Երիտասարդական (մետրոյի կայարան)
«Երիտասարդական» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
| |
Բացման թվական | 1981 թ. մարտի 7 |
Շրջան | Կենտրոն |
Ճարտարապետներ | Ստեփան Քյուրքչյան |
Ելք դեպի փողոցներ | Իսահակյան, Տերյան փողոցներ, Օղակաձև այգի |
Երեւանի մետրոպոլիտեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
«Երիտասարդական», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թ. մարտի 7-ին։
Կայարանը գործարկվել է 1981 թ. մարտի 7-ին Երևանի մետրոպոլիտենի թողարկման առաջին փուլում, «Բարեկամություն» - «Սասունցի Դավիթ» գծի բացման ժամանակ։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը[1]։ Կոնստրուկտորն է Ի. Մանուչարյանը։ Ներքին հարդարանքը կատարված է բաց մոխրագույն մարմարով։ Սպասասրահի սյուները զարդարված են ուղղահայաց դեկորատիվ մետաղական ցանցերով, որոնք ծածկում են սյուների մեջ տեղադրված օդափոխության սարքերը։ Պատին քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Ռուզան Քյուրքչյանի հեղինակած «Երիտասարդություն» խորաքանդակն է[1]։
Կայարանը ելք ունի Իսահակյան փողոց, որտեղից մոտիկ են Տերյան և Աբովյան փողոցները, Երևան քաղաքի Բարձրագույն ուսումնական հաստատություններից շատերը, Օղակաձև զբոսայգին։ Կայարանի երկար միջանցքը թեքվում է դեպի աջ և վերջանում եռաշարք շարժասանդուղքով։ Վերերկրյա շինությունը յուրահատուկ կառուցվածք ունի՝ շենքից անկյան տակ դուրս է գալիս լայն, դիմացից ապակեպատ խողովակ, որը կարծես շարժասանդուղքների շարունակությունը լինի։ Վերև բարձրացող ուղևորները տեսնում են արևի լույսը և երկինքը[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Երիտասարդություն» 1981, Երիտասարդական մետրոյի կայարանի պատի բրոնզե քանդակը, քանդակագործ՝ Ռուզան Քյուրքչյան
-
Երիտասարդական կայարանի շենքի արտաքին տեսք
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ««Երիտասարդական» կայարան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
- ↑ _%D0%95%D1%80%D0%B5%D0%B2%D0%B0%D0%BD) Երիտասարդական (մետրոյի կայարան Երևանում)(չաշխատող հղում) (ռուս.)