Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան)
Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանի համանուն պուրակում
Մարտիրոս Սարյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի անվան փողոցից քիչ հեռու, տեղադրվել է 1986-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։
Մարտիրոս Սարյանի հուշարձան | |
---|---|
Մարտիրոս Սարյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | Հայաստանի պետական հուշարձան ID 1.6/141 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մարտիրոս Սարյանի անվան պուրակում |
Բարձրություն | 4 մ |
Քանդակագործ(ներ) | Լևոն Թոքմաջյան |
Ճարտարապետ(ներ) | Արթուր Թարխանյան |
Հիմնադրում | 1986 |
Նյութ | մարմար |
Շինարարության ավարտ | մայիսի 19, 1986 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է մարմարից, բարձրությունը 6 մետր է։ Պատվանդանի ներքևի ձախ անկյունում փորագրված է Մարտիրոս Սարյանի ինքնագիրը։
Հուշարձանի մերձակա պուրակում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։
Պատկերասրահ
խմբագրել-
Մարտիրոս Սարյանի հուշարձանը և նկարչական ցուցահանդես-վաճառքը
-
Մարտիրոս Սարյանի ինքնագիրը
-
Մարտիրոս Սարյանի հուշարձանը երեկոյան
-
Մարտիրոս Սարյանի հուշարձան. տեսք կողքից
-
Մարտիրոս Սարյանի հուշարձանի առջև տեղադրված QR-կոդով տախտակ-ուղեցույցը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մարմարիոնե կանչով. Երևան 7 օր. Թիվ 2(171), 14-17 հունվարի, 2006 թ. էջ 5.