Մոդենա (իտալ.՝ Modena, լատին․՝ Mutina)` քաղաք Իտալայի Էմիլիա Ռոմանիա մարզի Մոդենա գավառում[2], համանուն գավառի վարչական կենտրոն։ Գտնվում է Բոլոնիաից հյուսիս- արևելք, Սեկկիա և Պանարո գետերի միջև։ Քաղաքի տոնը նշվում է հունվարի 31-ին։

Բնակավայր
Մոդենա
իտալ.՝ Modena
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԷմիլիա Ռոմանիա
ԳավառՄոդենա
Մակերես183,19 կմ²
ԲԾՄ34±1 մետր
Բնակչություն184 153 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ059
Փոստային դասիչ41121–41126
Ավտոմոբիլային կոդMO
Պաշտոնական կայքcomune.modena.it
Մոդենա (Իտալիա)##
Մոդենա (Իտալիա)
Մոդենա (Էմիլիա Ռոմանիա)##
Մոդենա (Էմիլիա Ռոմանիա)

Պատմություն խմբագրել

Մուտինա քաղաքը, որը կար մինչ Մոդենան, առաջին հիշիատակվել էր հռոմեացիների և գալլերի պատերազմի ժամանակ։ Մ․թ․ա․ 183 թվականին Մուտինան դարձել է հռոմեական գաղութ Էմիլիվիան ճանապարհին՝ 78 թվականին նրա հանքերում Մարկոս Յունիոս Բրուտոսը (հանրահայտ Բրուտի հայրը) պաշտվանվում էր Պոպմեյի դեմ, իսկ 44 թվականին մյուս Բրուտը, Դեցիմը Անտոնիոսի դեմ (Մուտինյան պատերազմԱթթիլաի արշավման և դրանից հետո պատերազմի հետևանքով քաղաքը մի քանի անգամ ավերվել է մինչև VIII դարը՝ վերջնական ավերումը և բնակիչները մոտակայքում ստեղծեցին նոր բնակավայր։

IX դարում այն վերականգնվել է Լեդոնիոմ արքեպիսկոպոսի կողմից և այդ պահից հանդիսանում էր հոգևորականների կառավարման ներքո, մինչ XI դարում նրա վրա չտարածվեց մարկգրաֆինիա Մաթիլդա Տոսկանսկաիաի իշխանությունը։ XII դարի վերջում Մոդենան հանդիսանում էր ինքնիշխան հասարակություն, որը շատ արագ տարածում էր իր իշխանությունը շրջակայքի վրա։ 1175 թվականին հիմնադրվել է Եվրոպայում առաջին համալսարաններց մեկը, որը մրցակցության մեջ էր մտել Բոլոնիայի համալսարանի հետ։ Այդ մրցակցությունը չէր սահմանափակվում միայն գիտության շրջանակներում, 1249 թվականին երկու քաղաքների զորքերը հանդիպեցին մարտի դաշտում և Մոդենան պարտություն կրեց։

Ֆրիդրխ II և Գրիգորի IX պատերազմի ժամանակ Մոդենան անցել է իմպերատորի կողքը, չնայած որ նրանում գվելֆյան կուսակցությունը ուներ մեծ ուժ, որպեսզի վերածեր երկիրը մշտական պատերազմի բերմ։ 1288 թվականին Մոդենայում իշխանությունը իր ձեռքում վերցրեց Վելֆերի տան հետնորդները՝ Էստե ընտանիքը, որոնց ներկայացուցիչները ղեկավարում էին քաղաքը ընդհուպ մինչև Ռիսորզիմենտոն։ Այդ դինաստիաի առաջին կառավարիչը Օբիցցե Էստեն էր, ժառանգի մահից (1308) հետո Մոդենան որոշ ժամանակ ձեռք բերեց ինքնիշխանություն, բայց հետո Էտեները վերականգնեցին իրենց իշխանությունը։

1452 թվականին Ֆրդրիխ III-ը Էստեներին շնորհեց Մոդենայի և Ռեդջոյի դուքսերի տիտղոսը։ Այդ ժամանակ այդ շրջանի կենտրոնը Ֆերրարա քաղաքն էր, որ հետագայում անցավ Հռոմի պապի իշխանության տակ, իսկ 1510-ից 1527 թվականները նրան էր պատկանում հենց Մոդենան։ Դքսության սահմանը փոխվում էր, Էստեների տանը տարբեր միջոցներով հաջողվեց միանալ Միրանդոլուի իշխանությանը, Նովելլաուրի դքսությանը և Մասսա-Կարարան։ 1796 թվականին Էստեների վերջին դուքսը՝ Էրկոլե III ֆրանսիացիների հարձակման հետևանքով Մոդենայից դիմեց փախուստի, որը գտնվում էր Ցիսպադանյան՝ հետագալում Ցիզալպինյան հանրապետության կազմում։

