Ռոբերտ Դյուվալ (անգլ.՝ Robert Duvall, հունվարի 5, 1931(1931-01-05)[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, Ամերիկյան կինեմատոգրաֆիայի վետերաններից մեկը։

Ռոբերտ Դյուվալ
Robert Duvall
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1931(1931-01-05)[1][2][3][…] (93 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
ԿրթությունՊրինցիպիա քոլեջ (1953), Սևերնի դպրոց, Զե Փրինսիպիա և Neighborhood Playhouse թատերական դպրոց (1957)
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, բնավորության դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, դերասան և ռեժիսոր
ԱմուսինԲարբարա Բենջամին (1964–75)
Գեյլ Յանգս (1982–86)
Շերոն Բրոֆի (1991–96)
Լուսիանա Պեդրաս (2005 – մինչ օրս)
Ծնողներհայր՝ William Howard Duvall?[5], մայր՝ Mildred Hart?[5]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Robert Duvall Վիքիպահեստում

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում որպես դերասան ամենաշատը նրա մասնակցությամբ ֆիլմերն են՝ 6 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 3 ֆիլմ։

6-ական անգամ ներկայացվել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի։

Խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում, կերտելով տարբեր կերպարներ։ Առավել հայտնի է դերերից են Ռոբերտ Օլթմենի «Ռազմադաշտային հոսպիտալը» մայոր Ֆրենկ Բերնս, Ջորջ Լուկասի «ТНХ-1138» ֆիլմում գլխավոր հերոս՝ քաղաքացի ТНХ-1138, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» կինոպատումում փաստաբան Թոմ Հեգե, «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում փոխգնդապետ Կիլգոր, Սիդնի Լյումետի «Հեռուստացանց» ֆիլմում Ֆրենկ Հեկկետ և այլն։

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Դյուվալը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, պրոֆեսիոնալ զինվորական Ուիլյամ Հովարդ Դյուվալի ընտանիքում, ով հետագայում հասավ մինչև ադմիրալի կոչման։ Մայրը՝ Միլդրեդ Վիրջինիա Հարտը, ամերիկացի հայտնի գեներալ Ռոբերտ Լիի ժառանգներից էր։ Գեբերալ Ռոբերտ Լին ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ գլխավորում էր Կոնֆեդերացիաների ուժերը։

Ռոբերտ Դյուվալի հայրը Մեթոդիկական եկեղեցու անդամ էր, իսկ Ռոբերտը և իր մայրը Մերի Բեյքերի Քրիստոնեական գիտության հետևորդներ էին։ Դյուվալը իր ծնողների հետ բնակվում էր ԱՄՆ-ի ռազմա-ծովային ակադեմիայից ոչ հեռու գտնվող Աննապոլիս քաղաքում։ Հաճախում է Մերիլենդ նահանգի Սեվերն Պարկի Սեվերն դպրոցը (անգլ. Severn School) և Միսսուրի նահանգի Սենտ Լուիսի Պրինցիպիա դպրոցը (անգլ. The Principia)։ 1953 թ. ավարտում է Պրինցիպիայի քոլեջը (անգլ. The Principia College), և Իլլինոյս նահանգի Էլս քաղաքի Քրիստոնեական գիտության կրթական կենտրոնը։

Ծառայել է ԱՄՆ զինված ուժերում 1953 թ. օգոստոսի 19-ից մինչև 1954 թվականի օգոստոսի 20-ը, զորացրվելով առաջին դասի շարքային կոչումով։

Կրթություն խմբագրել

1954 թ. ընդունվում է Նյու Յորքի Neighborhood Playhouse դերասանական վարպետության դպրոցը։ Սովորելու տարիներին աշխատում է փոստում։ Սովորելու տարիներին ծանոթանում է Ջին Հեքմենի և Դասթին Հոֆմանի հետ, որոնց հետ խաղացել է իր հետագա մի քանի ֆիլմերում։ Նրա ուսուցիչը թատրոնի դպրոցում Սենֆորդ Մեյսներն էր, ով Դյուվալին դեր տվեց իր Հորտոն Ֆուտի The Midnight Caller պիեսի ներկայացման մեջ։ Հետագայում Դյուվալի և Ֆուտի համագործակցությունը շարունակվում է, ինչը մեծ նշանակություն է ունենում Դյուվալի հետագա դերասանական կարիերայի վրա։ Հենց Ֆուտի միջնորդությամբ Ռոբերտ Դյուվալը դեր ստացավ 1962 թ. «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմում։ Ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ին տեղում է որպես դատական ֆիլմեր, իսկ Գրեգորի Պեքի մարմնավորած գլխավոր հերոս Ատտիկոս Ֆինչը Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում 1-ին տեղում է որպես դրական հերոս։

Անձնական կյանք խմբագրել

 
Ռոբերտ Դյուվալը կնոջ Լուսիանա Պեդրասի հետ,
2003 թ. լուսանկար

Ռոբերտ Դյուվալը 4 անգամ ամուսնացած է եղել, երեխաներ չունի։

  • Առաջին կինը Բարբարա Բենջամինն է, նրանք ամուսնացել են 1964 թվականի դեկտեմբերի 31-ին, ամուսնալուծվել են 11 տարի անց՝ 1975 թ.։
  • Երկրորդ անգամ ամուսնացել է 1982 թ. օգոստոսի 22-ին դերասանուհի Գեյլ Յանգսի հետ, բաժանվել են 1986 թ.։
  • Երրորդ կինը նույնպես դերասանուհի Շերոն Բրոֆին էր, ում հետ ամուսնացած է եղել 1991 թ. մայիսի 1-ից մինչև 1996 թվականը։
  • Ներկայումս ամուսնական կապերի մեջ է չորրորդ կնոջ՝ արգենտինացի դերասանուհի Լուսիանա Պեդրասի հետ։ Լուիսանան նրանից փոքր է 41 տարով։ Նրանց հարսանիքը կայացել է 2004 թ. հոկտեմբերի 6-ին, իրենց քաղաքացիական ամուսնությունից միայն 7 տարի հետո։

Քաղաքական հայացքներ և հասարակական գործունեություն խմբագրել

Քաղաքականություն խմբագրել

Ռոբերտ Դյուվալը և իր կին՝ Լուսիանա Պեդրասը աջակցում են աջակցում են ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությանը։ 2008 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նրանց ելույթով սկսեց Ջոն Մակկեյնի և Սառա Պեյլինի հանդիպումը ընտրողների հետ «Albuquerque Convention Center»-ում 2008 թվականի սեպտեմբերի 6-ին[7]։ Դյուվալը նաև հնչունավորել է Ջոն Մակկեյնին ներկայացնող տեսահոլովակը։ Մամուլում Սառա Պեյլինի մասին քննադատական նյութեր հայտնվելուց հետո, Դյուվալը ցուցադրաբար ձևացրել է, թե չի հիշում այդ լրագրողի ազգանունը[8][9]։

Դյուվալը բավականին կոշտ տեսակետ ունի կապված Կուբայի հետ։ Այսպես, նա մի անգամ հրաժարվել է խաղալ Dreamworks կինոստուդիայի նախագծերից մեկում, որի հովանավորը պետք է լիներ Սթիվեն Սփիլբերգը[10]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Դերասանը նաև ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Մասնավորապես նա մասնակցել է Վիրջինիա նահանգի ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի զոհվածերի հիշատակի հուշարձանին հարակից կառուցվող սուպերմարկետի շինարարության բողոքական գործողություններին[11]։

Ռոբերտ Դյուվալը հիմնադրել է «The Robert Duvall Children’s Fund» բարեգործական ֆոնդը, որը օգնություն է ցուցաբերում արգենտինացի երեխաներին։ Ֆոնդի միջոցներով Արգենտինայում կառուցվում են դպրոցներ և հիվանդանոցներ, նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում աղքատներին[12]։ Բացի այդ ֆոնդի գործունեությունից, Դյուվալը և իր կինը մասնակցում են նաև այլ բարեգործական միջոցառումներին և կազմակերպություններին։

Կարիերա խմբագրել

Թատրոն խմբագրել

Իր կարիերան Ռոբերտ Դյուվալը սկսել է որպես թատրոնի դերասան խաղալով Նյու Յորքի «Գեյթ» թատրոնում։ Իր առաջին դերերից մեկը 1958 թ. Բեռնարդ Շոուի պիեսի հիման վրա բեմադրված «Միսսիս Ուորրենի մասնագիտությունը» ներկայացման մեջ Ֆրենկ Գարդների դերն էր։ Մյուս նշանավոր թատրոնի դերերից են 1961 թվականին «Կանչիր ինձ անունով» Դագա (Մայքլ Շարտլիֆի պիեսի հիման վրա), 1962 թ. Ուլու Գրոսբարդի բեմադրված «Բիբի Ֆենստերմեյքերի օրերը և գիշերները» Բոբ Սմիթ (Ուիլյամ Սնեյդերի պիեսի մոտիվներով), 1965 թ. «Տեսարան կամրջից» Արթուր Միլլերի համանուն պիեսի հիման վրա Էդդի դերը, որի բեմադրիչներն էին Ուսու Գրոսբարդը և Դասթին Հոֆմանը։ Էդդի դերի համար Դյուվալը ստացել է ամերիկյան Obie մրցանակ, Ֆրեդերիկ Նոտիի պիեսի հիման վրա «Սպասիր մթությանը» հոգեկան հիվանդ Հարրի Ռոուտի դերով։ Այս ներկայացումը դարձավ Բրոդվեյի տարվա ամենասենսացիոն ներկայացումը։

Հեռուստատեսություն խմբագրել

1959 թվականին Դյուվալը նկարահանվում է «Արմսթրոնգ Սերկլի Թատրոնը» հեռուստատեսային շոուի մեջ, խաղալով էպիզոդիկ դերեր «Փախուստ բանտից» և 1960 թվականին «Ճշգրիտ ճանաչում» սերիաներում։ Սերալը 1950 թ.-ից 1957 թվականը ցուցադրվում էր NBC հեռուստաալիքով, իսկ 1957 թ.-ից 1963 թ. CBS հեռուստաալիքով։

Դրանց հաջորդում են մի քանի սերիալներ, որոնց թվում «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է», «Անպաշտպան քաղաքը», «Անձեռմխելիները», «Մայրուղի 66», «Մթնշաղային զոնա», «Հնարավորի սահմանից այն կողմ», «Փախստականը», «Ստորաբաժանում» և այլն։

Կինո խմբագրել

Կինոյում նորամուտը կայացել է 1962 թ. «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմում Արթուր «Սարսափելի» Ռեդլիի դերով։ Չնայած դերը ֆիլմում փոքր էր, բայց Դյուվալը դերասանական վարպետությամբ է մարմնավորել իր հերոսին, ով առանց խոսքերի, այսպես ասած մարմնի և ժեստերի լեզվով պետք է սարսափելի մարդու տպավորություն թողներ հանդիսատեսի վրա։ Նրա հերոսը հայտնվում է միայն ֆիլմի վերջին հատվածում, որտեղ պարզվում է, որ նա իրականում սարսափելի մարդ չէ, այլ բարի է, պարզապես, իր կյանքի մեծ մասը անցկացրել էր միայնակ և դրա համար էլ նրա մասին սխալ լուրեր էին պտտվել։

