Բացել գլխավոր ցանկը

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան, տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն Երևանում։

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան.jpg
ԵրկիրՀայաստան
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1933
ՏեղադրությունԵրևան, Տերյան 42/1
Այլ տվյալներ
Կայքnatchildlib.org
Կոորդինատներ: 40°11′2.0000040999951″ հս․ լ. 44°31′0.99998410001141″ ավ. ե. / 40.183888890027773755° հս․. լ. 44.5169444400277782847° ավ. ե. / 40.183888890027773755; 44.5169444400277782847

ՊատմությունԽմբագրել

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հիմնադրվել է 1933 թվականին Հայաստանի ազգային գրադարանի մանկական գրականության ֆոնդի հիման վրա։ 1935 թվականին՝ մանկագիր Խնկո-Ապոր մահվանից հետո, ի հիշատակ նրա, գրադարանն անվանվել է «Խնկո-Ապոր մանկական գրադարան»։

1979 թվականին համաշխարհային մանկական տարվա հռչակման առթիվ 1980 թվականին Խնկո-Ապոր գրադարանին նոր շենք է տրամադրվել Երևանի կենտրոնում Կարապի լճի դիմաց, Տերյան 42/1 հասցեում։ Շենքն առանձնանում է ինքնատիպ ճարտարապետական ոճով (ճարտարապետներ` Լևոն Ղալումյան և Ռուզան Ալավերդյան

Գրադարանն ունի 100 ընթերցողական տեղ ունեցող սրահ, գործում են «Իրանական»[1] և «Գերմանական» ընթերցասրահներ, որոնք սպասարկում են ինչպես 3-ից 18 տարեկան երեխաներին, այնպես էլ մանկավարժներին։ Գրադարանի հավաքածուի գրքերը, երաժշտական և օտարալեզու գրականությունն ու տեսալսողական նյութերը ընթերցողներին տրամադրվում են ըստ տարիքային առանձնահատկության տարանջատված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով։ Էլեկտրոնային տեղեկատվության բաժնում ընթերցողը կարող է օգտվել համացանցի ռեսուրսներից։

Գրադարանը համագործակցում է Հայաստանում գործող մանկապատանեկան կրթամշակութային կազմակերպությունների հետ, գործում են տարբեր մանկական խմբակներ և ստուդիաներ, կազմակերպվում են մանկապատանեկան նորանոր միջոցառումներ, գրադարանը դարձնելով մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների հետաքրքիր ժամանցի, հանգստի կազմակերպման ու նոր գիտելիքների ձեռքբերման ցանկալի վայրերից մեկը։

Գրքերի ֆոնդըԽմբագրել

Գրադարանն ունի մոտ 0,5 միլիոն պահպանության միավորից բաղկացած հավաքածու՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ։

ՀասցեԽմբագրել

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տերյան 42/1 շենքում, հեռախոս՝ +374 10 521222։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել