Մաշտոցի պողոտա (Երևան)

Երևանի փողոց
(Վերահղված է Մաշտոցի պողոտաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաշտոցի պողոտա (այլ կիրառումներ)

Մաշտոցի պողոտա, քաղաքային նշանակության փողոց[1] Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։

Մեսրոպ Մաշտոց
Մաշտոցի պողոտա
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն2600
ՍկիզբՀաղթանակի կամուրջ
ԱվարտՄատենադարան
Անվանվել է
ի պատիվ
Մեսրոպ Մաշտոց
Մաշտոցի պողոտա (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Մաշտոցի պողոտա (Երևան)
Մաշտոցի պողոտա (Երևան)ը գտնվում է Երևանում
Մաշտոցի պողոտա (Երևան)

Պատմություն

խմբագրել
 
Արմյանսկայա փողոց, 1907

Պողոտան կրում է հայ մշակույթի նշանավոր գործիչ Մեսրոպ Մաշտոցի անունը։ Պարսկական շրջանում այս տարածում գտնվել են Երևանի խանի բաղերը։ 19-րդ դարում՝ Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո տարածքը կառուցապատվել է ու մտել Նոր թաղ թամասի մեջ, որտեղ բնակեցվել են Պարսկաստանի ներգաղթած հայեր։ Փողոցն այս տարիներին կոչվել է Արմյանսկայա։ Խորհրդային ժամանակներում՝ ըստ Թամանյանի նախագծի փողոցը լայնացվել է ու Երևանի լայնածավալ վերակառուցումն իրականացվել է ըստ քաղաքի գլխավոր պլանի, որը նախապատրաստվել է 1924 թվականին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից[2]։ 1920-ական թվականներից իրականացվող գլխավոր պլանը փաստացիորեն պահպանել է հին Երևանի առանցքներից միայն մեկը՝ Աստաֆյան փողոցը (ներկայում՝ Աբովյան փողոց)։ Քաղաքի փողոցների ցանցը կազմվել է նորից, հին կառույցները քանդվել են։

Վերանվանվել է Սունդուկյան փողոց, որը զգալիորեն ուղղվել է ու լայնացվել։ 1924-1990-ին կոչվել է նախ Ստալինի, ապա Լենինի անունով[3]։ Ճարտարապետական հուշարձաններից պահպանվել է Կապույտ մզկիթը (Գյոյ-ջամի, 1760-ական թվականներ)։

1945 թվականին շահագործման է հանձնվել Հաղթանակի կամուրջը։ 1952 թվականին ավարտվել է Փակ շուկայի շենքի շինարարությունը։

1959 թվականին պողոտայի արևմտյան ծայրի մոտ՝ բլրի լանջին՝ Ստալինի հուշարձանի ներքևում, բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի ինստիտուտը։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին դրա վրա տեղ է գտել Մայր Հայաստան հուշարձանը։

 
Ստալինի արձանը Երևանում։ Ներկայումս արձանի տեղում Մայր Հայաստան հուշահամալիրն է։

1972 թվականին բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանը։ 1976 թվականին նոր շենք է կառուցվել Սուրբ Սարգիս եկեղեցու համար, որն ընդգրկել է նաև հին շինությունը։

Շենքեր

խմբագրել
 
Մաշտոցի պողոտայի տեղադրությունը Երևանի քարտեզի վրա

Սուրբ Սարգիս եկեղեցի[4]

տ. 2/2 — «Մետրոպոլ» հյուրանոց
տ. 3ա — Փակ շուկա (ներկայում՝ «Երևան Սիթի» առևտրի կենտրոն)
տ. 7 — Ժամանակակից արվեստի թանգարան[5]
տ. 9 — Գիտությունների ակադեմիայի բնակելի տուն
տ. 12 — Կապույտ մզկիթ
տ. 13 — Դերասանի տուն
տ. 17 — Եղիշե Չարենցի տուն-թանգարան[6]
տ. 27
տ. 31/10
տ. 33 — Ս. Շահումյանի անվան դպրոց
տ. 37 — Alex-R
տ. 39/12 — Երվանդ Քոչարի թանգարան
տ. 43 — Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն
տ. 50 — «Նաիրի» կինոթատրոն
տ. 58 — Կամերային թատրոն
տ. 59 — Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան

Թումանյան փողոցի հետ հատման վայրին մոտ է տեղակայված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Հայտնի բնակիչներ

խմբագրել
 
Նագուշ Հարությունյանի հուշատախտակը № 9 շենքի պատին
տ. 9 — ակադեմիկոսներ Հովսեփ Օրբելի, Ստեփանոս Մալխասյանց, Հրաչյա Բունիաթյան, Նագուշ Հարությունյան, Գագիկ Դավթյան,
տ. 43 — կոմպոզիտոր Առնո Բաբաջանյան[7], Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր, երաժշտագետ, փիլիսոփա Արշակ Ադամյան[8],
տ. 54 — կինոռեժիսոր Համո Բեկնազարյան,
Ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյան։

Հատող փողոցներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
  2. «Феномен Еревана». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Тот самый Проспект
  4. «Ереван. Церковь Св. Саргис». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Музей современного искусства». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Дом — музей Егише Чаренца». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. Музей будет открыт в доме на проспекте Маштоца, в котором жил любимый в народе музыкант.
  8. Фасад дома N43 по столичному проспекту Месропа Маштоца украсила еще одна мемориальная доска.

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Григорян А., Степанян Н. Ереван, Гарни, Гегард, Эчмиадзин, Аштарак. — М.: Искусство, 1985. 207 с.

Արտաքին հղումներ

խմբագրել