Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Երևանում։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | |
---|---|
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | Հովհաննես Կոզեռնի փող. 9[1] |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Կազմված է | Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Աղավելի, Խաչքար Աղեքսանդրի, Խաչքար Անդրեասի, Արիստակեսի և Փարու, Խաչքար Գիրխասի, Խաչքար Գրիգորի, Մկրտումի, Մալխասի, Խաչքար Խանումի, Խաչքար Մարգարի և այլոց, Խաչքար Մարկոսի, Խաչքար Մելիք Նազի և ծնողների, Խաչքար Նիկողոսի, Լելու, Խաչքար Սատաթի, Խանբեկու, Խաչքար Սպահանցի Խաչատուրի, Խաչքար Սպահանցի Խաչատուրի և ծնողների` Ղազարի, Տիխանի, Դարպաս, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | Բաղդասար Արզումանյան Արեգ Իսրայելյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1710 |
Հիմնադրված | 670 |
![]() | |
![]() | |
ՃարտարապետությունԽմբագրել
Կոնդի բարձունքին՝ մեծ երկրաշարժից քանդված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թվականին կառուցվել է Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին՝ հին Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ։ Եկեղեցին ուշ միջնադարյան մյուս՝ Զորավոր և Կաթողիկե եկեղեցիների նման եռանավ բազիլիկ է։ Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը։
Ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին է ներկայացրել եկեղեցու վերակառուցման նախագիծը, որը հավանության է արժանացել։ Սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է։ 10 տարի անց հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանը, հոր մտահղացումն իրագործել է։ Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը։ 1980-ականներին ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ եկեղեցին վերակառուցվել է։ Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով։ Մեծածավալ աշխատանք է կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով։ Արևմտյան կողմից երգչախմբի համար կառուցվել է վերնատուն, հատակը մարմարապատվել է։ 2000 թվականին եկեղեցուն կից ստեղծվել է «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը։
Սբ. Հովհաննես ՄկրտիչԽմբագրել
Ըստ քրիստոնեական մատենագրության Սբ. Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն էր, ով կանխատեսել էր Հիսուս Քրիստոսի գալուստը: Նա մեր տիրոջ ճանապարհը հարթող և Հորդանան գետում նրան մկրտող մարգարեն էր: Նա էր, որ տեսնելով Հիսուսի վրա աղավնակերպ Սուրբ Հոգու էջքը` հասկացավ, որ եկել էր երկար սպասված Մեսիան: Այս գերնպատակների իրագործման համար էր կատարվել հրաշքը և նրա մայրը` ամուլ Եղիսաբեթը, ծերության հասակում հղիանալով, որդի էր ունեցել: Զարմացել և պապանձվել էր զառամյալ հայրը` համեստ, աստվածավախ քահանա Զաքարիան, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնել էր նրան հայրանալու ու որդի ունենալու լուրը` նախապես ծանուցելով նրա երկրային ողջ գործունեությունը:
Սբ. Հովհաննես Մկրտիչն ապրել է խստաբարո ճգնավորի կյանքով և արդեն 30 տարեկան հասակում հռչակվել որպես Աստծո մարգարե: Հրեաստանի բոլոր կողմերից մարդիկ գալիս էին ունկդրելու նրա կրակոտ քարոզները, որոնք ապաշխարության մկրտության` մեղքերի թողության համար էին, որը Քրիստոսի բերած փրկարար շնորհը ընդունելու նախապայմանն էր` «Ապաշխարհեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»:
Քրիստոնեական տոնացույցում Սբ. Հովհաննես Մկրտչին միանգամից չորս տոն է նվիրված. ծննդյան տոնը` հունվարի 15-ին, Գլխատման հիշատակի օրը (զատկին հաջորդող շաբաթ օրը), Գրիգոր Լուսավորչի կողմից Հովհաննես Մկրտչի մասունքները Հայաստան բերելու առթիվ տոնը (շարժական է և նշվում է Ս. Էջմիածնի տոնի հինգշաբթի օրը ) և « Հովհաննես-Կարապետի ու Հոբի» - հիշատակի տոնը (վերափոխման տոնին հաջորդող 3-րդ շաբաթվա հինգշաբթի օրը):
Սբ. Հովհաննես Մկրտիչն ունեցել է հինգ անուն` Առաքյալ, Մարգարե, Մարտիրոս, Ավետիս և Կարապետ: Այսպիսով` նա «յոթնանուն» սուրբ է և դժվար չէ նկատել, որ բոլոր այդ անուններն արտահայտությունն են նրա երկրային ողջ գործունեության:
Միջնադարյան Հայաստանում տարածված ավանդության համաձայն` նահատակված Սբ. Հովհաննես-Կարապետի մասունքները (մարմինը, իսկ գլուխը հասել էր Արցախ և թաղվել այնտեղ) Գրիգոր Լուսավորիչը ջորու վրա բարձած Կեսարիայից բերելով` ամփոփում է Տարոն աշխարհի Մշո դաշտում ու թաղման վայրում սրբավայր կառուցում, որը հայտնի է Մշո Սբ.Կարապետի վանք անունով: Ժողովուրդն անմիջապես ուխտատեղի է դարձնում այն: Ամենամասսայական տոնակատարություններն այստեղ կազմակերպվում էին հատկապես Վարդավառին, որը հաճախ վեր էր ածվում գերազանցապես Սբ.Կարապետին նվիրված տոնի «Շողակն արարատյան» պաշտոնաթերթ, 2011թ. փետրվար, Ա, թիվ 3:
Հայաստանի զանազան վայրերում ընդունված էր յոթ տարի, յոթ ամիս, յոթ շաբաթ կամ յոթ օր պաս պահել, որից հետո այցելելով Մշո Սբ.Կարապետի վանք` երկրպագում էին սրբի գերեզմանին ու խնդրում իրենց փափագը կատարել.
Սուրբ Կարապետ եմ գնացել,
Պառկուկ եմ, մեջն եմ մնացել,
Սերս եմ առեր, չեմ իմացեր,
Ումուտատուր Սբ.Կարապետ:
Սբ.Կարապետն ունեցել էր նաև ռազմական, հերոսական էություն: Վաղ միջնադարում Մամիկոնյան նախարարական տան տղամարդիկ ուխտի էին գնում Մշո Սբ. Կարապետի վանք` ստանալու նրա աջակցությունն ընդդեմ հայոց աշխարհի թշնամիների: Հետագա դարերում այդպես էին վարվում նաև ֆիդայիները: Մարտի գնալուց առաջ նրանց մաղթում էին` «Մշո սուլթան Սբ.Կարապետ թող լինի ձեզ պահապան…»:
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան) կատեգորիայում։ |
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/74 |