչեկը Վաշինգտոնի համալսարանի շրջանավարտների առաջ հանդես է եկել ավարտական բարեմաղթանքով[30]։ 1991 թվականին արժանացել է «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան շքանշանի[31]:
1992 թվականին նա դարձել է Սլովակիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Դաշնային ժողովում ներկայացրել է այդ կուսակցությունը։ Դուբչեկը պասիվ աջակցել է չեխերի և սլովակների միասնական Չեխո-Սլովակիայի Ֆեդերացիայի դեմ (ի վերջո հաջող) խթանելով անկախ սլովակյան պետության ստեղծմանը։
Մահ
խմբագրելԴուբչեկը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 7-ին ավտովթարից ստացած վնասվածքներից, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին Czech D1 highway խճուղու վրա[32][33]։ Նա թաղվել է Բրատիսլավայի Slávičie údolie cemetery գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://spectator.sme.sk/articles/view/50436/9/dubcek_in_public_and_private.html
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.princeton.edu/~achaney/tmve/wiki100k/docs/Alexander_Dub%C4%8Dek.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.private-prague-guide.com/article/alexander-dubcek-the-leader-of-the-1968-prague-spring/
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.themoscowtimes.com/news/article/prague-spring-buried-in-moscows-history/369924.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.sheilaomalley.com/?p=45851
- ↑ 9,0 9,1 9,2 http://spartacus-educational.com/COLDprague.htm
- ↑ https://www.europarl.europa.eu/sakharovprize/en/alexander-dubcek-1989-slovakia/products-details/20200330CAN54164
- ↑ https://archiv.prezident.sk/gasparovic/indexbaf8.html?statne-vyznamenania-udelene-v-rokoch-19931998
- ↑ https://archiv.prezident.sk/schuster/index8bf1.html?378 (словацк.)
- ↑ https://www.valka.cz/Rad-25-unora-1949-t88194
- ↑ 14,0 14,1 14,2 Антон Каймаков Шестидесятые годы - «оттепель» и Пражская весна. Český rozhlas : интернет-портал. 2005. 17 августа.
- ↑ European Parliament, Sakharov Prize Network, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին, Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին
- ↑ Dennis Kavanagh (1998). «Dubcek, AAlexander». A Dictionary of Political Biography. Oxford: OUP. էջ 152. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ "Матица словацкая", Большая Советская энциклопедия, М.: Сов.энциклопедия
- ↑ 18,0 18,1 18,2 Владимир Лукин. Взгляд из Праги
- ↑ Rezoluce ústředního výboru KSČ k politické situaci չեխերեն՝ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական իրավիճակի բանաձև, 1968, 5. duben, Praha
- ↑ Լյուդվիգ Վացուլիկ 1968, 27. červen Dva tisíce slov Արխիվացված 2006-05-14 Wayback Machine
- ↑ ДВЕ ТЫСЯЧИ СЛОВ. (ռուս.)
- ↑ Вадим Серов Социализм с человеческим лицом. Энциклопедический словарь крылатых слов и выражений.
- ↑ 23,0 23,1 «НАЧАЛО И КОНЕЦ «ПРАЖСКОЙ ВЕСНЫ»*». Зеркало недели | Дзеркало тижня | Mirror Weekly. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 24,0 24,1 Начало и конец пражской весны. Արխիվացված 2014-02-23 Wayback Machine Глава из книги Роя Медведева «Неизвестный Андропов».
- ↑ «Кригель — Журнальный зал». magazines.gorky.media. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Radiation Sickness or Death Caused by Surreptitious Administration of Ionizing Radiation to an Individual Արխիվացված 2001-09-03 Wayback Machine.
- ↑ Williams, Kieran (1997). The Prague spring and its aftermath : Czechoslovak politics, 1968-1970. Cambridge, England: Cambridge University Press. ISBN 0-521-58803-0.
- ↑ "Sakharov Prize for Freedom of Thought: List of prize winners", European Parliament webpage.
- ↑ Sebetsyen, Victor (2009). Revolution 1989: The Fall of the Soviet Empire. New York City: Pantheon Books. ISBN 0-375-42532-2.
- ↑ «Commencement Address - C-SPAN Video Library». C-spanvideo.org. 1990 թ․ մայիսի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Dubček, Alexander. Armed conflicts». Արխիվացված օրիգինալից 2023-02-21-ին. Վերցված է 2023-10-10-ին.
- ↑ Alexander Dubcek, 70, Dies in Prague (New York Times, 8 November 1992)
- ↑ Kopanic, Michael J Jr, "Case closed: Dubček's death declared an accident, not murder" Արխիվացված 2015-05-10 Wayback Machine, Central Europe Review (Vol 2, No 8), 28 February 2000.
Արտաքին հղումներ
խմբագրել- Works by or about Ալեքսանդր Դուբչեկ in libraries (WorldCat catalog)WorldCat catalog)
- Alexander Dubček profile on the Sakharov Prize Network Արխիվացված 2015-09-25 Wayback Machine
- Hope Dies Last The Autobiography of Alexander Dubcek by Alexander Dubcek (Author), Jiří Hochman (Editor, Translator), Kodansha Europe (1993), ISBN 1-56836-000-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դուբչեկ» հոդվածին։ |