Զառա Տոնիկյան

հայ երգչուհի

Զառա Հայկի Տոնիկյան (հունվարի 5, 1953(1953-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2024(2024-09-10)[1], Բելգիա), էստրադային ջազ երգչուհի։

Զառա Տոնիկյան
Ծնվել էհունվարի 5, 1953(1953-01-05)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան,  Բելգիա և  Հայկական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 10, 2024(2024-09-10)[1] (71 տարեկան)
Բելգիա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Կենսագրություն

խմբագրել

Զառա Տոնիկյանը ծնվել է Երևանում։ Երաժշտական գործունեությունն սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թվականին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերով։

1992 թվականից բնակվել ու ստեղծագործել է Բելգիայում։ Բելգիա տեղափոխվելուց հետո առաջին մենահամերգն ունեցել է 1994 թվականին, Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հայտնի բեմերում, մասնակցել մի շարք փառատոների[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Զառա Տոնիկյանը
  2. «Զառա Տոնիկյանի մասին zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ

խմբագրել