Հանրապետության փողոց (Երևան)
Երևանի փողոց
Հանրապետության փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Հանրապետության փողոց | |
---|---|
Հանրապետության 37 շենքը, որի պատշգամբից Արամ Մանուկյանը 1918 թ. Հայաստանը հռչակել է անկախ հանրապետություն | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 1200[1] |
Սկիզբ | Տիգրան Մեծի պողոտա |
Ավարտ | Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկ |
Անվանվել է ի պատիվ | Ստեփան Ալավերդյան |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Տիգրան Մեծի պողոտայից, ձգվում հյուսիսային ուղղությամբ և ավարտվում Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։ Երթևեկությունը փողոցով միակողմանի է։
Խորհրդային տարիներին կոչվել է Ալավերդյան փողոց՝ ի պատիվ հեղափոխական, ՀԿԿ հիմնադիրներից մեկի՝ Ստեփան Ալավերդյանի։ Նախկինում փողոցը սկսվել է Մովսես Խորենացու (խորհրդային տարիներին՝ Մարքսի) փողոցից, սակայն 2002 թվականին փողոցի սկզբնամասն անվանվել է նշանավոր դերասան Մհեր Մկրտչյանի անունով։
Նշանակալի օբյեկտներ
խմբագրել- «Եվրոպա» հյուրանոց
- Էվոկաբանկ
- Վերնիսաժ
- Նախկին Արդարադատության ժողկոմատի շենքը, որն այժմ վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից և դարձել հյուրանոց
- Երևանի դատախազություն
- Հայաստանում Լեհաստանի դեսպանատուն
- Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց
- Նելսոն Ստեփանյանի անվան №71 հիմնական դպրոց
- Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ
- Ռամկավար-ազատական կուսակցության գրասենյակ
- ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմին
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ
- «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակ
- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության գրասենյակ
- «Ազգ» թերթի խմբագրություն
Հատվող փողոցներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Հանրապետության 46 շենքը
-
Հանրապետության 48՝ նախկին Արդարադատության ժողկոմատի շենքը
-
Հանրապետության 32
-
Կաուչուկի գործարանի բնակելի տունը Հանրապետության 62 հասցեում
-
ՀՅԴ Գերագույն մարմին
-
Հանրապետության 32՝ կառուցվել է 1876 թ., մինչև 1920 թ. ծառայել է որպես Հայաստանում Պարսկաստանի հյուպատոսարան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
Աղբյուրներ
խմբագրել- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։
- Նալբանդյան փողոց, մաս 1-ին
- Նալբանդյան փողոց, մաս 2-րդ