Հովիկ Դավթյան

քիթկոկորդականջաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովիկ Շչորսի Դավթյան (հունվարի 5, 1964(1964-01-05)[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիթկոկորդականջաբան։ Հայաստանի բանակի բժշկական ծառայության փոխգնդապետ (2000

Հովիկ Դավթյան
Ծնվել էհունվարի 5, 1964(1964-01-05)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՍիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1987)
Մասնագիտությունբժիշկ
Ծնողներհայր՝ Շչորս Դավթյան
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19871988-1997 թվականներին աշխատել է Հայաստանի առողջապահության և ՊՆ ռազմաբժշկական ծառայության համակարգում, Հայաստանի ՊՆ Տաթևի բազմաֆունկցիոնալ վերականգնողական կենտրոնի (հոսպիտալի պետի տեղակալ, բուժծառայության պետ), 1997 թվականից՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ։

1988 թվականին մասնակցել է աղետի զոտու փրկարարական աշխատանքներին, 1989-1994 թվականներին՝ ԼՂ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի. Հայաստանի հարավարևելյան սահմանամերձ, Կուբաթլորի (մարտական գործողությունների ժամանակ բժշկական ծառայության համակարգող), Լաչինի, Հորադիզի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին, միաժամանակ բուժօգնություն ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Երևանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի «Մխիթար Հերացի» բժշկական հասարակական կազմակերպության Զանգեզուրի մասնաճյուղի հիմնադիր-նախագահ (1989

Պարգևատրվել է Հայաստանի «Մարտական ծառայության համար» մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։