Բացել գլխավոր ցանկը

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ), պետական կարգավիճակ ունեցող հումանիտար բուհ է Երևանում, որը մասնագետներ է պատրաստում ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի, չինարենի,կորեերենի,կիրառական լեզվաբանության, քաղաքագիտության,սերվիսի,լրագրության,միջազգային տուրիզմի,եվրոպագիտության,միջազգային հարաբերությունների, և մի շարք այլ մասնագիտությունների գծով։

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
Univ Logo coloured.jpg
Yerevan State Linguistic University, 2016.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1935
Տիպհասարակական
Ուսանողներ3,954
Ընդհանուր անձնակազմ389 մարդ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՊարգևներԺողովուրդների բարեկամության շքանշան
Կայքbrusov.am/en
Կոորդինատներ: 40°11′14.770000099592″ հս․ լ. 44°30′38.620000100805″ ավ. ե. / 40.18743611113877279° հս․. լ. 44.51072777780577638° ավ. ե. / 40.18743611113877279; 44.51072777780577638
Yerevan State Linguistic University Վիքիպահեստում

ՖակուլտետներԽմբագրել

Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման (ԹՄՀ) ֆակուլտետԽմբագրել

Բակալավրիատ

Առկա ուսուցում

  • Թարգմանչական գործ (ֆրանսերեն-հայերեն, գերմաներեն–հայերեն, անգլերեն- հայերեն, իտալերեն-հայերեն, իսպաներեն-հայերեն, չինարեն-հայերեն, կորեերեն-հայերեն)։
  • Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն)։

Հեռակա ուսուցում

  • Միջմշակութային հաղորդակցություն։

Մագիստրատուրա

  • Երկլեզու թարգմանիչներ (ֆրանսերեն-հայերեն, գերմաներեն–հայերեն, անգլերեն- հայերեն)։

Ֆակուլտետի կազմում գործում է 5 ամբիոն և ԳՈՒԿ։


Կրթության և մասնագիտական մանկավարժության (ԿՄՄ) ֆակուլտետԽմբագրել

Բակալավրիատ

  • Անգլերեն լեզու և գրականություն, Մանկավարժություն։
  • Գերմաներեն լեզու և գրականություն, Մանկավարժություն։
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն, Մանկավարժություն։
  • Ռուսաց լեզու և գրականություն, Մանկավարժություն։

Մագիստրատուրա

  • Անգլերեն լեզու և գրականություն, Մանկավարժություն։
  • Գերմաներեն լեզու և գրականություն, Մանկավարժություն։
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն, Մանկավարժություն։
  • Ռուսաց լեզու և գրականություն, Մանկավարժություն։
  • Կառավարում։

Ֆակուլտետի կազմում գործում է 3 ամբիոն։

Ռուսաց և օտար լեզուների (ՌՕԼ) ֆակուլտետԽմբագրել

Բակալավրիատ

Առկա ուսուցում

  • Լեզվաբանություն (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն)։
  • Օտար լեզու և գրականություն (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)։
  • Միջմշակութային հաղորդակցություն (ռուսերեն)։
  • Թարգմանչական գործ (ռուսերեն-հայերեն, ռուսերեն-անգլերեն-հայերեն)։

Հեռակա ուսուցում

  • Լեզվաբանություն (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն)։
  • Ռուսաց լեզու և գրականություն։

Մագիստրատուրա

Առկա ուսուցում

  • Լեզվաբանություն (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն)։
  • Օտար լեզու և գրականություն (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)։
  • Միջմշակութային հաղորդակցություն (ռուսերեն)։
  • Թարգմանչական գործ (ռուսերեն-անգլերեն-հայերեն)։
  • Կիրառական լեզվաբանություն (լեզվաբանություն և ՏՏ)։
  • Հրատարակչական գործ (ֆրանսերեն)։

 հեռակա ուսուցում

  • Կիրառական լեզվաբանություն

Ֆակուլտետի կազմում գործում է 6 ամբիոն։

Սոցիալական գիտությունների և սերվիսի (ՍԳՍ) ֆակուլտետԽմբագրել

Բակալավրիատ

Առկա ուսուցում

  • Քաղաքագիտություն։
  • Սերվիս։
  • Լրագրություն։
  • Միջազգային տուրիզմ։

Հեռակա ուսուցում

  • Սերվիս։
  • Միջազգային տուրիզմ։
  • Լրագրություն։

Մագիստրատուրա

Առկա ուսուցում

  • Քաղաքագիտություն։
  • Եվրոպագիտություն։
  • Միջազգային հարաբերություն։
  • Սերվիս։
  • Կիրառական լեզվաբանություն (Միջազգային տուրիզմ, Հանրային հաղորդակցություն)։
  • Լրագրություն։

Հեռակա ուսուցում

  • Կիրառական լեզվաբանություն (Միջազգային տուրիզմ, Հանրային հաղորդակցություն)։
  • Լրագրություն։
  • Սերվիս։

Ֆակուլտետի կազմում գործում է 6 ամբիոն։

ՊատմությունԽմբագրել

  • 1935 թ. փետրվարի 4-ին սկիզբ է դրվել ռուսական մանկավարժական երկամյա կուրսերին։
  • 1936 թ. բացվել է գերմաներենի, իսկ մեկ տարի անց՝ ֆրանսերենի և անգլերենի բաժինները, որոնք 1948 թ. վերափոխվեցին ֆակուլտետների։
  • 1937 թ. ինստիտուտը տվել է ռուսաց լեզվի ուսուցիչների առաջին շրջանավարտները։
  • 1940 թ. ինստիտուտը վերանվանվել է Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտ։
  • 1955 թ. ինստիտուտը մտել է Երևանի պետական համալսարանի կազմի մեջ՝ պահպանելով կառուցվածքային ինքնուրույնությունը։ 1962 թ. այն կրկին առանձնացվել է - կոչվել է Վալերի Յակովի Բրյուսովի անվամբ։
  • 1979-1991 թթ. բուհում գործում էին հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների ուսուցիչների որակավորման բարձրագույն կուրսեր։
  • 1985 թ. ինստիտուտը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
  • 1993 թ. վերանվանվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ։
  • 1999 թ. Համալսարանին կից բացվել է Հենակետային Վարժարան։
  • 2001 թ. Կառավարության որոշմամբ ինստիտուտին շնորհվել է համալսարանի կարգավիճակ և այն անվանվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան։
  • 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Կառավարության որոշմամբ բուհը վերակազմակերպվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի[1]։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել