Մարշալ Բաղրամյան (մետրոյի կայարան)
Երևանի մետրոպոլիտենի կայարան
«Մարշալ Բաղրամյան» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
![]() | |
Բացման թվական | 1981 թ. մարտի 7 |
Նախկին անվանումներ | «Սարալանջի» |
Շրջան | Արաբկիր վարչական շրջան |
Ճարտարապետներ | Ս. Կնտեղցյան, Ա. Զուրաբյան |
Ելք դեպի փողոցներ | Մարշալ Բաղրամյան պողոտա |
Վերերկրյա տրանսպորտ | ավտոբուսներ №8, №45, №58, տրոլեյբուս №9 |
«Մարշալ Բաղրամյան» (նախկին անվանումը՝ «Սարալանջի»), Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին։ Կայարանը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում և դուրս է գալիս Մարշալ Բաղրամյան պողոտա՝ ՀՀ վարչապետի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի շենքի և Սիրահարների զբոսայգու հարևանությամբ[1]։
Մինչև 1983 թվականը կայարանը կրել է «Սարալանջի» անվանումը։ 1983 թվականին անվանակոչվել է հայ մեծանուն զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի պատվին[1]։
Կայարանի ճարտարապետներն են ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը[2] և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը[1]։ Կայարանի գլխավոր կոնստրուկտորն է Իլյա Մանուչարյանը[3]։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 ««Մարշալ Բաղրամյան» կայարան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-02-ին։ Վերցված է 2018-05-21
- ↑ «Մետրոյի «Բաղրամյան» կայարանի մուտքը այգու կողմից»։ Հայկական գանձարան։ Վերցված է 2022-01-24
- ↑ Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, «Արենի» ՍՊԸ, 2003 թ., 394 էջ, պատկերներով ներդիր 320-321-րդ էջերի միջև(չաշխատող հղում)