Մբոմբելա
Մբոմբելա (սվատի՝ Mbombela), նախկինում՝ Նելսպրուիտ (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Nelspruit), քաղաք Հարավային Աֆրիկայի հյուսիս-արևելքում։ Մպումալանգա նահանգի մայրաքաղաքն է։ Գտնվում է Կոկորդիլոս գետի ափին, Մոզամբիկի սահմանից 100 կիլոմետր դեպի արևմուտք, Յոհանեսբուրգից 330 կիլոմետր դեպի արևելք։
Քաղաք | ||
---|---|---|
Մբոմբելա | ||
սվատի՝ Mbombela | ||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | |
Համայնք | Mbombela Local Municipality? | |
Հիմնադրված է | 1905 թ. | |
Մակերես | 72,63 կմ² | |
ԲԾՄ | 619 մետր | |
Բնակչություն | 58 670 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 013 | |
Փոստային դասիչ | 1201[2][3] և 1200[2][3] | |
Պաշտոնական կայք | mbombela.gov.za | |
| ||
Պատմություն
խմբագրելՆելսպրուիտը հիմնադրվել է 1905 թվականին Նել ազգանունով երեք հովիվ եղբայրների կողմից։ 2009 թվականի հոկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության որոշմամբ քաղաքը վերանվանվել է Մբոմբելա։
Այժմ քաղաքը Հարավային Աֆրիկայի հյուսիս-արևելքի արդյունաբերական և գյուղատնտեսական կարևոր կենտրոն է։ Այստեղ կենտրոնացված են փայտամշակման, թղթի և կահույքի արտադրության ձեռնարկությունները։ Պտղաբեր հողը և մերձարևադարձային կլիման իդեալական պայմաններ են ապահովում ֆերմերներին ցիտրուսային և արևադարձային մրգերի (մանգո, բանան, ավոկադո) աճեցման համար։
Ենթակառուցվածք
խմբագրելՔաղաքում կա երկու օդանավակայան՝ Մփումալանգի Քրյուգերի անվան միջազգային օդանավակայանը և Նելսպրեյտ օդանավակայանը։ Քաղաքում է գտնվում «Էմնոտվենի» խաղատունը։ Քաղաքում են գտնվում նաև Բուսաբանական այգին և Ցիտրուսային և մերձարևադարձային մրգերի պետական հետազոտական ինստիտուտը։ 2010 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի համար քաղաքը կառուցեց Մբոմբելա մարզադաշտը 46,000 նստատեղով։ Դրա կառուցման համար ծախսվել է 1 միլիարդ ռանդ։
Նելսպրուտում քիչ մեծ հյուրանոցներ կան, բայց բնության սիրահարների համար կան շատ փոքր պանդոկներ, այդ թվում՝ մոտակա Կրուգեր ազգային պարկը։ Քաղաքի մոտակայքում են գտնվում մի շարք զբոսաշրջային վայրեր՝ Սադվալի քարանձավները և Սադվալի դինոզավրերի այգին, «Տառապանքների քաղաքը» Hudsprut hepard ֆերմայի հետ, ջրվեժների կիրճը, Դալստրումի ձկնաբուծարանները և այլն։
Կլիմա
խմբագրելՄբոմբելայի կլիման
| |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարեկան |
Առավելագույն բարձր, °C | 40 | 39 | 38 | 36 | 35 | 32 | 32 | 35 | 38 | 40 | 38 | 38 | 40 |
Միջին բարձր,°C | 29 | 29 | 28 | 27 | 25 | 23 | 23 | 25 | 27 | 27 | 27 | 28 | 27 |
Միջին ցածր,°C | 19 | 19 | 18 | 14 | 10 | 6 | 6 | 9 | 12 | 14 | 17 | 18 | 13 |
Առավելագույն ցածր,°C | 11 | 11 | 10 | 5 | 2 | -2 | -1 | -1 | 2 | 5 | 10 | 10 | -2 |
Տեղումների քանակ, մմ | 127 | 108 | 90 | 51 | 15 | 9 | 10 | 10 | 26 | 75 | 115 | 131 | 767 |
Տեղումների միջին օրեր | 14 | 12 | 12 | 7 | 4 | 2 | 2 | 3 | 5 | 11 | 15 | 14 | 100 |
Source: South African Weather Service |
Պատկերասրահ
խմբագրել-
Տեսարան Նելսպրուտից
-
Տեսարան Նելսպրուտից, Հարավային Աֆրիկա
-
Նելսպրուտ, Հարավային Աֆրիկա
-
Նելսպրուտ, Հարավային Աֆրիկա
-
Նելսպրուտ, Հարավային Աֆրիկա
-
Նեսլպրուտ քաղաքի համայնապատկերը
-
Նելսպրուտի այգիները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.citypopulation.de/SouthAfrica-UA.html?cityid=1676
- ↑ 2,0 2,1 South African Post Office
- ↑ 3,0 3,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մբոմբելա» հոդվածին։ |