Ռաֆայել Սահակյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Սահակյան (1936, հունվարի 5, գյուղ Միջնաձոր, Թալինի շրջան), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (1984), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

Ռաֆայել Սահակյան
Ծնվել էհունվարի 5, 1936(1936-01-05) (88 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԱշխատավայրՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Պարգևներ
Ռաֆայել Սահակյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ռաֆայել Սահակյանը ծնվել է 1936 թվականին, Թալինի շրջանի Միջնաձոր գյուղում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Արմավիրի գործկոմի կրթության բաժնի հայոց լեզվի և գրականության տեսուչը, ապա՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։

Դասավանդել է Մեծամորի «Արմավիր» համալսարանում։ Աշխատել է Սարդարապատ ազգագրական թանգարանում։ Ռաֆայել Սահակյանի սցենարով ստեղծվել է փաստավավերագրական տեսաֆիլմ՝ նվիրված Սարդարապատի 80-ամյակին և Արցախի հերոսամարտին։ Բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում։ Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է չափածո և արձակ 15 ժողովածուների[1][2]։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ «Խնկաբույր աղոթքներ» (2014) բանաստեղծությունների ժողովածուի համար[3]
  • «Էրգիրը տեսա հորս աչքերով» գրքի համար արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակի, 2011
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2006
  • ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2006
  • «Այգեպսակ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» միության և «Հայաստան թերթի մրցանակին, 2002
  • «Գիրք վշտի և հպարտության» (Արցախի ազատամարտի հերոսների մասին) գիրքն արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀԳՄ մրցանակին, 1997

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Ինձ ու քեզ համար (բանաստեղծություններ), Երևան, 1978, 80 էջ։
  • Ծաղկած կարոտ (բանաստեղծություններ), Երևան, 1982, 84 էջ։
  • Երկու ափ (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 1985, 160 էջ։
  • Կապույտ կանչ, Երևան, 1988, 464 էջ[4]։
  • Գիրք վշտի և հպարտության, Երևան, 1996, 512 էջ։
  • Աշնան թալիսմաններ (բանաստեղծություններ), Երևան, 2000, 432 էջ։
  • Այգեպսակ (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2001, 160 էջ։
  • Արծվապաշտ երկիր, Երևան, 2004, 608 էջ[5]։
  • Մերձավան, Երևան, 2007, 352 էջ։
  • Հուշապսակ, Երևան, 2008, 220 էջ։
  • Էրգիրը տեսա հորս աչքերով (հուշապատում), Երևան, 2011, 472 էջ։
  • Ծիրանավոր աղոթարան (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2011։
  • Խնկաբույր աղոթքներ (բանաստեղծություններ), Երևան, 2014, 224 էջ։
  • Սերը կակաչների հովտում, Երևան, 2014, 544 էջ[6]։
  • Արյան կանչի էրգիր, Երևան, 2015, 340 էջ[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ռաֆայել Սահակյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Ռաֆայել Սահակյանի մասին ՀԳՄ կայքում
  3. Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակը շնորհվեց բանաստեղծ Ռաֆայել Սահակյանին
  4. Սահակյան, Ռաֆայել Մուշեղի (1988). Կապույտ կանչ։ Վեպ. Արեւիկ. ISBN 978-5-8077-0101-5.
  5. Սահակյան, Ռաֆայել Մուշեղի (2004). Արծվապաշտ երկիր։ Փաստագեղարվեստական վեպ. Լուսակն. ISBN 978-99941-906-3-8.
  6. Սահակյան, Ռաֆայել (2014). Սերը կակաչների հովտում։ վեպ. Lusakan.
  7. Սահակյան, Ռաֆայել (2015). Արյան կանչի էրգիր։ գեղարվեստա-վավերագրական հուշապատում. Lusakn.

Արտաքին հղումներ

խմբագրել