Երևանի Մետրոպոլիտեն (պաշտոնապես՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն), Հայաստանի մայրաքաղաք Երևանի տրանսպորտային համակարգի մաս։ Կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թվականին։ Գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո։ Աշխատողների թիվը 2005 թվականի տվյալներով կազմել է 1129 մարդ։ Աշխատանքային ժամերը՝ ամեն օր 07:00 - 23:00։

Երևանի մետրոպոլիտեն
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՔաղաքԵրևան
Բացման տարեթիվմարտի 7, 1981[1]
Գծերի երկարություն12,1 կմ
Երկաթուղագծի լայնություն1524 mm track gauge?
Կայարանների քանակ10
Գծերի քանակ1
ԳծերLine 1 (Yerevan Metro)?, Բարեկամություն, Q109733045? և Շենգավիթ
Ուղևորահոսքը մեկ օրում81000
Ուղևորահոսքը մեկ տարում29.6 մլն
Անվանված էԿարեն Դեմիրճյան
yermetro.am(հայ.)
 Yerevan Metro Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, և շուրջ 16 խոշոր քաղաքներ մերժում էին ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում։

Միջազգային պրակտիկայում ընդունված էր մետրո կառուցել 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։ Այդ չափանիշով Երևանում ընդհանրապես մետրո չէր կառուցվի։ Այստեղ անհրաժեշտ էին բոլորովին այլ մոտեցումներ, հիմնավորումներ, փաստարկներ։ Եվ այդ փաստարկները գտնվեցին․ մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը տրանսպորտով, խցանումները, քաղաքի ընդլայնման հեռանկարները, բարդ ռելիեֆը՝ խոր իջվածքներով, բնական խոչընդոտների առկայությունը, բնակլիմայական պայմանները և այլն։ Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ «Հայպետտրանս» նախագծային ինստիտուտը տնօրեն Վլադիմիր Դանդուրովի գլխավորությամբ՝ (նա Միությունում մեծ ճանաչում ունեցող լավագույն մասնագետներից էր) պատրաստեց «ստորգետնյա արագընթաց» տրամվայի փոխարեն մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը։ Կարեն Դեմիրճյանին հաջողվեց Մոսկվայում ստորգետնյա տրամվայի որոշումը վերափոխել մետրոյի շինարարության որոշման։ Նա կոտրում է միջազգային պրակտիկայում ընդունված կարծրատիպը, ապացուցելով, որ Երևանում ստորգետնյա տրանսպորտի կարիքն ավելի շատ է և կառուցումը անհրաժեշտ, քան 1 միլիոն և ավելի ազգաբնակչություն ունեցող քաղաքներում։ Այդպիսի դժվարությամբ ձեռք բերվեց Մոսկվայի համաձայնությունը, և 1977 թվականի հոկտեմբերի 6-ին հրապարակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն կառավարության որոշումը Երևանի մետրոպոլիտենի շինարարության մասին[2]։

Ստորգետնյա տրանսպորտի շինարարությունը սկսվել էր դեռևս Անտոն Քոչինյանի օրոք՝ որպես ստորգետնյա տրամվայ, նաև որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ՝ տեղական բյուջեյով։ Կառուցվել էր թունել «Բարեկամություն» և «Մարշալ Բաղրամյան» կայարանների միջև։ Սակայն ֆինանսների բացակայության պատճառով շինարարությունը դադարել էր[3]։

Բուն շինարարությունը խմբագրել

1978 թ. հունվարից սկսվեց Երևանի մետրոյի շինարարությունը, այն իրականացնում էր «Հայթունելշին» վարչությունը Լիոնիդ Հարութունյանի գլխավորությամբ։ Մետրոյի շինարարությունը մի ամբողջ հերոսական էպոպեա էր, աննախադեպ սխրագործություն։ Հեշտ չէր ճեղքել Երևանի ընդերքը առատորեն հոսող ստորգետնյա ջրերի առկայության պայմաններում։ Այն համամիութենական և ինտերնացիոնալ կառույց էր համարվում։ 1977 թվականին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց խորհրդային այլ քաղաքներից (Մոսկվա, Լենինգրադ, Մինսկ, Թբիլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։ Երևան գործուղվեցին Միության 7 քաղաքների լավագույն մասնագետները, մետրոշինարարները[3]։

Լենինգրադի մետրոշինարար, սոցիալիստական աշխատանքի հերոս Միխայիլ Տիխանովիչն այս ոլորտում ռեկորդ էր սահմանել՝ մեկ ամսում 1000 մետր հորատանցում կատարելով։ Նա շատ զարմացավ Երևանում իր ցույց տված արդյունքի վրա, մեկ ամսում հորատանցում էր ընդամենը 30 մետր։

Երևանի մետրոյի շինարարությունը հազիվ թե հաջողվեր իրականացնել, եթե հանրապետության ղեկավարությունը այդքան նվիրվածությամբ ձեռնամուխ չլիներ այդ հզոր կառույցի իրականացման գործում։

Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Լ. Ներսիսյանը միշտ այցելում էին շինարարություն։ Ղեկավար անհատի հեղինակությունը որոշիչ դեր էր կատարում։ Կարեն Դեմիրճյանի պահանջկոտությունը և կազմակերպչական բարձր ունակությունները, բանիմացությունը, առաջարկություններն ու հիմնավորումները ընդունելի էին բոլորի կողմից։ Մետրոյի շինարարությունը լարված գործ էր, բայց հետաքրքիր։ Ես այդ շինարարությունում գործնականում լինում էի ամեն օր, պատահում էր` նաև գիշերը»,- իր հարցազրույցում ասել է Կարեն Դեմիրճյանը։

Բացում խմբագրել

Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացքում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով[4]։

Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը՝ դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էին ավերված շրջանների վերականգնմանը[4]։

1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։

Ժամանակագրություն խմբագրել

Հատվածը Բացման ամսաթիվը
Բարեկամություն - Սասունցի Դավիթ 1981 թ. Մարտի 7
Հանրապետության Հրապարակ 1981 թ. Դեկտեմբերի 26
Սասունցի Դավիթ - Գործարանային 1983 թ. Հուլիսի 11
Գործարանային - Շենգավիթ 1985 թ. Դեկտեմբերի 26
Շենգավիթ - Գարեգին Նժդեհի Հրապարակ 1987 թ. Հունվարի 1
Զորավար Անդրանիկ 1989 թ. Դեկտեմբերի 2
Շենգավիթ - Չարբախ 1996 թ. Դեկտեմբերի 26

Վերանվանումներ խմբագրել

1992-ին՝ Հայաստանի անկախացումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերանվանվանվել են Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը։

Կայարանը Նախկին անունը Տարիներ
Մարշալ Բաղրամյան Սարալանջի 1981-1982
Հանրապետության Հրապարակ Լենինի Հրապարակ 1981-1992
Գարեգին Նժդեհի Հրապարակ Սպանդարյան Հրապարակ 1987-1992
Զորավար Անդրանիկ Հոկտեմբերյան 1989-1992

Թվեր և փաստեր խմբագրել

  • 1981-ի դրությամբ տարեկան 14 միլիոն մարդ էր օգտվում մետրոյից, 1987 թ. այդ թիվն արդեն հասնում էր 31 միլիոնի (որը կազմում էր բոլոր տրանսպորտային միջոցներով կատարվող ուղևորահոսքի 9 %-ին)։ 2001-ին այդ թիվը կազմում էր 15,5 միլիոն երթևեկող։ 2008-ին մետրոն 18 միլիոն ուղևոր է տեղափոխել, 2011-ին՝ 17 միլիոն։ Ներկայումս մետրոյից օրական օգտվում է 50-ից 60 հազար մարդ։
  • Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ կայարանները վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։

Շարժակազմեր խմբագրել

Վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը[5]։

81-717 խմբագրել

81-717 ЛВЗ խմբագրել

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում օգտագործվում է 1 երկվագոնանոց գնացք։ Տվյալեր՝ Դռների քանակ՝ 4x2, գնացքի երկարությունը՝ 19 206 մմ, լայնությունը՝ 2670 մմ, բարձրությունը՝ 3650 մմ, Մինչև 90 կմ / ժամ արագություն, գործարկման արագացում՝ 1.2 մ / վրկ, արգելակման արագացում՝ 1.1 մ / վրկ։

81-717.5 խմբագրել

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում օգտագործվում է 1 երկվագոնանոց և 1 երեքվագոնանոց գնացքներ։ Տվյալներ՝ Դռների քանակ՝ 4x2, երկարություն՝ 19 206 մմ, լայնություն՝ 2670 մմ, բարձրությունը՝ 3650 մմ։

