Պադովա
Պադովա (իտալ.՝ Padova, լատիներեն։ Patavium, հնագույն գերմաներեն։ Esten), քաղաք համայնք Վենետոյում, հյուսիսային Իտալիա[2]։ Պադովա գավառի մայրաքաղաքն է և տարածաշրջանի տնտեսական և կոմունիկացիոն հանգույցը։ Պադովայի բնակչությունը կազմում է 214, 000։ Այն Վենետիկի մարզի Պադովա գավառի վարչական կենտրոնն է։ Ունի 242 000 բնակչություն (1979)։ Տրանսպորտային կարևոր հանգույց է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պադովա | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 93,03 կմ² | ||
ԲԾՄ | 12 մետր | ||
Բնակչություն | ▲210 440 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 049 | ||
Փոստային ինդեքսներ | 35121–35143 | ||
Ավտոմոբիլային կոդ | PD | ||
Պաշտոնական կայք | comune.padova.it | ||
| |||
Ջրանցքով միանում է Ադրիատիկ ծովին։ Կա արհեստական մանրաթելի արտադրություն, բազմազան մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական, սննդի, կոշիկի, կարի, կահույքի, փայտամշակման, թղթի, պոլիգրաֆ արդյունաբերություն։
ԿրթությունԽմբագրել
Պադովայում լինում է ամենամյա միջազգային տոնավաճառ։ Ունի համալսարան (1922)։
Տեսարժան վայրերԽմբագրել
Պադովւայում պահպանվել են հին հռոմեական դամբարանների, կամուրջների, ամֆիթատրոնի և ֆորումի մնացորդներ։ Պադովայում, որ Վերածննդի ժամանակաշրջանում արվեստի խոշոր կենտրոն էր, աշխատել են Ջոտտոն (դել Արենա Կապելլայի որմնանկարները), Դոնատելլոն, Մանտենյան, Տիցիանը (Ակուոլա դել Աանւոոյի որմնանկարները)։
Լավագույն ճարտարապետական հուշարձաններից են՝ Պալացցո դելլա Ռաջոնեն (1215-1306), համալսարանը (շինարարությունը սկսվել է 1493), Աանտա Մարիա Ասսունտա տաճարը (16-րդ դար, ճարտարապետ Անդրեա դա Վպլլե)։
Ենթադրվում է, որ Պադովայում հայերը բնակել են վաղուց ի վեր։ Սակայն հավաստի տվյալները Պադուաի հայերի մասին 14-րդ դարի սկզբից են. հայտնի է, որ 1308 թվականին Դավիթ վարդապետ Կիլիկեցին այստեղ կառուցել է հայկական եկեղեցի։
Պադովայում հայերի բազմաքանակության մասին է վկայում 1406 թվականին այնտեղ հայերի հոգևոր առաջնորդ ունենալու փաստը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Istat.
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Padova»։ Վերցված է 2017 հունիսի 28
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 77)։ |