Շենգավիթ (վարչական շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենգավիթ (այլ կիրառումներ)
Շենգավիթ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա թաղամասերը։ Սահմանակից է էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն համայնքներին և Արարատի մարզին[2]։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
Մտնում է | Երևան |
Ներառում է | Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա թաղամասերը |
Ղեկավար | Ռազմիկ Մկրտչյան |
Հիմնական լեզու | հայերեն |
Պաշտոնական լեզուներ | հայերեն |
Բնակչություն | 138 600 մարդ (2015)[1] |
Տարածք | 40,9 կմ² |
Ժամային գոտի | UTC+4 |
Պատմություն
խմբագրելԵրևանի Շենգավիթ համայնքն ունի շուրջ 7000-ամյա պատմություն։ Համայնքը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում, Հրազդան գետի ձախ ափին։ Շենգավիթ բնակատեղիի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Քրիստոսից առաջ IV-II հազարամյակի հնագիտական նյութեր, որոնք ապացուցում են, որ Շենգավիթը եղել է Հայաստանի հնագույն ու ճարտարապետական կատարյալ կառույցներից մեկը։ Այն հիշեցնում է Միջագետքի, Փոքր Ասիայի (առաջին Տրոյա) հնագույն հուշարձանները։ Այս համայնքում է գտնվում Կարմիր Բլուրը (Թեյշեբաինի) հզոր ուրարտական քաղաքը։ Այն ներկայացնում է պատմական մեծ արժեք։
Շենգավիթը՝ որպես համայնք, ձևավորվել է 1996 թվականին։
Շենգավիթ համայնքը համարվում է արդյունաբերական, այստեղ են տեղակայված արտադրական մի շարք ձեռնարկություններ՝ «Գրանդ Տոբակո», «Արաքս Գոլդ» հայ-կանադական և «Գրանդ Քենդի» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունները, «Հայ-էլեկտրամեքենա», «Նաիրիտ», «էլեկտրոն», «Արմեն-Կարպետ», «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական և այլ ընկերություններ[3]։
- Էրեբունի օդանավակայան
- Հովիկ Հայրապետյան ձիարշավարան
- Հայրենիք կինոթատրոն
- «Գրանտ սպորտ» համալիր
- «Երևան մոլ»
Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ
խմբագրելՄետրոյի կայարաններ
խմբագրելՀուշարձաններ
խմբագրելՏաճարներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.armstat.am/file/article/bnakch_01.07.2015.pdf — National Statistical Service.
- ↑ Շենգավիթ վարչական շրջան
- ↑ «Շենգավիթ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.