81-717M խմբագրել

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում օգտագործվում է 10 երկվագոնանոց և 1 երեքվագոնանոց գնացքներ և 1 ռեզերվ վագոն։

Կայարանները խմբագրել

  Երևանի մետրոպոլիտեն
 
Դավիթաշեն
 
Նազարբեկյան
 
Աջափնյակ
 
Բարեկամություն
 
Մարշալ Բաղրամյան
 
Երիտասարդական
 
Հանրապետության հրապարակ
 
Զորավար Անդրանիկ
     
Սասունցի Դավիթ  +ե/ու
 
 
 
 
«Սասունցի Դավիթ» ՏՍԿ
 
Գործարանային
     
Շենգավիթ
     
Գարեգին Նժդեհի հրապարակ
 
 
 
 
Շենգավիթ դեպո
 
Չարբախ
Լուսանկար Կայարանի անունը Մուտքը/ելքը Խորությունը Շահագործման հանձնելու ամսաթիվը
  Բարեկամություն Բարեկամության հրապարակ 1981 թ. Մարտի 7
  Մարշալ Բաղրամյան[6] Մարշալ Բաղրամյան պողոտա, Սիրահարների այգի 1981 թ. Մարտի 7
  Երիտասարդական Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկ 1981 թ. Մարտի 7
  Հանրապետության հրապարակ[7] Կառավարության 3-րդ մասնաշենք 1981 թ. Դեկտեմբերի 26
  Զորավար Անդրանիկ[8] Տիգրան Մեծի պողոտա, Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցներ 1989 թ. Դեկտեմբերի 2
  Սասունցի Դավիթ Երկաթուղային կայարան Վերգետնյա 1981 թ. Մարտի 7
  Գործարանային 1-ին մաս Վերգետնյա 1983 թ. Հուլիսի 11
  Շենգավիթ Շենգավիթ 1985 թ. Դեկտեմբերի 26
  Գարեգին Նժդեհի հրապարակ[9] Գարեգին Նժդեհի հրապարակ 1987 թ. Հունվարի 1
  Չարբախ Չարբախ Վերգետնյա 1996 թ. Դեկտեմբերի 26
  • Կայարանների կառամատույցներն ունեն մոտ 100 մ երկարություն, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել մինչև հինգ վագոնից կազմված գնացքներ։ Ներկայումս օգտագործվում է 81-717 տիպի երկու վագոններով 13 գնացք (12-ը հիմնական ուղու վրա և մեկը՝ Չարբախ-Շենգավիթ գծի վրա)։ 81-714 տիպի վագոնները չեն կիրառվում 2000-2001 թթ. տնտեսական պատճառներով։
  • Գնացքների երթևեկության հաճախականությունը բանուկ ժամերին մոտ հինգ րոպեն մեկ է, իսկ այլ ժամերի՝ մինչև 15 րոպեն մեկ, գնացքների շարժման միջին արագությունն է 35 կմ/ժ։
  • Երևանի մետրոլոպիտենի տարեկան բյուջեն 2002-ին կազմել էր 1 միլիարդ 440 միլիոն ՀՀ դրամ։ Այդ գումարից 800 միլիոնը տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացած մասը գոյացել է տոմսերի վաճառքից, այլ առքուվաճառքից և գովազդից։
  • Տոմսի գինը 2011 թ. հուլիսի 1-ից 100 դրամ է (մինչ այդ եղել է 50 դրամ)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20130221091846/http://www.armenianow.com/economy/41684/armenia_yerevan_underground_ebrd_funding_project
  2. Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, 2003 թվական
  3. 3,0 3,1 Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Երևան, 2012
  4. 4,0 4,1 Մուրադ Մուրադյան, «Երևանի քաղաքապետեր», Երևան, 2012
  5. «Մուտք գործել Ֆեյսբուք». Facebook. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  6. Մինչև 1982 թ.՝ Սարալանջի
  7. Մինչև 1992 թ.՝ Լենինի հրապարակ
  8. Մինչև 1992 թ.՝ Հոկտեմբերյան
  9. Մինչև 1992 թ.՝ Սպանդարյան Հրապարակ

Արտաքին հղումներ խմբագրել