Երևան (երկաթուղային կայարան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
Երևան երկաթուղային կայարան, երկաթուղային կայարան Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Սասունցի Դավթի հրապարակում։ Կայարանին կից գործում են Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանը, Երևանի լոկոմոտիվային և վագոնային դեպոները։
Երևան | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկաթուղային կայարան և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Երևան և Էրեբունի վարչական շրջան |
Ձևավորում | 1902 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԵրևանի կայարանը կառուցվել է 1899 թվականին։ Նույն թվականի փետրվարի 7-ին Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է ժամանել առաջին գնացքը։ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանով է անցել առաջին երկաթուղային գիծը՝ կապելով Ալեքսանդրապոլ և Թիֆլիս երկաթուղային գծերը, 1908 թվականին՝ երկրորդը գիծը՝ միացնելով Ջուղայի և Պարսկաստանի երկաթուղային գծերը[2]։ Կայարանի նոր շենքը բացվել է 1956 թվականի հուլիսի 22-ին (ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան)։ 1970-ական թվականներին կայարանի տարածքում գործել է ռեստորան, մոր և մանկան սենյակ, հյուրանոց, խանութներ, թերթի կրպակ։ 2009 թվականին երկաթուղային կայարանում բացվել է Հայաստանի երկաթուղու թանգարանը[3]։ 2010 թվականին իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։ Վերանորոգման ընթացքում փոխվել է կայարանի ինտերիերը, տարբեր կոմունիկացիաներ։ Կայարանում առաջին անգամ տեղադրվել են տեղեկատվական լուսացուցային էկրաններ։ Ուղևորափոխադրումների զգալի աճով պայմանավորված ստեղծվել են երթևեկության միջքաղաքային և միջազգային սպասարկման սրահներ[4]։
Կայարանի շենք
խմբագրելՇենքի նախագծումը սկսվել է 1947 թվականին Անդրկովկասի երկաթուղու վարչության և Թբիլիսիի «Կովտրանսպրոյեկտ» նախագծային կազմակերպության հանձնարարությամբ։ Աշխատանքային գծագրերի վերջին փուլը մշակվել է Երևանում՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտում։ Շինարարությունն սկսվել է 1952 թվականին և ավարտվել 1955 թվականին։ Կայարանի շենքը բացվել է 1956 թվականի հուլիսի 22-ին (ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան)։ Ճարտարապետը նախագծել էր կայարանի շենքի ոսկեզօծ գմբեթ, սակայն շենքը բացվել է առանց գմբեթի։ Գմբեթը կառուցվել է տարիներ անց` շենքին տալով այն ավարտուն տեսքը, որը մտածել էր ճարտարապետը[5]։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Երևան երկաթուղային կայարանի շենքը 1902 թվականին
-
Երևանյան կայանի կայանը 10 դրամ ավանական արժեքով հայկական թղթադրամի վրա (1993)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 16. Железо — Земли. 1952. 672 стр., илл.; 51 л. илл. и карт.
- ↑ Состоялось открытие музея железной дороги Армении
- ↑ «Կայարան ու Սասունցի Դավիթ` կենդանի պատմություն». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ ՀՀ պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երկաթուղային կայարանի վկայագիր
Արտաքին հղումներ
խմբագրել- Станция Ереван(չաշխատող հղում) на «Сайте о железной дороге»(չաշխատող հղում) Сергея Болашенко
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևան (երկաթուղային կայարան) կատեգորիայում։ |