1970-ական թթ. սկսած Ռոբեր Դյուվալի կինոկարիերայում կարելի է ասել նոր փուլ է սկսվում։ Նա խաղում է իր նշանավոր դերերից մեկը մայոր Ֆրենկ Բեռնսի դերը «Ռազմադաշտային հոսպիտալը» ֆիլմում, որը մեծ հաջողություն է ունենում, իսկ Դյուվալի համար այն դառնում է իր առաջին կատակերգական դերը։ Դյուվալին ճանաչում է բերում իր առաջին գլխավոր դերը Ջորջ Լուկասի կուլտային «ТНХ-1138» ֆիլմում։ The Times ամսագրին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ, Դյուվալը ասել է, որ այս ֆիլմից հետո նա համոզված էր, որ Ջորջ Լուկասը կդառնա այդ ժամանակեր մեծագույն ռեժիսորներից մեկը։

Հաջորդ նշանավոր ու նրան արդեն աշխարհով մեկ ճանաչում բերեց Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և «Կնքահայրը 2» հայտնի գանգստերական ֆիլմերում փաստաբան Թոմ Հեգենի դերը։ Այս դերը ինչպես կինոքննադատների այնպես էլ հեռուստադիտողների շրջանում արժանացավ դրական արձագանքների։ Իսկ «Կնքահայրը 3» ֆիլմում Դյուվալը արդեն չկար, որի պատճառը դերասանի պահանջած բարձր հոնորարն էր[13]։

Մյուս առավել հաջողված դերը նույնպես Կոպպոլայի հանրահայտ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում փոխգնդապեպ Կիլգորի դերն էր, որը դարձավ Դյուվալի լավագույն դերերից մեկը։ Կինոքննադատները նրա այս խաղը բնութագրեցին որպես «խիստ յուրահատուկ իր ուժով և թողած ազդեցությամբ»։ Կիլգորի կերպարը Premier Magazine ամսագրի 100 մեծագույն դերերի ցանկում 59-րդն է[14]։

Մյուս նշանավոր ֆիլմերից են «Հեռուստացանց», «Մեծն Սանտինին», «Թույլ Ռոզան», «Ես մարտնչել եմ Էռնեստ Հեմինգուեյի հետ», «Բախում անդունդի հետ», «Բաց տարածություն», «Թերթ», «Գիշերվա տերերը», «Աստվածներ և գեներալներ» (այստեղ նա մարմնավորում է իր նախնիներից մեկին՝ գեներալ Ռոբերտ Լիին) և այլն։

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղացել է ընդահանուր թվով մոտ 130 ֆիլմում, 11 ֆիլմի պրոդյուսեր է, 4 ֆիլմի ռեժիսոր, 6 ֆիլմի համար գրել է երաժշտություն, 3 ֆիլմի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր ֆիլմերն են՝

տարի ֆիլմ դերը ռեժիսոր խաղընկերներ
1962 «Սպանել ծաղրասարյակին» Արթուր «սարսափելի» Ռեդլի Ռոբերտ Մալլիգան Գրեգորի Պեք
1966 «Հետապնդում» Էդվին Ստյուարտ Արթուր Փեն Մառլոն Բրանդո
Ռոբերտ Ռեդֆորդ
Ջեյն Ֆոնդա
1966 «Բուլլիտ» տաքսիստ Վայսբերգ Պիտեր Յեթս Սթիվ Մակքուին
1971 «THX 1138» THX 1138 Ջորջ Լուկաս
1972 «Կնքահայրը» Թոմ Հեգեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա Մառլոն Բրանդո
Ալ Պաչինո
Ջեյմս Կան
Դայան Քիթոն
Թալիա Շայեր
1972 «Ջո Կիդ» Ֆրենկ Հառլեն Ջոն Սթարջես Քլինթ Իսթվուդ
1974 «Կնքահայրը 2» Թոմ Հեգեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա Ալ Պաչինո
Ռոբերտ Դե Նիրո
Դենի Այելլո
Դայան Քիթոն
Թալիա Շայեր
1975 «Փախուստ» Ջեն Վագներ Թոմ Գրեյս Չառլզ Բրոնսոն
1976 «Հեռուստացանց» Ֆրենկ Հեկկետ Սիդնի Լյումետ Ֆեյ Դանաուեյ
Ուիլյամ Հոլդեն
Պիտեր Ֆինչ
Լանս Հենրիկսեն
1976 «Արծիվն իջնում է» գնդապետ Մաքս Ռեդլ Ջոն Սթարջես Մայքլ Քեյն
Դոնալդ Սազերլենդ
1977 «Մեծագույնը» Բիլլ Մակդոնալդ Թոմ Գրիս
Մոնտե Հելման
Մուհամեդ Ալի
Էռնեստ Բորգնայն
1979 «Ապոկալիպսիսը հիմա» փոխգնդապետ Բիլ Կիլգոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա Մառլոն Բրանդո
Հարիսոն Ֆորդ
Մարտին Շին
Լոուրենս Ֆիշբորն
1981 «Խոստովանության գաղտնիքները» դետեկտիվ Թոմ Սպելլասի Ուլու Գրոսբարդ Ռոբերտ Դե Նիրո
1982 «Նուրբ գթասրտություն» Մակ Սլեջ Բրյուս Բերեսֆորդ
1988 «Գույներ» Բոբ Հոջես Դենիս Հոփեր Շոն Փեն
Դոն Չիդլ
1989 «Միայնակ աղավնին» (սերիալ) Օգաստաս Մակկրի Սայմոն Ուիսներ Թոմ Լի Ջոնս
Դեննի Գլովեր
Կրիս Կուպեր
1990 «Ամպրոպի օրեր» Հարրի Հոգ Թոնի Սքոթ Թոմ Քրուզ
Նիկոլ Կիդման
Մայքլ Ռուքեր
1991 «Թույլ Ռոզան» Դեդի Հիլլեր Մարթա Քուլիջ
1992 «Ստալին» Իոսիֆ Ստալին Իվան Պասսեր Մաքսիմիլիան Շել
Ջուլիա Օրմոնդ
1992 «Կործանում» Հետախույզ Ջոել Շումախեր Մայքլ Դուգլաս
Բարբարա Հերշի
1993 «Ես մարտնչել եմ Էռնեստ Հեմինգուեյի հետ» Ուոլտեր Ռենդա Հեյնս Ռիչարդ Հարրիս
Սանդրա Բուլոկ
Շիռլի Մակլեյն
1994 «Թերթ» Բերնի Վայթ Ռոն Հովարդ Մայքլ Քիթոն
Գլեն Քլոուզ
Մարիսա Թոմեյ
Ջեյսոն Ռոբարդս
Քեթրին Օ'Հարա
1995 «Ալ տառը» Ռոջեր Չիլինգվորտ Ռոլան Ժոֆֆե Գարի Օլդմեն
Դեմի Մուր
1998 «Բախում անդունդի հետ» Տաններ Միմի Լեդեր Էլայջա Վուդ
Թեա Լեոնի
Մորգան Ֆրիման
Մաքսիմիլլիան Շելլ
Ալեքսանդր Բալուև
Վանեսա Ռեդգրեյվ
Ջեյմս Քրոմվել
Լիլի Սոբեսկի
1998 «Քաղաքացիական գործ» Ջերոմ Ֆետչեր Սթիվեն Զեյլիեն Ջոն Տրավոլտա
2000 «Գողանալ 60 վայրկյանում» Օտտո Հոլլիվել Դոմինիկ Սենա Նիկոլաս Քեյջ
Անջելինա Ջոլի
2000 «Վեցերորդ օրը» դոկտոր Գրիֆին Վիեր Ռոջեր Սփեթիսվուդ Առնոլդ Շվարցենեգեր
Մայքլ Ռուկեր
2002 «Ջոն Քյու» լեյտենանտ Ֆրենկ Գրիմս Նիկ Կասավետիս Դենզել Վաշինգտոն
Ջեյմս Վուդս
Ռեյ Լիոտա
2003 «Աստվածներ և գեներալներ» գեներալ Ռոբերտ Լի Ռոնալդ Մաքսվելլ Միրա Սորվինո
2003 «Բաց տարածություն» Բոսսս Սպիրմեն Քեվին Քոսթներ Քեվին Քոսթներ
Անեթ Բենինգ
2005 «Այստեղ ծխում են» կապիտան Ջեյսոն Ռայթման Քեթի Հոլմս
2007 «Գիշերվա տերերը» Բերտ Գրասինսկի Ջեյմս Գրեյ Մարկ Ուոլբերգ
Խոակին Ֆենիքս
Եվա Մենդես
2009 «Ճանապարհ» ծերունի Ջոն Հիլկոուտ Վիգո Մորտենսեն
Շառլիզ Թերոն
2009 «Խենթ սիրտը» ՈւեյնԿրեմեր Սքոթ Կուպեր Ջեֆ Բրիջես
Քոլին Ֆարել
2014 «Դատավորը (ֆիլմ)» դատավոր Պալմեր Դեյվիդ Դոբկին Ռոբերտ Դաունի Կրտսեր

Մրցանակներ խմբագրել

 
2005 թ. այլ արվեստի գործիչների հետ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշից Արվեստի ազգային շքանշան ստանալիս

Իր կարիերայի ընթացքում Ռոբերտ Դյուվալը ստացել է մոտ 55 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 35-ից ավել մրցանակների, որոնց թվում՝

2003 թվականի սեպտեմբերի 18-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է իր աստղը։

2 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակին։

Գրականություն խմբագրել

  • Robert Duvall The Apostle. - Berkley Trade, 1998. - С. 144. - ISBN 978-0425166079
  • Gale Reference Team Biography - Duvall, Robert (1931-) // Contemporary Authors. - Thomson Gale, 2008.
  • Cowboys and Indians Magazine Robert Duvall - Western Legend // Cowboys and Indians Magazine. - 2006. - № 6 (June).
  • Judith Slawson Robert Duvall Hollywood Maverick. - St. Martin's Press, 1985. - С. 198. - ISBN 978-0312904227
  • Robert Duvall The Apostle։ Robert Duvall tells the story of his labor of love // Guideposts. - 1998. - № 4 (April).
  • Peter Biskind Robert Duvall, Hill Street Blues // American Film by The American Film Institute. - 1981. - № September Single Issue.
  • Robert Johnston, Catherine Barsotti Tender Mercies // Finding God in the Movies։ 33 Films of Reel Faith. - Baker Books, 2004. - ISBN 978-0801064814
  • Robert Osborne, Molly Haskell Robert Duvall // Leading Men։ The 50 Most Unforgettable Actors of the Studio Era. - * Chronicle Books, 2006. - С. 34. - ISBN 978-0811854672
  • Thomas, Elaine (1992). Duvall, Robert. Detroit; London։ St. James Press. pp. 313–315.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123799198 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. 6,0 6,1 6,2 https://army.togetherweserved.com/army/servlet/tws.webapp.WebApps?cmd=ShadowBoxProfile&type=Person&ID=338162
  7. Robert Duvall opens for McCain, Palin(անգլ.)
  8. Դյուվալը Սառա Պեյլինին քննադատող լրագրողի հետ(չաշխատող հղում)
  9. Palin Funder In VA, The Robert Duvall Show(չաշխատող հղում)(անգլ.)
  10. CNN: Robert Duvall slams Spielberg(անգլ.)
  11. Robert Duvall enters battle to save Civil War battlefield(անգլ.)
  12. Ռոբերտ Դյուվալի բարեգործական ֆոնդի կայք Արխիվացված 2010-03-22 Wayback Machine(անգլ.)
  13. «Կնքահայրը» եռապատման մասին կայք(անգլ.)
  14. ««Premiere Magazine's 100 Greatest Movie Characters of All Time»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել