Կոնդ
Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։
Երկիր | Հայաստան |
---|---|
Մասն է | Կենտրոն վարչական շրջան |
Կարգավիճակ | թաղամաս |
Մտնում է | Երևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ |
ԲԾՄ | 1027 ± 1 մետր |
Տարածք | 0,237 կմ² |
Հիմնադրված է | մոտ 17-րդ դար թ. |
Անվանում
խմբագրելԱնվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր[1]։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է[2] ։
Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Կոնդի հեռանկարային ծրագիր
խմբագրելՊատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։
Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։ Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար։ Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները։ Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»։ Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը։ Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ։ Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. «Դվին» հյուրանոցի շինարարության ժամանակ։ Իսկ, Երևանի զարգացման մասին, 1985 թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց[3]։
Գրականություն
խմբագրել- Անժիկ Հակոբյան, Կոնդ։ «Գարուն», 1967, № 3, էջ 45-51։
Պատկերասրահ
խմբագրել-
«Հրազդան» մարզադաշտը և Կոնդը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հին թաղերը» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ ԵՐԵՎԱՆԻ ՄԻԿՐՈՏՈՊՈՆԻՄԻԿԱՆ
- ↑ Արշավիր Աղեկյանի անձնական արխիվ
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Կոնդը հին Երևանի վերջին թաղամասն է, hetq.am
- Կոնդ. Երևանի քաղաքաստեղծ թաղ, Urbanista