Կորցրած տարածքների համար որպես խրախուսանք դուքսը Լյունեբիլյան խաղաղությամբ ստացավ Բրեիսգաուն, որը 1803 թվականին նրանից ժառանգեց իր աղջիկը և նրա ամուսինը՝ արքիդուքս Կարլ Անտոն Իոսիֆ Ֆերդինադը, որի հետնորդները, արյունակցակն կապ ունենալով Հաբսբուրգների Լոթարինյան տնից, մայրական կողմի հետնորդներին հարգանքի նշան ուղղելով վերցրեցին Դէստե ազգանունը։ 1829 թվականին Մոդենակն դքսությունը նորից միացավ Մասսա-Կարարային, իսկ 1847 թվականին Լուկսկական և Գվաստալյան դքսությանը։ 1859 թվականին Մոդենան միացավ միացյալ Իտալիաին։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության աճը

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Մոդենայի Կաֆեդրալ մայր տաճար

Մոդենայի առավել արժեքավոր տեսարժան վայրերը գտնվում Պիացցա Գրանդե կենտրոնական հրապարակում՝ Մոդենայի Կաֆեդրալ մայր տաճարին (օծված 1184 թվականին, Աստվածածնի վերափոխման տոն և Մոդենակն Գեմինիանա) կառուցված ռոմանական ոճով և նրան հարակից փոքր հորիզոնական դիրքից շեղված (Պիզայի աշտարակի նման) զանգակատուն (1319): Այդ զանգակատունը հայտնի է «Գիրլանդինա» անվանմամբ և դարձել է քաղաքի խորհրդանիշը։

Դուքսեր բարոկկո պալատը կառուցվել է 1634 թվականին Դէստե միջնադարյան պալատի վայրում՝ այժմ այնտեղ զինվորական ակադեմիա է։ Պալացցո թանգարանում կա հինգ տարբեր ուղղություններով թանգարան և Էստե դքսերի նկարների հավաքածուն, որում կան Պիեռա Դելլա Ֆրանչեսկաի, Անդրեա Մանտենյաի, Կոզիմո Տուրաի, Տիցիանի և իտալաական ռենեսանսի ևս մի քանի վարպետների գեղանկարները։ Այդ նույն շենքում է Էստեների գրադարանը, որը հիմնադրվել է 1393 թվականին Ֆերրարեում և հայտնի է իր միջնադարյան մոնոսքրիտների հավաքացուվ և Կանտինո պլանիսֆերայով։

Մոդենայի միջնադարյան պատերը չեն պահպանվել՝ նրան փոխարեն բուլվար է, որը տալիս են քաղաքին հնգանկյան տեսք։

 
Պիացցա Գրանդե հրապարակ

Կլիմա խմբագրել

Մոդենաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 5.6
(42.1)
8.5
(47.3)
13.1
(55.6)
17.6
(63.7)
22.5
(72.5)
26.8
(80.2)
29.7
(85.5)
29.0
(84.2)
25.0
(77)
19.0
(66.2)
12.3
(54.1)
6.5
(43.7)
17.97
(64.34)
Միջին օրական °C (°F) 2.4
(36.3)
4.6
(40.3)
8.7
(47.7)
12.8
(55)
17.2
(63)
21.2
(70.2)
23.8
(74.8)
23.3
(73.9)
19.8
(67.6)
14.5
(58.1)
8.9
(48)
3.5
(38.3)
13.39
(56.1)
Միջին ցածր °C (°F) −0.7
(30.7)
0.8
(33.4)
4.3
(39.7)
8.0
(46.4)
12.0
(53.6)
15.7
(60.3)
17.9
(64.2)
17.6
(63.7)
14.6
(58.3)
10.0
(50)
5.6
(42.1)
0.6
(33.1)
8.87
(47.96)
Տեղումներ մմ (դյույմ) 55
(2.17)
54
(2.13)
65
(2.56)
77
(3.03)
71
(2.8)
63
(2.48)
46
(1.81)
59
(2.32)
67
(2.64)
87
(3.43)
94
(3.7)
71
(2.8)
809
(31.87)
աղբյուր: Climate Data[3]

Տնտեսություն խմբագրել

Մոդենայում է գտնվում իտալական Panini Group ընկերություը որը արտադրում է կպչուն պիտակներ[4]։

 
Մազերատի Գրան Տուրիզմո
 
Էնցո Ֆերրարի

Մոդենան, Թուրինի հետ միասին համարվում է իտալիայի ավտոշինական կենտրոններից մեկը։ Ֆերրարի սուպերքարերը հիմնադրվել են Մոդենայում Էնցո Ֆերրարիի կողմից որը հանդիցանում էր Մոդենայի բնակիչ, ինչպես նաև մի քանի սուպերքարեր հիմնադրվել են կամ գլխամասային գրասենյակները գտնվում են քաղաքի մոտակայքում (Pagani, De Tomaso, Maserati):

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Modena)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 26-ին.
  3. «Climate: Modena». Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  4. "Corporate Info Արխիվացված 2009-08-23 Wayback Machine." Panini Group. Retrieved on 5 September 2009.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդենա» հոդվածին։