Սիրահարների այգի

Երևանի զբոսայգի
(Վերահղված է Սիրահարների զբոսայգիից)

Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում[1], որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու[2]։

Սիրահարների այգի
Տեսակհանրային
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԵրևան
Հիմնվել է18-րդ դար
ՃարտարապետPierre Rambach
Մակերես1,6 հեկտար
ԿառավարումՊողոսյան հիմնադրամ
Կարգավիճակըբաց է ամբողջ տարի
Սիրահարների այգիը գտնվում է Հայաստանում
Սիրահարների այգի
Սիրահարների այգիը գտնվում է Երևանում
Սիրահարների այգի

Պողոսյան պարտեզները հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, իսկ այգու բարեկարգումը և շահագործումն իրականացվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։

Պատմություն խմբագրել

Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, և կոչվել՝ «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 1949 թվականին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի շնորհիվ, այգին անվանվում է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին այգին և նրան կից պողոտան (այժմյան և նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է Բարեկամության՝ խորհրդային ժողովուրդների «եղբայրությունը» նշանավորելու համար։

Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Երևանի Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցի ժողովրդական անվանումից։

2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում[1]։ Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկուկես տարվա ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որն արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 "Պողոսյան պարտեզներ. Պատմությունը". Retrieved 2011 թ․ օգոստոսի 23–ին.
  2. "Անկախ.քոմ՝ Սիրահարների այգում շարունակվում են մանկական ձմեռային խաղերն ու յուրօրինակ տոնածառերի ցուցադրությունը".(չաշխատող հղում)
  3. "Տաքսիներ.քոմ՝ Պողոսյան պարտեզներ". Retrieved 2011 թ․ օգոստոսի 23–ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել