Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքական, ներկայացնում է Բելառուսը ֆուտբոլի ասոցիացիայում և կառավարվում է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Բելառուսի տնային մարզադաշտը Բորիսով մարզադաշտն է Բորիսովում։ Բելառուսը դեռ որոկավորված չէ Ֆիֆայի աշխարհի առաջնության կամ ՈւԵՖԱ-ի եվրոպական առաջնության համար։ Մինչև 2014 թվականի դեկտեմբերը թիմի մարզիչը եղել է Ալեքսանդր Խացկևիչը։
Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքական
բելառուս․՝ Нацыянальная зборная Беларусі па футболе
Սովետակն Միության փլուզումից հետո Բելառուսը իր առաջին խաղը խաղացել է 1992 թվականի հուլիսի 20-ին Լիտվայի դեմ։ Դրանից առաջ Բելառուսի որոշ խաղացողներ խաղում էին ԽՍՀՄ-ի ազգային ֆուտբոլային թիմում։ ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված միջազգային ընկերական առաջին խաղը եղել է 1992 թվականի հոկտեմբերի 28-ին Ուկրաինայի դեմ։ Բելառուսն առաջին անգամ հաղթել է 1994 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգի դեմ խաղում։ Բելառուսը դեռ որոկավորված չէ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության կամ ՈւԵՖԱ-ի եվրոպական առաջնության համար։ 1990-ականներին կարևոր հաջողության պակասի փոխարեն հավաքականը հասել է որոշ նշանակալի արդյունքների, ինչպիսիք են Նիդեռլանդների դեմ տնային խաղում հաղթանակը Եվրո 1996-ին և 2 ոչ-ոքի Եվրո 2000-ի որակավորման փուլում Իտալիայի դեմ։
Էդուարդ Մալոֆևեվի ղեկավարության ժամանակ թիմը շատ մոտ էր Գերմանիային հաղթելուն 2002 թվականի առաջնության ժամանակ Ճապոնիայում և Հարավային Կորեայում։
Եվրո 2004-ի իրենց որակավորման արշավը շատ անհաջող էր. Բելառուսը պարտվեց 8 խաղերից 7-ում։ Դրանից հետո յուրաքանչյուր մարզիչի հետ միասին (Անատոլի Բայդաչնի, Յուրի Պունտուս և Բերնդ Սթենջ) թիմը բարելավեց իր խաղային հմտությունները։ Որպես արդյունք՝ բելառուսը գրանցեց ավելի շատ գոլեր, քան առաջ"
Բելառուսը որոշ հաջողությունների է հասել անչափահասների առաջնությունում։ 2002 թվականին թիմը մրցեց ընդդեմ Ուկրաինայի և Ռուսաստանի «LG գավաթը» հաղթելու համար։ 2004 թվականին նրանք հաղթեցին Մալթայի ֆուտբոլի հավաքականին։
Թիմը իր խաղերի մեծամասնությունը խաղացել է Մինսկի Դինամո մարզադաշտում։
Երբեմն օգտագործվել են նաև այլ մարզադաշտեր՝ Մոլոդեչնո քաղաքի մարզադաշտը, Վիտեբսկի կենտրոնական սպորտային համալիրը, Գոմելի կենտրոնական մարզադաշտը, Բրետսկիի տարածաշրջանային համալիրը։
2012 թվականի վերջին Դինամո մարզադաշտը փալվեց վերանորոգման համար, և թիմը սկսեց խաղալ այլ մարզադաշտերում։
2014 թվականից Բելառուսը տեղափոխվեց նորաբաց Բորիսով համալիր։
1990-ական թվականներից մինչև վաղ 2000-ական թվականներ Բելառուսը խաղում էր լիովին սպիտակ համազգեստով՝ երբեմն փոխելով սպիտակ շորտերը կանաչի։ 2004 թվականի ՈՒԵՖԱ Եվրոյից հետո Բելառուսը փոխեց հիմնական գույնը կարմիրի և պահպանեց կանաչ շորտերը։ 2011 թվականին տնային խաղի զգեստը փոխվեց լիովին կարմիրի։