Մանկական երկաթուղի, արտադպրոցական հիմնարկ, որը ղեկավարում է երկաթգծի վարչության ուսումնական հիմնարկների բաժինը։ Մանկական երկաթուղին օժանդակում է դպրոցի ուսումնա-դաստիարակչական աշխատանքին, նպաստում սովորողների տեխնիկական ստեղծագործության զարգացմանը և մասնագիտական կողմնորոշմանը։

Երևանի մանկական երկաթուղի

Երևանի մանկական երկաթուղին առաջիններից է, կառուցվել է 1936 թվականին։ Մանկական երկաթուղիներ են կառուցվել նան Թիֆլիսում (1935 թվականին), Դնեպրոպետրովսկում (1936 թվականին)։ 1937-1940 թվականներին շահագործման են հանձնվել Կրասնոյարսկի, Մոսկվայի, Գորկու, Իրկուտսկի, Դոնի Ռոստովի, Խարկովի, հետագայում նաև Լենինգրադի, Վոլգոգրադի, Չելյաբինսկի, Լվովի, Կիեի, Մինսկի, Ռիզայի, Խաբարովսկի, 1972 թվականից՝ Լենինականի Մանկական երկաթուղիները։ Խորհրդային Միության տարիներին գործել է ավելի քան 40 մանկական երկաթուղի։ Դրանք տեղավորված են գեղատեսիլ վայրերում, քաղաքային զբոսայգիներում, լճափնյա այգիներում, գետափերին։ Մանկական երկաթուղիների երկարությունը 1, 5-ից մինչև 10-12 կմ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 229