Բացել գլխավոր ցանկը

Ազատության հրապարակ (Երևան)

Երևանի հրապարակ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ազատության հրապարակ (այլ կիրառումներ)

Կոորդինատներ: 40°11′7.30″ հս․ լ. 44°30′54.79″ ավ. ե. / 40.1853611° հս․. լ. 44.5152194° ավ. ե. / 40.1853611; 44.5152194

Ազատության հրապարակ
Երևան
ՏեղադրությունՀայաստան
Yerevan Opera House.jpg
Freedom Square, Yerevan

Երևանի Ազատության հրապարակ, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում[1]։

Կառուցվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ մեկտեղ։ Թատրոնին կից լինելու պատճառով կոչվել է «Թատերական հրապարակ», 1991 թվականից վերանվանվել է «Ազատության հրապարակ»։ Հրապարակը շրջապատող այգում Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանն է։ Հրապարակում 1957 թվականին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի (քանդակագործներ՝ Արա Սարգսյան և Ղուկաս Չուբարյան, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան) և Ալեքսանդր Սպենդիարյանի (քանդակագործ՝ Արա Սարգսյանն, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան) բրոնզե և գրանիտե արձանները։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել