Մհեր Ավանեսյան
Մհեր Ավանեսյան (1981, հունվարի 5, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), հայ կրկնակի անդամահատված լեռնադահուկորդ և մրցակցային նավաստի Արցախի Հանրապետությունից:
Մհեր Ավանեսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | ծովային և ֆուտբոլիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 5, 1981 (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հայաստան |
ԿենսագրությունԽմբագրել
Մհեր Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 5-ին: Ապրում է Արցախի Հանրապետությունում: 1988 թվականին՝ յոթ տարեկան հասակում, նա հարվածել է բարձր լարման էլեկտրացանցին, որի արդյունքում զրկվել է երկու ձեռքերից:
1996 և 2000 թվականներին առագաստանավային սպորտաձևում նա մրցում էր ամառային պարալիմպիկ խաղերում, իսկ 1998, 2002 և 2006 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաև ձմեռային պարալիմպիկ խաղերին՝ լեռնադահուկային սպորտ մարզաձևում:
Համարվում է պարալիմպիկ խաղերի այն եզակի մասնակիցներից, ովքեր մասնակցություն են ունեցել մրցույթին և՛ ձմռանը, և՛ ամռանը՝ տարբեր սպորտաձևերում[1][2]: 2010 թվականին հերթական անգամ մասնակցել է Վանկուվերում, իսկ 2014 թվականին՝ Սոչիում ընթացող պարալիմպիկ խաղերին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Փյունիկ, Հաշմանդամների հայկական ասոցացիա»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-10-ին։ Վերցված է 2016-08-28
- ↑ Հայաստանի հավաքականը Տորոնտոյի պարալիմպիկ խաղերում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողով