Քեյփթաուն

քաղաք Արևմտյան Քեյփում, Հարավային Աֆրիկա

Քեյփթաուն (Կապշտադ) (անգլ.՝ Cape Town, աֆրիկաանս՝ Kaapstad), Հարավաֆրիկյան Հանրապետության օրենսդրական մայրաքաղաքը։ Բնակչության թվաքանակով պետության երկրորդ քաղաքն է Յոհաննեսբուրգից հետո[1]։ Այն նաև Արևմտյան Կապ վարչական շրջանի մայրաքաղաքն է և վարչական կենտրոնը[2]։

Քաղաք
Քեյփթաուն
անգլ.՝ Cape Town
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1652 թ.
Այլ անվանումներԿաապստադ
Մակերես2,445 կմ²
ԲԾՄ5 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն, Աֆրիկաանս
Բնակչություն3․740․026 մարդ (2011 թ)
Ազգային կազմսևամորթներ, մուլատներ, ասիացիներ, սպիտակամորթներ
ՏեղաբնականունՔեյփթաունցի
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+27 (0)21
Փոստային դասիչ7700 և 8099
Պաշտոնական կայքcapetown.gov.za
Քեյփթաուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Քեյփթաուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Քաղաքում է տեղակայված Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը, այն նաև պետության օրենսդրական մայրաքաղաքն է[3]։ Գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու։ Քաղաքը հայտնի է իր նավահանգստով, ինչպես նաև Սեղան սարով։ 2014 թվականի տվյալներով Քեյփթաունը ներառվել է Աֆրիկայի 10 ամենահայտնի քաղաքների շարքում և այստեղ է բնակվում Արևմտյան Կապ վարչական շրջանի բնակչության 64%-ը[4]։ Այն աշխարհի բազմամշակութային քաղաքներից մեկն է և գրավիչ է Հարավաֆրիկյան Հանրապետություն ներգաղթածների համար[5]։ 2014 թվականին քաղաքն անվանվեց Արդյունաբերական դիզային միջազգային ընկերության կողմից Աշխարհի դիզայնի մայրաքաղաք[6]։ 2014 թվականին Քեյփթաունը ճանաչվեց աշխարհում այցելելու համար լավագույն վայրը, ինչպես ամերիկյան Նյու Յորք Թայմսի[7], այնպես էլ բրիտանական Դեյլի Թելեգրաֆի կողմից[8]։

Քեյփթաունը ծառայել է որպես պարենավորման կայան հոլանդական նավերի համար՝ Եվրոպայից դեպի Արևելյան Աֆրիկա, Հնդկաստան և Ասիայի այլ հատվածներ նավարկելիս և այդ նպատակով առաջատար դեր է խաղացել ավելի քան 200 տարի, մինչև 1869 թվական՝ Սուեզի ջրանցքի բացումը։

Քեյփթաունը տեղակայված է Թեյբլ ծովածոցի ափին և հանդիսանում է Հարավաֆրիկյան Հանրապետության ամենահին քաղաքային բնակավայրը, որն սկսել է զարգանալ Հոլանդական արևելյան հնդկական ընկերության կողմից՝ որպես կայան հոլանդական ապրանքները Արևելյան Աֆրիկա տեղափոխելու համար։ 1652 թվականի ապրիլի 6-ին Յան վան Ռիբեկի ժամանմամբ հիմք դրվեց առաջին եվրոպական բնակավայրի ստեղծմանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Քեյփթաունն արագորեն զարգացավ, ծառայեց իր առաջնային նպատակին և գործեց որպես Բարեհուսո ամրոցի առաջավոր պահակակետ՝ դառնալով Կապի գաղութի տնտեսական և մշակութային կենտրոնը։ Մինչև Վիտվանտերադյան ոսկե տենդը և Յոհաննեսբուրգի զարգացումը Քեյփթաունը հանդիսանում էր Հարավաֆրիկյան Հանրապետության ամենամեծ քաղաքը։

2011 թվականի մարդահամարի տվյալներով Քեյփթաունի բնակչությունը կազմում է 3,740,026 մարդ[9]։ Քեյփթաունի մակերեսը կազմում է 2444,97 կմ², դա ավելի մեծ է, քան ՀԱՀ մյուս քաղաքներինը։ Բնակչության խտությունը, որպես կանոն, ցածր է Քեյփթաունում (1529,68 մարդ/կմ²)[9]։ Քեյփթաունի քույր քաղաքներից են Նիսը և Սանկտ Պետերբուրգը։

Անվանում խմբագրել

Հիմնադրել են հոլանդացիները 1652 թվականին և անվանել Կապշտադ, որը կազմված է հոլանդերեն kaap՝ «հրվանդան» և stad՝ «քաղաք» բառերից, այսինքն՝ «հրվանդանի քաղաք» (այսպես են անվանել՝ նկատի ունենալով մոտակայքում գտնվող Բարեհուսո հրվանդանը)։ Հետագայում անգլիացիները, պատճենելով այդ անվանումը, քաղաքը կոչել են Քեյփթաուն (Capetown. Cape՝ «հրվանդան», town՝ «քաղաք»)։ Աֆրիկաանսով քաղաքը կոչվում է Կաապստադ (Kaapstad. Kaap՝ «հրվանդան», stad՝ «քաղաք»)[10]։

Պատմություն խմբագրել

Քեյփթաունի պատմությունը
Յան վան Ռիբեեքկի ժամանումը Թաբլե ծովածոց Չարլզ Բելլի հետ
Թաբլե ծովածոցը Հոլանդական Արևելահնդկական ընկերության նավից դիտելիս, 1683թ․
Քեյփթաունի նախագիծը ի հայտ եկավ 1880թ․

Տարածաշրջանում բնակավայրի ամենավաղ մնացորդները հայտնաբերվել են Պիեր քարանձավում Ֆիշհուկ քաղաքում, որը մոտավորապես 12 000 տարեկան է[11]։ Քիչ տեղեկություն է հայտնի տարածաշրջանի առաջին բնակիչների մասին, քանի որ չկան գրավոր աղբյուրներ և առաջինը դրա մասին հիշատակվել է պորտուգալացի հետազոտող Բարտոլոմեո Դիասի կողմից 1486 թվականին, ով առաջին եվրոպացին էր, ով կարողացավ հասնել տարածաշրջան և անվանեց այն «Փոթորկի հրվանդան» (Cabo das Tormentas)։ Ավելի ուշ Հովհաննես II Պորտուգալացու կողմից այն վերանվանվեց «Բարեհուսո հրվանդան» (Cabo da Boa Esperança), պայմանավորված նրանով, որ հայտնաբերվել էր ճանապարհ դեպի Հնդկաստան և Արևելք։ Վասկո դա Գաման գրանցեց «Բարեհուսո հրվանդանը» 1497 թվականին։ 16-րդ դարում պորտուգալական, ֆրանսիական, դանիական, հոլանդական և անգլիական նավերը պարբերաբար խարիսխ էին գցում Թեյբլ ծովածոցում՝ Հնդկաստան ուղևորվելու ճանապարհին։ Նրանք փոխանակում էին ծխախոտ, պղինձ և երկաթ Հոտենտոտների հետ՝ փոխարենը ստանալով թարմ միս։

1652 թվականին Յան վան Ռիբեեքկը և Հոլանդական Արևելյան Հնդկական ընկերության (Verenigde Oost-indische Compagnie, VOC) այլ աշխատակիցներ ուղևորվեցին Աստծո Հույս ֆորտ հրվանդան (որը ավելի ուշ վերանվանվեց Աստծո Հույս ամրոց), որպեսզի կառուցեն կայան նավերի տեղափոխման համար։ Բնակավայրը դանադաղ տեմպերով էր աճում, քանի որ դժվար էր աշխատուժ գտնել։ Այս աշխատուժի պակասորդը դրդեց իշխանություններին ստրուկներ բերել Ինդոնեզիայից և Մադագասկարից։ Նրանցից շատերը դարձան Գունամորթների Քեյփ (Cape Coloured) համայնքների առաջին նախնիները[12][13]։ Վան Ռիբեեքկի և նրա հաջորդ նահանգապետերի օրոք ներմուծվեցին բազում այլ տեսակի խոտաբույսեր, որոնք ընդմիշտ փոխեցին շրջակա միջավայրը։ Դրանց մի մասը, ներառյալ խաղողը, հացահատիկը, ընկույզը, կարտոֆիլը, խնձորը և ցիտրուսը, կարևոր և երկարատև ազդեցություն ունեցան տարածաշրջանի բնակչության և տնտեսության զարգացման վրա[14]։

Հոլանդական Հանրապետությունը վերափոխվում է հեղափոխական Ֆրանսիայի վասալ Բաթավյան Հանրապետության ներքո և Մեծ Բրիտանիան վերահսկողություն է հաստատում նրա գաղութների վրա։ 1795 թվականին Մեծ Բրիտանիան զավթում է Քեյփթաունը, բայց Քեյփը կրկին վերադառնում է հոլանդական վերահսկողության տակ 1803 թվականի պայմանագրով։ 1806 թվականին բրիտանական ուժերը կրկին օկուպացնում են Քեյփը՝ Բլաուվբերղյան ճակատամարտից հետո։ 1814 թվականին անգոլա-հոլանդական պայմանագրով Քեյփթաունը վերջնականապես անցավ Բրիտանական վերահսկողության տակ։ Այն դարձավ նոր ձևավորված Քեյփ գաղութի մայրաքաղաքը, որի տարածքն էականորեն ընդարձակվել էր 1800-ականներին։ Ընդլայնումով ի հայտ եկան անկախության նոր պահանջներ Բրիտանիայից, երբ Քեյփում ձևավորվեց իր սեփական խորհրդարանը (1854 թվականին) և ընտրվեց վարչապետը (1872 թվականին)։ Ընտրական իրավունքը ստեղծվել է ոչ ռասիստական, բայց սեքսիստական որակված Քեյփ ֆրենչայով[15][16]։

1867 թվականին ադամանդների հայտնաբերումը Արևմտյան Գրիքլանդում և 1886 թվականին Վիտվանտերադյան ոսկե տենդը առաջացրեց ներգաղթ դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն[17]։ Հակամարտությունը հանրապետական դիրքորոշում ունեցող Բուրերի և Բրտանական գաղութային ուժերի միջև հանգեցրեց Երկրորդ Բուրյան պատերազմին 1899–1902 թվականներին, որում Բրիտանիան հաղթեց։ 1910 թվականին Մեծ Բրիտանիան ստեղծեց Հարավային Աֆրիկայի միությունը, որը միավորում էր Քեյփ գաղութի երկու պարտված Բուրերի հանրապետությունը և Նատալի բրիտանական գաղութը։ Քեյփթաունը դարձավ Միության օրենսդրական մայրաքաղաքը, իսկ հետագայում` Հարավային Աֆրիկայի Հանրապետության։

1948 թվականին Համապետական ընտրություններում հաղթեց Ազգային կուսակցությունը՝ «սև վտանգ» կարգախոսով։ Սա հանգեցրեց Քեյփի՝ տարբեր ռասաներին տրվող արտոնության, ինչպես նաև խմբի տարածքային պայմանագրի քայքայմանն ու վերացմանը, որը դասակարգում էր բոլոր տարածքները՝ ըստ ռասայի։ Նախկինում Քեյփթաունի որոշ բազմազան ռասայական արվարձաններ քանդվեցին։ Դրա վատ օրինակ է հանդիսանում Քեյփթաունի Վեցերորդ համայնքը։ Այն բանից հետո, երբ 1965 թվականին համայնքը հայտարարվեց «միայն սպիտակների շրջան», քանդվեցին բոլոր բնակելի շենքերը և տեղահանվեց շուրջ 60.000 բնակիչ[18]։ Շատերն այդ բնակիչներից տեղափոխվեցին Քեյփ Ֆլոտ և Լավենդել Հիլլ։ Ապարտհեյդի ներքո Քեյփը համարվում էր «Գունավորների աշխատավորների տարածք», բացառությամբ «Բանտուների», այսինքն աֆրիկացիների։

Քեյփթաունում Լանգանի, Գուգուլեթուի և Նյանգայի դպրոցի աշակերտներն արձագանքեցին 1976 թվականի հունիսին կրթության ձևափոխմանը Բանտու լեզվից Սոուտոյի լեզվին, որն առաջացրեց բողոքի ակցիաներ, կազմակերպվեցին երթեր, որոնք արժանացան ոստիկանության դիմադրությանը։ Մի շարք դպրոցական շինություններ այրվեցին[19][20]։

Քեյփթաունը հանդիսացել է բազում հակաապարտեյդական գործիչների հայրենի քաղաքը։ Քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող և նախկինում տաժանակիր բանտ ծառայած Ռոբբեն կղզում տարիներ շարունակ պահվել են հայտնի քաղբանտարկյալներ։ Ապարտեիդի վերացման ամենահայտնի պահերից է Նելսոն Մանդելայի ճառը բանտարկության ժամանակ, 1990 թվականի ապրիլի 27-ին։ Այն նշանավորեց մի նոր փուլ երկրում և 1994 թվականի ապրիլի 27-ին, չորս տարի անց, տեղի ունեցան առաջին դեմոկրատական ընտրությունները։ Վիկտորիա և Ալֆրեդ ծովափնյա տարածքներում գտնվող Նոբելյան հրապարակում կանգնեցված են Հարավային Աֆրիկայի չորս Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների` Ալբերտ Լութուլի, Դեսմոնդ Տուտուի, Ֆ. Վ. Քլերքի և Նելսոն Մանդելայի արձանները։ 1994 թվականից քաղաքը պայքարել է թմրամիջոցների, թմրադեղերի հետ կապված հանցագործությունների աճի և վերջերս խմբակային բռնության խնդիրների դեմ։ Միևնույն ժամանակ, տնտեսությունում, ինչպես նաև զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում աննախադեպ աճ է գրանցվել։ Ջինիի գործակցի համաձայն՝ Քեյփթաունն ունի Հարավային Աֆրիկայում ամենաբարձր հավասարության մակարդակը բնակչության շրջանում, որն էլ 0.67 է[21]։

Դեսմոնդ Տուտու

Աշխարհագրություն խմբագրել

 
Քեյփթաունը Թեյբլ լեռան բարձունքից մայիսին

Քեյփթաունը տեղակայված է 33,55° S հարավային լայնությունում (մոտավորապես, ինչպես Սիդնեյը և Բուենոս Այրեսը և համարժեք է Կասաբլանկային և Լոս Անջելեսին հյուսիսային կիսագնդում), իսկ երկայնությունը 18.25° E է։ Թեյբլ լեռը 1000 մ բարձրությամբ, ուղղահայաց ժայռերով և հարթ գագաթով, Սատանի գագաթնակետով և Լայոնս Հեդով երկու կողմերից ձևավորում է լեռնային համայնապատկեր, որը զբաղեցնում է Քեյփթաունի կենտրոնական մասը, որն անվանում են Սիթի Բոուլ։ Երբեմն լեռան գագաթին առաջանում է ամպի բարակ շերտ, որը հայտնի է որպես «սփռոց»։ Անմիջապես հարավում՝ Քեյփ թերակղզին վերածվում է գեղատեսիլ լեռնագագաթի, որը ձգվում է 40 կմ (25 մղոն) դեպի հարավ՝ Ատլանտյան օվկիանոսը և ավարտվում Քեյփ Փոինթ լեռնաշղթայում։ Քեյփթաունի քաղաքային սահմաններում կա 300 մ-ից (980 ֆուտ) բարձր ավելի քան 70 գագաթ։ Քաղաքի արվարձաններից շատերը տեղակայված են մեծ սարահարթում, որը տարածվում է 50 կմ (30 մղոն) դեպի արևելք և միավորում է թերակղզին մայրցամաքի հետ։ Քեյփթաունի տարածաշրջանը բնորոշվում է որպես առափնյա շրջան խորդուբորդ լեռնաշղթաներով, ափամերձ հարթավայրերով, ներքին հովիտներով և կիսաանապատային ծայրերով։

Ռոբբեն կղզի

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ն Արևմտյան Կապի Ռոբբեն կղզին հայտարարեց Համաշխարհային ժառանգության մի մասը։ Ռոբբեն կղզին տեղակայված է Թեյբլ ծոցում, Քեյփթաունից մոտավորապես 6 կմ դեպի արևելք և ծովի մակարդակից 30մ բարձրության վրա։ Ռոբբեն կղզին ծառայել է որպես բանտ, որտեղ մարդիկ մեկուսացված էին և կալանավորված գրեթե 400 տարի։ Այն նաև օգտագործվում էր որպես փոստային բաժանմունք, արոտավայր և հոգեբուժարան[22]։

Ներկայումս այցելուները կարող են կղզի հասնել միայն Ռոբբեն Այլնդ թանգարանի նավակային ծառայության միջոցով, որը գործում է օրական երեք անգամ։

Կլիմա խմբագրել

Քեյփթաունն ունի տաք Միջերկրածովյան կլիմա (Köppen Csb)[23][24][25], մեղմ, չափավոր թաց ձմեռ և չոր, տաք ամառ։ Ձմեռը տևում է հունիսի սկզբից մինչև օգոստոսի վերջ, կարող է ուղեկցվել սահմանափակ ժամանակահատվածներով Ատլանտյան օվկիանոսից մեծ սառը օդային հոսանքների ներթափանցմամբ, զգալի տեղումներով և ուժեղ հյուսիս-արևելյան քամիներով։ Ձմեռային ամիսներին քաղաքում օդի ջերմաստիճանը լինում է առավելագույնը 18.0 °C (64 °F) և նվազագույնը 8.5 °C (47 °F)[26]։ Քաղաքում ընդհանուր տարեկան տեղումների քանակը կազմում է 515 մմ։ Ամառը, որը տևում է դեկտեմբերի սկզբից մինչև մարտ, տաք և չոր է, առավելագույնը 26.0 °C (79 °F) և նվազագույնը 16.0 °C (61 °F)։ Տարածաշրջանը կարող է անհամեմատորեն տաքանալ, երբ «Բերղ» քամին, որը նշանակում է լեռնային քամի, սկսում է փչել փետրվարին կամ մարտի սկիզբին՝ մի քանի շաբաթ շարունակ։ Ուշ գարունը և վաղ ամառը բնորոշվում են ուժեղ հարավ-արևելյան քամիներով, որոնց տեղացիներն անվանում են «Քեյփ բժիշկ», քանի որ այն մաքրում է քաղաքի աղտոտված օդը։ Այս քամու պատճառը բարձր ճնշման համակարգն է, որը տեղակայված է Հարավային Ատլանտիկայում՝ Քեյփթաունից դեպի արևմուտքում։ Քեյփթաունը տարեկան ստանում է 3,100 ժամ արևային լույս[27]։

Ատլանտյան առափնյա հատվածում ջրի ջերմաստիճանը տատանվում է 10 °C (50 °F), իսկ Ֆազլե ծովածոցում՝ 22 °C (72 °F)։ Ատլանտյան օվկիանոսի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածներում 13 °C (55 °F) է (նմանապես Կալիֆոռնիայի ջրերը, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն), իսկ Ֆազլե ծովածոցում 17 °C (63 °F) է, (Միջերկրածովյան կլիման է, ինչպես Նիցցայում կամ Մոնտե Կառլոյում

Ներկայումս Քեյփթաունում կա ջրի ճգնաժամ 2015 թվականի երաշտից հետո, որն անվանվել է ամենավատ տարին 100 տարվա մեջ[28][29]։ Կանխատեսվում էր, որ Քեյփթաուն քաղաքում Զրո օրը պետք է լիներ 2018 թվականի ապրիլի 12-ին, երբ քաղաքի մեծ մասում ջուրը պետք է անջատվեր, իսկ բնակիչները ստիպված կլինեին մեկ օրում օրական 25 լիտր ջուր հավաքել։

Քայփթաունի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 39.3
(102.7)
38.3
(100.9)
43.0
(109.4)
38.6
(101.5)
33.5
(92.3)
29.8
(85.6)
29.0
(84.2)
32.0
(89.6)
33.1
(91.6)
37.2
(99)
39.9
(103.8)
41.4
(106.5)
43.0
(109.4)
Միջին բարձր °C (°F) 26.1
(79)
26.5
(79.7)
25.4
(77.7)
23.0
(73.4)
20.3
(68.5)
18.1
(64.6)
17.5
(63.5)
17.8
(64)
19.2
(66.6)
21.3
(70.3)
23.5
(74.3)
24.9
(76.8)
22.0
(71.6)
Միջին օրական °C (°F) 20.4
(68.7)
20.4
(68.7)
19.2
(66.6)
16.9
(62.4)
14.4
(57.9)
12.5
(54.5)
11.9
(53.4)
12.4
(54.3)
13.7
(56.7)
15.6
(60.1)
17.9
(64.2)
19.5
(67.1)
16.2
(61.2)
Միջին ցածր °C (°F) 15.7
(60.3)
15.6
(60.1)
14.2
(57.6)
11.9
(53.4)
9.4
(48.9)
7.8
(46)
7.0
(44.6)
7.5
(45.5)
8.7
(47.7)
10.6
(51.1)
13.2
(55.8)
14.9
(58.8)
11.4
(52.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 7.4
(45.3)
6.4
(43.5)
4.6
(40.3)
2.4
(36.3)
0.9
(33.6)
−1.2
(29.8)
−4.3
(24.3)
−0.4
(31.3)
0.2
(32.4)
1.0
(33.8)
3.9
(39)
6.2
(43.2)
−4.3
(24.3)
Տեղումներ մմ (դյույմ) 15
(0.59)
17
(0.67)
20
(0.79)
41
(1.61)
69
(2.72)
93
(3.66)
82
(3.23)
77
(3.03)
40
(1.57)
30
(1.18)
14
(0.55)
17
(0.67)
515
(20.28)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 5.5 4.6 4.8 8.3 11.4 13.3 11.8 13.7 10.4 8.7 4.9 6.3 103.7
% խոնավություն 71 72 74 78 81 81 81 80 77 74 71 71 76
Միջին ամսական արևային ժամ 337.9 297.4 292.9 233.5 205.3 175.4 193.1 212.1 224.7 277.7 309.8 334.2 3094
աղբյուր: World Meteorological Organization[26], NOAA[27], South African weather service[30], eNCA[31]

Ֆլորա և ֆաունա խմբագրել

 
Ազգային պարկ Թեիբլ լեռան վրա.

Տեղակայված լինելով CI կենսաբազմազանության կիզակետում, ինչպես նաև եզակի Քեյփ բուսական շրջանում՝ Քեյփթաունը կենսաբազմազանության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքներից մեկն է աշխարհում[32]։ Այս պահպանող տարածքները հանդիսանում են Համաշխարհային մշակութային արժեք և, համաձայն գնահատականների, Թեյբլ լեռան վրա աճում է 2200 բուսատեսակ, ավելի շատ, քան Միացյալ Թագավորությունում, որտեղ աճում է 1200 բուսատեսակ և որոնցից 67-ը էնդեմիկ են[33][34][35]։ Բուսատեսակներից շատերը ներառված են պրոտեա տեսակի մեջ և համարվում են էնդեմիկ և չեն հանդիպում ոչ մի այլ վայրում[36]։

Ազգային պարկերում ընդհանուր առմամբ կա 19 տեսակ բուսականություն[37], որոնք այլևս աշխարհում ոչ մի տեղ չեն հանդիպում[38]։ Այն նաև բնական միջավայր է հազարավոր էնդեմիկ տեսակների համար և հազարավոր տեսակներ էլ գտնվում են ոչնչացման եզրին։ Այսպիսի կենսաբազմազանությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքը տեղակայված է հողային շերտերի հատման տարբեր հատվածներում և առկա են տարբեր կլիմայական պայմաններ։

Թեյբլ լեռն ունի անսովոր հարուստ կենսաբազմազանություն։ Դրա բուսական աշխարհը կազմված է մեծ մասամբ յուրահատուկ տեսակներից և հարուստ է Քեյփ Ֆինբոշ թփուտային բուսատեսակով։ Բուսատեսակներից հիմնական տեսակն անհետացման եզրին գտնվող Փենինսուլա Սենդսթոուն Ֆինբոս (Peninsula Sandstone Fynbos) բույսերն են, իսկ ծայրահեղ վտանգված Գրանիտ Ֆինբոս (Peninsula Granite Fynbos), Պենինսուլա Շեյլ Ռենոստերվելդ (Peninsula Shale Renosterveld) և Աֆրոմոնտանա անտառներ (Afromontane forest) տեսակները հանդիպում են սարի վրա` փոքր քանակներով։

Ցավոք սրտի բնակչության արագ աճը և ակտիվ ուրբանիզացիան գրավեցին այդ տարածքների զգալի մասը։ Ըստ այդմ, այժմ Քեյփթաունում հաշվում է 300 բուսատեսակ, որոնք գտնվում են ոչնչացման եզրին, իսկ նրանցից 13-ը անհետացել են[39]։ Որոշ բուսատեսակներ, որոնք գտնվում են անհետացման եզրին հաճախ գոյատևում են ճանապարհների եզրերին և սպորտային դաշտերում։ Մի շարք բուսատեսակներ պահպանվում են 30 ազգային պարկերում, այդ թվում Թեյբլ լեռան ազգային պարկում։

Արվարձաններ խմբագրել

Քեյփթաուն քաղաքի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Թեյբլ լեռնաշղթան, իր լեռնագագաթներով։ Աշխարհագրական այս յուրահատկության արդյունքում քաղաքը բաժանվում է մի քանի արվարձանների, որոնցից շատերը պատմականորեն զարգացել են միասին և ունեն լեզվի և մշակույթի ընդհանուր հատկանիշները։

Սիթի Բոուլ խմբագրել

 
Քեյփթաունի Սիթի Բուոլ թաղամասի տեսարանը հյուսիսից

Սիթի Բոուլը բնական ամֆիթատրոն է, Թեյբլ ծովածոցով շրջապատված, որի սահմանները որոշվում են Սիգնալ Հիլլով (Signal Hill), Լայոնս Հեդով (Lion's Head), Թեյբլ լեռով (Table Mountain) և Սատանի գագաթով (Devil's Peak

Տարածքը ներառում է Քեյփթաունի կենտրոնական բիզնես թաղամասը, նավահանգիստը, Քոմփանիս Գարդենը (Company's Garden) և Դե Վեկարանտին (De Waterkant), Սատանի գագաթը (Devil's Peak), Վեցերորդ համայնքը (District Six), Զոննեբլոեմի (Zonnebloem), Գարդենսի (Gardens), Բու-Քաափի (Bo-Kaap), Հիգգովելի (Higgovale), Օրանժեցիխի (Oranjezicht), Շոտչ Քլոոֆի (Schotsche Kloof), Թամբոերսքլոոֆի (Tamboerskloof) բնակելի արվարձաններ, Անշարժ գույքի համալսարանը (University Estate), Վրեդեհոեկը (Vredehoek) և Վուդստոքը (Woodstock

Ատլանտյան ծովափ խմբագրել

 
Քեյփ ծովածոցը Լայոնս Հեդի բարձունքից
 
Հաութ ծովածոցի համայնապատկերը Չեմպիոնների գագաթից

Ատլանտյան ծովափնյա հատվածը գտնվում է Քեյփթաունից և Թեյբլ լեռան արևմուտքից և բնութագրվում է իր ժայռերով, խաչմերուկով և լեռնային լողափներով։ Տարածքը ձգվում է հյուսիսից հարավ և ներառում է Գրին փոինթ (Green Point), Մոուիլե փոինթ (Mouille Point), Թրի Անշեր ծովածոցը (Three Anchor Bay), Սիա փոինթ (Sea Point), Ֆրեսնայեն (Fresnaye), Բանտրի ծովածոցը (Bantry Bay), Քլիֆթոնը (Clifton), Քամփս ծովածոցը (Camps Bay), Լանդունդո (Llandudno) և Հաութ ծովածոցի (Hout Bay) տարածքները։ Ատլանտյան օվկիանոսի ծովափն ունի ամենաթանկ անշարժ գույքը Հարավային Աֆրիկայում, մասնավորապես Քլիֆթոն Ռոադսը Քլիֆթոնում, Օշեն Վյուվ Դրայվը և Սենթ Լաիոն Ավենյուն, Բանթերի ծովածոցը, Թերեզա պողոտան Բակովենում և Ֆիշերմանս Բենդը Լանդունդոյում։ Քեմփբեք Բեյում են կենտրոնացված Քեյփթաունի մուլտիմիլիոնատերերը և այստեղ են գտնվում Հարավային Աֆրիկայի ամենաթանկ առանձնատները, որոնք ունի ավելի քան 155 բնակելի տարածքներ, իսկ տների գինը գերազանցում է 20 մլն ռանդը (կամ 1,1 մլն դոլար)[40]։

Քլիֆթոն Ռոադս

Արևմտյան ծովափ խմբագրել

Արևմտյան ափի արվարձաններն ընկած են քաղաքի կենտրոնից հյուսիս ծովափի երկարությամբ և ներառում են Բլուբերղսթրադ (Bloubergstrand), Միլներթոնը (Milnerton), Թաբլևիևը (Tableview), Արևմտյան ծովափը, Մեծ ծովածոցը (Big Bay), Սանսեթ ծովածոցը (Sunset Beach), Սաննինգդալը (Sunningdale) և Պարկլանդսը (Parklands), ինչպես նաև Ատլանտիս (Atlantis) և Մելկբոսսթրանդ (Melkbosstrand) արվարձանները։ Կոեբերի ատոմային էլեկտրակայանը գտնվում է այս տարածքում, և ատոմակայանի շրջակայքի մեծ մասում կիրառվում են բնակարանային ֆոնդի խտության առավելագույն կանոնները։

Հյուսիսային շրջաններ խմբագրել

Հյուսիսային արվարձաններն ընդգրկում են աֆրիկաանս լեզուներով բնակեցված հատվածները և ներառում են Բելլվիլլե (Bellville), Քանոնբերգ (Kanonberg), Բոթհասիգ (Bothasig), Բրուքլին (Brooklyn), Բուրգունդիա Իսթեյթ (Burgundy Estate), Դուրբանվիլ (Durbanville), Էդգեմեադ (Edgemead), Էլսիս Ռիվեր (Elsie's River), Ֆաքթրեթոն (Factreton), Գուդվուդ (Goodwood), Քենսինգթոն (Kensington), Մաիթլանդ (Maitland), Մոնտե Վիստա (Monte Vista), Պանորամա (Panorama), Փարոու (Parow), Ռիչվուդ (Richwood), Թեյբլ Վյու (Table View) և Վելգեմոեդ (Welgemoed) արվարձանները[41]։ Հյուսիսային արվարձաններում է գտնվում Տիբերբերգի հիվանդանոցը, որն ամենամեծ հիվանդանոցն է Արևմտյան Կապում և երկրորդը Հարավային Աֆրիկայում[42]։

Հարավային շրջաններ խմբագրել

Հարավային արվարձանները ձգվում են Թեյբլ լեռան լանջերի երկայնքով հարավ-արևմուտք դեպի քաղաքի կենտրոն։ Այս տարածքն ունի խառը լեզուներ, բայց այստեղ ապրում են հիմնականում անգլերեն լեզվով խոսողները։ Այն ներառում է Ռոնդեբոշ (Rondebosch), Փայնլենդս (Pinelands), Թորնթոն (Thornton), Նյուլենդս (Newlands), Մովբրայ (Mowbray), Օբսերվատորի (Observatory), Բիշոփսքորթ (Bishopscourt), Քլռյրմոնթ (Claremont), Լանսդաուն (Lansdowne), Ուինբերգ (Wynberg), Փլումսթիեդ (Plumstead) արվարձանները, ինչպես նաև Հաութ ծովածոցը (Hout Bay), Օթթերի (Ottery) և Բերղվիլեթ (Bergvliet) թաղամասերը։ Ուինբերգից արևմուտք գտնվում է Կոնստանցիան (Constantia), որը բացի հարուստ հարևան լինելուց Քեյփթաուն քաղաքի այն թաղամասերից է, որը հայտնի է տարածաշրջանում իր գինեգործությամբ։ Կոնստանցիան ոչ միայն առաջարկում է կենսաբազմազան ապրելակերպի կենսակերպ, այլև գրավում է զբոսաշրջիկներին հայտնի գինեգործական ձեռնարկություններով և Քեյփի Հոլանդական ճարտարապետությամբ։

Հարավային Փենինսուլա խմբագրել

 
Սայմոնս քաղաքը
 
Ալիքը բախվում է Կոմմետիի ժայռոտ լողափին

Հարավային Փենինսուլան սովորաբար համարվում է Մուիզենբերգից հարավ ընկած շրջանը, Ֆալսե ծովածոցի և Նորդոեկի միջև, մինչև Քեյփ Փոինթ։ Մինչև վերջերս գյուղի բնակչության թվաքանակը բավականին արագ աճում էր, քանի որ նոր ափամերձ տարածքները զարգանում էին։ Այն ընդգրկում է Կապրի գյուղը, Քլովելլին, Ֆիշհուկ առափնյա քաղաքը, Գլենսարին արվարձանը, Քալք ծովածոցը, Կոմմետին, Մասիպումելելե ավանը, Մուիզենբերգ առափնյա արվարձանը, Նորդոեկ արվարձանը, Օշեն Վյուվ ավանը, Սքարբորոուգ քաղաքը, Սայմոնս քաղաքը, Սուրբ Ջեյմս քաղաքը, Սաննդալը, Սան Վալլեյը և Սթեենբերգ քաղաքը։ Հարավային Աֆրիկայի խոշորագույն ռազմածովային բազան գտնվում է Սայմոնս քաղաքի նավահանգստում։ Այն մոտ է Բոուլերս Բիչին, որը աֆրիկյան պինգվինների մեծ գաղութի տարածքն է[43]։

Արևելյան շրջաններ խմբագրել

Արևելյան արվարձանները տեղակայված են աֆրիկաանս լեզվով խոսող արվարձաններից հարավ արևմուտքում, օդանավակայանի հակառակ կողմում և հիմնականում ներառում են նոր նախագծերով կառուցված շենքեր, որտեղ ապրում են նաև աֆրիկաանսով խոսողները։ Ընդգրկում է Ֆարդալեն, Բրաքենֆելլ (Brackenfell) արվարձանը, Քրաիֆոթեին (Kraaifontein) արվարձանը, Կուիլս Ռայվեր (Kuils River) քաղաքը, Բլու Դաունս (Blue Downs) արվարձանը, Բելար (Belhar) արվարձանը, Դելֆթ (Delft), Մֆուլենի (Mfuleni) և Պրոտեա Հուղթե (Protea Hoogte) ավանները։

Քեյփ Ֆլաթս խմբագրել

Քեյփ Ֆլեթսը (աֆրիկաանսով՝ Die Kaapse Vlakte) մեծ ցածրադիր սարահարթ է, որը տեղակայված է Քեյփթաունի բիզնես կենտրոնից դեպի հարավ-արևելք։ 1950-ականներին այս շրջանը դարձավ տուն այն մարդկանց համար, որոնց ապարտեիդի կառավարությունը որակեց որպես «ոչ սպիտակամորթներ» և նրանցից որոշները որակվեցին որպես «Ապարտեիդի աղբաման»։ Ռասաների վրա հիմնված օրենսդրությունը, ինչպիսին էր «Խմբի տարածքների մասին» ակտը հանգեցնում էր նրան, որ ոչ սպիտակամորթ մարդիկ հեռանում էին քաղաքի կենտրոնից։

Այստեղ է ապրում քաղաքի բնակչության մեծամասնությունը։ Այն ընդգրկում է Միտչելլս Փլեինը (Mitchell's Plain) ավանը, Ատլոնե (Athlone) արվարձանը, Էլսիես Ռայվր (Elsie's River) արվարձանը, Հանովեր Պարկ (Hanover Park) ավանը, Բիշոփ Լեվիս (Bishop Lavis) ավանը, Մանենբերգ (Manenberg) ավանը, Ստրանդֆոնթեին (Strandfontein) ծովափնյա հանգստի գոտին, Նյանգա (Nyanga) ավանը, Լանգա (Langa) ավանը, Գուգուլեթու (Gugulethu) ավանը և Խայելիտշա (Khayelitsha) մասամբ չկառուցված ավանը։

Հելդերբերգ խմբագրել

Հելդերբերգը բաղկացած է Արևմտյան Սոմերսետ (Somerset West) քաղաքից, Սթրենդ (Strand) ծովափնյա հանգստյան գոտուց, Գորդոնս ծովածոցից և մի քանի այլ քաղաքներից։ Թաղամասն իր անունը ստացել է Հելդերբերգի լեռնաշղթայից, որն աֆրիկաանսով նշանակում է «մաքուր լեռ», իսկ լեռան բարձրությունը 1337 մետր է։

Կառավարություն խմբագրել

 
Քեյփթաունի քաղաքապետարանը

Քեյփթաունի քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում Քեյփթաուն քաղաքը և նրա արվարձանները։ Քեյփթաունը կառավարվում է 221 անդամներից կազմված քաղաքային խորհրդի կողմից։ Քաղաքը բաժանված է 111 ընտրատարածքների և յուրաքանչյուր ընտրատարածք ուղղակիորեն ընտրում է խորհրդի մեկ անդամ, մինչդեռ մյուս 110 ներկայացուցիչները ընտրվում են կուսակցության ցուցակով համամասնական ընտրակարգով։ Քաղաքապետը և փոխքաղաքապետը ընտրվում են քաղաքային խորհրդի կողմից։

2011 թվականի մայիսի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Դեմոկրատական միությունը (DA) հաղթեց բացարձակ մեծամասնությամբ, ստանալով խորհրդի 221 տեղերից 135-ը։ Աֆրիկյան ազգային կոնգրեսը, իշխող ազգային կուսակցությունը, ստացել է 73 տեղ[44]։ Այս հաղթանակի արդյունքում Պատրիսիա դե Լիլլեն, Դեմոկրատական միության թեկնածուն հունիսի 1-ին նշանակվեց քաղաքապետ։

Ժողովրդագրություն խմբագրել

 
Քեյփթաունի բնակչության խտությունը
 
Լեզուների աշխարհագրական տարածվածությունը (2011)      Աֆրիկաանս     Անգլերեն     Կոսա     Անմարդաբնակ տարածքներ կամ չկա գերիշխող լեզու
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1658360—    
17313157+3.02%
183620 000+1.77%
187545 000+2.10%
189167 000+2.52%
1901171 000+9.82%
1950618 000+2.66%
1955705 000+2.67%
1960803 000+2.64%
1965945 000+3.31%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
19701 114 000+3.35%
19751 339 000+3.75%
19801 609 000+3.74%
19851 933 000+3.74%
19902 296 000+3.50%
19962 565 018+1.86%
20012 892 243+2.43%
20073 497 097+3.22%
20113 740 025+1.69%
20143 750 000+0.09%
Note: Census figures (1996–2011) cover figures after 1994 reflect the greater Cape Town metropolitan municipality reflecting post-1994 reforms. Sources: 1658-1904[45], 1950-1990[46],

1996[47], 2001, and 2011 Census;[48]

2007[49], 2014 Census estimates.

Ըստ 2011 թվականի Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային մարդահամարի տվյալներով Քեյփթաուն քաղաքում և նրա արվարձաններում բնակվում է 3,740,026 մլն մարդ։ 2001 թվականի մարդահամարի հետ համեմատականով (2,892,243 մլն մարդ) բնակչության թիվը աճել է 2.6%[50]:54։ Սեռերի հարաբերակցությունը 96 է, ինչը նշանակում է, որ կանայք մի փոքր շատ են, քան տղամարդիկ[50]:55։ Բնակչության 42.4% «Մուլատներ» են, 15.7% «Սպիտակամորթներ», 38.6% «Սևամորթ աֆրիկացիներ», 1.4% «Հնդիկներ կամ Ասիացիներ»[50]:56–59 և 1.9% այլ ազգի ներկայացուցիչներ են։

1944 թվականին քաղաքի բնակչության թվաքանակի 47% սպիտակամորթներ էին, մինչ սևամորթ աֆրիկացիներ թվաքանակը 6% էր, իսկ ասիացիներինը 1%[51]։ Բնակչության 35.7% խոսում է աֆրիկաանս լեզվով, 29.8% Կոսա, իսկ 28.4% անգլերեն։ Բնակչության 24.8%-ը 15 տարեկանից ցածր է, իսկ 5.5%-ը 65 տարեկան է կամ բարձր[50]:64։

20 տարեկան կամ ավելի բարձր տարիքի բնակիչներից 1,8%-ը չունի կրթություն, 8,1%-ը` նախադպրոցական կրթություն ունեն, բայց չեն ավարտել միջնակարգ դպրոցը, 38.9% ստացել են միջնակարգ կրթություն, սակայն չեն ավարտել 12-րդ դասարանը, 29.9%-ը ավարտել են 12-րդ դասարանը, սակայն չունեն բարձրագույն կրթություն և 16.7% -ը բարձրագույն կրթություն ունի։ Ընդհանուր առմամբ 46.6% է ավարտել 12-րդ դասարանը[50]:74։ Նրանցից, ովքեր 5-ից 25 տարեկան հասակի միջակայքում են 67.8% է հաճախում կրթական հաստատություն[50]:78։ 15-65 տարեկանների միջակայքում գործազրկության թվաքանակը կազմում է 23.7%[50]:79։ Միջին աշխատավարձը կազմում է R161,762.[50]:88։

Տնտեսություն խմբագրել

Քեյփթաունն Արևմտյան Կապ նահանգի տնտեսական կենտրոն է, ինչպես նաև երկրորդ տնտեսական կենտրոն է Հարավաֆրիկյան Հանրապետության և Աֆրիկայի երրորդ տնտեսական գլխավոր քաղաքը։ Այն հանդիսանում է Արևմտյան Կապ նահանգի արտադրական կենտրոնը։ 2011 թվականին քաղաքի ՀՆԱ-ն 56,8 մլրդ դոլար էր, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն `15,721 ԱՄՆ դոլար։ 2014 թվականին նախորդած հինգ տարիների ընթացքում Քեյփթաունի ՀՆԱ-ն տարեկան աճել է միջինը 3,7%-ով։ Գյուղատնտեսության և արդյունաբերական արտադրության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ նվազել է, մինչդեռ ֆինանսական, տրանսպորտի, բիզնես ծառայությունների տեսակարար կշիռն ավելացել է, ինչը արտացոլում է տեղական տնտեսության մեջ մասնագիտացված ծառայությունների ոլորտի աճը։ Ձկնորսությունը, թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերական արտադրությունը, էլեկտրոնիկան, կահույքագործությունը, բժշկական, ֆինանսական և բիզնես ծառայությունները հանդիսանում են արդյունաբերության այն ճյուղերը, որում Քեյփթաունն առավելություն ունի[4]։

2001 թվականից մինչև 2010 թվականը քաղաքը Ջինիի գործակցի համաձայն բնակչության շրջանակում անհավասարության մակարդակը բարելավվել է 2007 թվականին 0.59, 2010 թվականին 0.57, իսկ 2011/2012 թվականներին 0.67[4]։

Քեյփթաունում արագորեն զարգանում է անշարժ գույքի շուկան, ինչը պայմանավորված էր 2010 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունով, ինչպես նաև շատ մարդիկ գնում են ամառային տնակներ քաղաքում կամ էլ տեղափոխվում են այնտեղ։ Քեյփթաունը հյուրընկալեց Աշխարհի գավաթի խաղերը՝ հինգ խմբային խաղ, մեկ խաղ մեկ ութերորդ կիսաեզրափակչի, մեկ խաղ մեկ չորրորդ կիսաեզրափակչի և մեկ խաղ կիսաեզրափակչի։ Կենտրոնական բիզնես թաղամասը գտնվում է քաղաքային վերականգնման լայնածավալ ծրագրի շրջանակներում, պետք է կառուցվեն բազմաթիվ նոր շինություններ[52]։

Քեյփթաունն ունի չորս կարևոր առևտրային հանգույցներ, քաղաքի կենտրոնական գործարար տարածքում հիմնականում աշխատանքային վայրերը գրասենյակային կենտրոններն են։ Սենթր Սիթի և Կլարեմոնթ կոմերցիոն հանգույցներում առկա են բազմաթիվ գրասենյակներ և կորպորատիվ շտաբ բնակարանների կենտրոններ։ Կազմակերպությունների մեծամասնությունը շտաբ բնակարաններով, դա ապահովագրական գործակալություններն են, դիզայներական տներն են, նավարկության կազմակերպություններն են, նավթաքիմիական և գովազդային գործակալություններն են[53]։ Առավել հայտնի կազմակերպություններն են շտաբ բնակարաններով քաղաքում Վուլվորթս սննդի և նորաձևության գործակալությունը[54], Փինք ն Փեյ Սթորիս և Շոփրիթ սուպերմարկետների ցանցը[55], Ֆոշինի Գրուպ նորաձևության գործակալությունը[56], ֆինանսական ծառայություններ հսկա Սանլամը[57]։ Այլ նշանավոր ընկերությունների շարքում են Բելրոն (ամբողջ աշխարհում գործող մեքենաների ապակիների վերանորոգման և փոխարինման խումբը), ՔեյփՌայը (արտադրում և մատակարարում է կրծքի քաղցկեղի ախտորոշման համար բժշկական զննումային սարքավորումներ), Քորոնաթիոն Ֆանդ Մենեջերս (երրորդ կողմի ֆոնդի կառավարման ընկերություն), Վիդա է Քաֆֆե (սուրճի մանրածախ առևտրի ցանց), Քափեթիկ Բանկ (առևտրային բանկ` Հարավային Աֆրիկայում)։ Քաղաքը հանդիսանում է արտադրական բազա մի քանի վերազգային կորպորացիաների համար և ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Johnson & Johnson, GlaxoSmithKline, Levi Strauss & Co., Adidas, Bokomo Foods և Nampak։

Ապրանքների մեծամասնությունը արտահանվում է Քեյփթաունի նավահանգստի կամ էլ Միջազգային օդանավակայանի միջոցով։ Նավաշինության ամենակարևոր կազմակերպություններն ունեն գրասենյակներ Քեյփթաունում[58]։ Այն նաև կենտրոն է երկրի էներգիայի զարգացման, որտեղ և գտնվում է Կոեբերի ատոմային էլեկտրակայանը, որը ապահովում է էներգիայով Արևմտյան Կապի կարիքները։

Արևմտյան Կապը Հարավային Աֆրիկայի կարևորագույն տուրիստական կենտոններից է, և տուրիզմի ոլորտը կազմում է ՀՆԱ-ի 9.8%, և աշխատում է այս ոլորտում աշխատուժի 9.6%։ 2010 թվականին ավելի քան 1․5 մլն մարդ այցելել է այս շրջան[59]։

Քեյփթաունը հանդիսանում է Աֆրիկայի ամենակարևոր կենտրոններից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ոլորտում։ Տարեկան աճը 8.5% և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դառնում է ավելի կարևոր ոլորտ քաղաքի տնտեսության մեջ[60]։

Քաղաքը վերջերս անվանվեց Հարավային Աֆրիկայի ձեռնակատիրական քաղաք, ընդ որում տոկոսային հարաբերակցությունը բիզնեսի զարգացման քաղաքում ավելի բարձր է, քան երկրում։ Նրանցից, ովքեր 18-64 տարեկանի միջակայքում են 190% հակված են նոր բիզնես սկսելուն, իսկ Յոհանեսբուրգում նույն տարիքային խմբի միայն 60%-ն են հակված նոր բիզնեսի[61]։

Քեյփթաունի համայնապատկերը


Զբոսաշրջություն խմբագրել

Քեյփթաունը ոչ միայն Հարավաֆրիկյան Հանրապետության զբոսաշրջության կենտրոններից է, այլև ողջ Աֆրիկայի։ Դա պայմանավորված է նրա լավ կլիմայով և զարգացած ենթակառուցվածքներով։ Քաղաքում առկա են մի քանի բնության հուշարձաններ, որոնցից առավել հայտնի է Թեյբլ լեռը, որի վրա է գտնվում Թեյբլ ազգային պարկը և հանդիսանում է ետին մասը Սիթի Բոուլի։ Լեռան գագաթը կարելի է բարձրանալ հետիոտնային ուղիով, ինչպես նաև ճոպանուղու միջոցով[62]։ Բազում զբոսաշրջիկներ նաև բարձրանում են Չեմպիոնների գագաթ, Նորդոկը մի նեղ ճանապարհով միանում է Հաութ ծովածոցին, որից երևում են Ատլանտյան օվկիանոսը և հարակից լեռները։ Կարելի է հասնել և բարձրանալ Սիգնալ Հիլլը[63]։

 
Քլիֆթոն ծովափը հանդիսանում է զբոսաշրջության կարևոր վայրերից մեկը

Շատ զբոսաշրջիկներ այցելում են Քեյփթաունի ծովափեր, որոնք հայտնի են տարածաշրջանում[64]։ Քաղաքի յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ կարելի է միևնույն օրն այցելել մի քանի ծովափեր, որոնք տարբերվում են միմյանցից։

Չնայած Քեյփի ջրի ջերմաստիճանը տատնվում է սառից մինչև մեղմ, բայց քաղաքի երկու մասերում ջրի ջերմաստիճանը էականորեն տարբերվում։ Ատլանտյան առափնյա հատվածներում ջրի ջերմաստիճանը 13 °C (55 °F), իսկ Ֆալսե ծովածոցում ջուրը մի փոքր տաք է և տատանվում է 16 ու 17 °C (61 ու 63 °F) միջակայքում։ Սա նաման է Հյուսիսային Միջերկրածովյան տարածքների ջրի ջերմաստիճանին (օրինակ Նիցցայում)։ Ամռանը Ֆլեշ ծովածոցում ջրի միջին ջերմաստիճանը 20 °C (68 °F), առավելագույնը 22 °C (72 °F) է։ Ատլանտյան առափնյա հատվածում տեղակայված ծովափերի ջուրը սառն է[64]։ Թյուր կարծիք է, որ Քեյփթաունը հանդիսանում է Հնդկական և Ատլանատյան օվկիանոսների հատման վայրը և ամենահարավային կետը Աֆրիկայի։ Փաստացի օվկիանոսները հատվում են Ասեղի հրվանդանի մոտ, որը Քեյփթաունից գտնվում է մոտավորապես 150 կմ հարավ-արևելք հեռավորության վրա։

Ատլանտյան առափնյա ծովափերը և առավել ևս Քլիֆթոնն առավել լավ են զարգացած ռեստորաններով և սրճարաններով։ Ատլանտյան առափնյա հատվածը համարվում է ամենագեղատեսիլ վայրերից մեկը Հարավային Աֆրիկայում։ Լլանդուդնոյի՝ զարմանահրաշ լանջերը Տասներկու Առաքյալների և սպիտակ ավազներով ավարտվում են Հաութ ծովածոցում։ Այս ձկնորսական տարածքները շրջապատված է Կոնստանցիա հովիտով և գեղատեսիլ Չեմպիոնների պիկով։ Սաիմոնս քաղաքից ոչ հեռու գտնվող Բոուլդերս ծովափը հանդիսանում է Աֆրիկայի պինգվինների ամենամեծ գաղութը։ Սերֆինգ շատ տարածված է քաղաքում և այստեղ է անցկացվում ամեն տարի Red Bull Big Wave Africa մրցաշարը։

Քաղաքում մի քանի նշանավոր մշակութային վայրեր կան։ Վիկտորիա և Ալֆրեդ ծովափնյա քաղաքը կառուցված է Քեյփթաունի վերին հատվածում, և հանդիսանում է հաճախ այցելվող վայր զբոսաշրջիկների կողմից։ Այն նաև քաղաքի ամենահայտնի առևտրային վայրերից է, այստեղ հարյուրից ավել խանութներ կան և երկու Օվկիանոսային ակվարիում[65][66]։ V&A-ում է գտնվում նաև Նելսոն Մանդելայի Դարպասները, որտեղից լաստանավերը ուղևորվում են Ռոբբեն կղզի[67]։ Հնարավոր է վարձակալել լաստանավ և շրջել V&A-ից մինչև Հաութ ծովածոցը, այնուհետև Սաիմոնս քաղաք։ Մի քանի ընկերություններ առաջարկում են շրջագայություն Cape Flats-ով, ինչպես նաև շրջագայություններ հիմնականում սև բնակչությամբ բնակեցված թաղամասերում[68]։

Քեյփթաունը հայտնի է իր ճարտարապետական անցյալով և ժառանգությամբ, որտեղ էլ գտնվում է աշխարհում ամենաբարձր խտությամբ հոլանդական ոճի շենքերը։ Քեյփ հոլանդական ոճը, իր մեջ է ընդգրկում հոլանդական, ֆրանսիական, գերմանական և ինդոնեզական ճարտարապետության ավանդույթները, և առավել վառ երևում է Կոնստանցիայում, ինչպես նաև հին կառավարական շենքերը Կենտրոնական Բիզնես թաղամասում և Լոնգ Սթրիթի երկարությամբ[69][70]։

Artscape Theatre Centre հանդիսանում է Քեյփթաունի կատարողական արվեստի խոշորագույն կենտրոնը[71]։ Քաղաքում է գտնվում նաև Kirstenbosc Ազգային բուսաբանական այգին 36 հեկտար տարածությամբ, որտեղ գտնվում են պահպանվող բուսատեսակներ, ինչպես նաև բազում կենդանիներ և թռչուններ։ Kirstenbosc-ում հաշվվում է 7000 ավել տեսակ, այդ թվում էնդեմիկ և ոչնչացման եզրի առջև գտնվող տեսակները Քեյփի բուսաբանական շրջանի։ 2004 թվականին այս շրջանը, ներառյալ KirstenboscՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից հայտարարվեցին Համաշխարհային ժառանգության վայր[72]։

Քեյփթաունի տրանսպորտային համակարգը կապում է այն մնացած հատվածների հետ Հարավային Աֆրիկայի, այն ծառայում է որպես հանգույց նահանգի այլ հատվածները միմյանց կապելու համար։ Վայդսի վարչաշրջանը և Stellenbosch, Paarl և Franschhoek քաղաքները զբոսաշրջիկների շրջանում հայտնի են իրենց գինիներով[73][74]։ Կետերի դիտումը շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, հարավային կետերը և սապատավոր կետերը երևում են առափնյա հատվածներում բազմացումից առաջ (օգոստոսից մինչև նոյեմբեր) և խոյադելֆիններին ու խոշոր շերտավոր կետաձկանը (Շերտավոր Բրայդ) կարելի է տեսնել տարվա ցանկացած եղանակի[75]։ Խերմաունս քաղաքը հայտնի է իր կետային փառատոններով, բայց կետերին կարելի է տեսնել նաև Ֆալսե ծովածոցում[75]։ Խեյվիսայդ դելֆինները էնդեմիկ են այս տարածաշրջանի համար և հիմնականում հանդիպում են Քեյփթաունի հյուսիսային շրջաններում, իսկ մուգ դելֆիններն ապրում են որոշ առափնյա հատվածներում և կարող են ժամանակ առ ժամանակ երևալ Ռոբբեն կղզի ուղևորվող լաստանավից[75]։

Հարավային Աֆրիկայում միակ ամբողջական հողմաղացը «Մոսթերթս Միլլն» է Մովբրայում։ Այն կառուցվել է 1796 թվականին և վերականգնվել է 1935 թվականին և կրկին 1995 թվականին։

Հաճախ այցելվող վայրերն են զբոսաշրջիկների կողմից Քեյփ ծովածոցը, Սիա փոինթը, V&A Waterfront, Սիթի Բոուլը, Հաութ ծովածոցը, Կոնստանցիան, Ռոնդեբոշը, Նույլենդսը, Արևմտյան Սոմերեստը, Հերմաունսը և Ստելենբոշը[76]։

2013 թվականի նոյեմբերին ճանաչվեց համաշխարհային քաղաք The Daily Telegraph-ի կողմից, ստանալով ճանապարհորդության մրցանակը[77]։

Զբոսաշրջային մարքեթինգ խմբագրել

Քեյփթաուն քաղաքի իշխանությունները սերտորեն համագործակցում են մի շարք կառույցների հետ, որպեսզի քաղաքը դարձնեն գրավիչ ոչ միայն տեղային զբոսաշրջիկների, այլև այն դարձնեն գրավիչ միջազգային մակարդակով։ Հիմնական շեշտադրումը կատարվում է նրա վրա, որպեսզի քաղաքը դարձնեն զբոսաշրջային կենտրոններից մեկը[78][79]։ Զբոսաշրջության զարգացումը կատարվում է մասամբ քաղաքապետարանի բյուջեի, մասամբ էլ անդամավճարների ու անձնական նվիրատվությունների միջոցով[80]։

Հաղորդակցություն և լրատվամիջոց խմբագրել

Մի քանի ամսագրեր և թերթեր ունեն իրենց գրասենյակները քաղաքում։ Լրատվամիջոցները և հասարակական նշանակության լայն նորությունները տպագրվում են հիմնականում անգլերեն, որոնցից առավել նշանավոր են Քեյփ Թայմը ու Քեյփ Արղուսը։ Նասպերսը Հարավային Աֆրիկայի խոշորագույն մեդիա գործակալությունն է, որը հրատարակում է Դիե Բուրղեր թերթը, աֆրիկաանս լեզվով[81]։

Քեյփթաունում թողարկվող հանրային թերթերից մեծամասնությունը տպագրվում են անգլերեն։ Դրանցից են Աթլոնե Նյուզը, Ատլանտիկ Սանը, Սիթի Վիժոնը, Ֆալսի Բեյ Էխոն, Հոլդերբերղ Սանը, Սենթինել Նյուզը, Սաութերն Մաիլը, Թեյբլ Թոլքը և այլն։ Իսկ աֆրիկաանսով տպագրվում են Լանդբոու-Բուրղերը և Թայղերբուրղերը։ Վուկանին հրատարակվում է կոսա լեզվով[82]։

Քեյփթաունը խոշոր հեռարձակվող ռադիոկայանների կենտրոն է, որոնք հեռարձակվում են միայն քաղաքում։ 94.5 Kfm (94.5 MHz FM)-ով և Գուդ Հոփը FM (94–97 MHz FM)-ով հիմնականում հնչում է փոփ երաժշտություն։ Հեարթ FM (104.9 MHz FM), նախկինում P4 Radio, հնչում է ջազ և R&B, մինչ Ֆայն Մյուզիք Ռադիոյով (101.3 FM) հնչում է դասական և ջազ երաժշտություն։ Բուշ Ռադիոն համայնքային ռադիոկայան է (89.5 MHz FM)։ Քեյփի Ձայն (95.8 MHz FM) և Քեյփ Թոլք (567 kHz MW) ռադիոկայանները հանդիսանում են քաղաքի հիմնական հաղորդակցաման ռադիոկայանները[83]։ Բոքռադիոն (98.9 MHz FM) աֆրիկյան երաժշտական կայան է[84]։ Քեյփթաունի համալսարանը ունի իր անձնական ռադիոկայանը, UCT ռադիո (104.5 MHz FM)։

SABC (Հարավաֆրիկյան հեռարձակման կորպորացիան) ունի առավել ներկայացվածությունը քաղաքում, Սիա փոինթում տեղակայված արբանյակային ստուդիաների միջոցով։ M-Net լավ ներկայացված չէ քաղաքի ենթակառուցվածքներում։ Քեյփթաունի ԹՎ-ին տեղական հեռուստաընկերություն է, որին աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ, և այն հիմնականում կենտրոնացած է վավերագրական ֆիլմերի վրա։ Քաղաքում տեղակայված են բազմաթիվ արտադրական ընկերություններ և դրանց աջակցող ենթակառուցվածքներ, որոնք հիմնականում օժանդակում են արտասահմանյան գովազդների, մոդելների նկարահանումներին, հեռուստատեսային և ֆիլմերի արտադրությունը։ Տեղական լրատվամիջոցների ենթակառուցվածքները հիմնականում մնացել են Յոհանեսբուրգում։

Սպորտ խմբագրել

 
Kitesurfing Թեյբլ ծովածոցում
Հանդիպման վայր Մարզաձև Մարզադաշտի տարողությունը Ակումբ(ներ)
Քեյփթաունի մարզադաշտ Ֆուտբոլ/Ռեգբի 69,070 Ajax CT, Cape Town City FC
Նյուլենդս Կրիկետ Գրաունդ Կրիկետ 25,000 Cape Cobras, Western Province Cricket
Նյուլենդս Ռեգբի մարզադաշտ Ռեգբի 47,000 Stormers, Western Province
Աթլոնե մարզադաշտ Ֆուտբոլ 24,000 Santos Football Club
Ֆիլիպ մարզադաշտ Ֆուտբոլ 5,000
Բելլվիլլե վելադրոմ Հեծանվավազք 3,000 Western Province Cycling
Հեարթլևալի մականախաղի կենտրոն Մականախաղ 2,000 Western Province Hockey
Turfhall Stadium Սոֆթբոլ 3,000 Western Province Softball
Գուդ Հոփե Սենթր Various indoor sports 6,000 Various
Ռոյալ Քեյփ Յախտ Քլաբ Առագաստային մրցաձև N/A Royal Cape Yacht Club
Grand West Arena Various 6,000 N/A
Green Point Athletics Stadium Թեթև ատլետիկա, Ֆուտբոլ 5,000 N/A
Նյուլենդս լողավազան Լող/Ջրագնդակ/Ջրացատկ 2,000 WP Aquatics
Autshumato/Berg River Dam Ակադեմիական թիավարություն/Կանոե-Կայակ N/A N/A]
Khayelitsha canal Ակադեմիական թիավարություն/Կանոե
Khayelitsha Rugby & Soccer stadium Ֆուտբոլ/Ռեգբի 6,000

Քեյփթաունում առավել տարածված մարզաձևերն են՝ կրիկետը, ֆուտբոլը, լողը և ռեգբին[85]։ Քեյփթանում ռեգբի խաղում են Նյուլենդս մարզադաշտում և անցկացվում է Քյուրիիե Քափ գավաթի առաջնությունը, որին մասնակցում են Արևմտյան նահանգի մարզիկները։ Բացի այդ, Արևմտյան նահանգի մարզիկները (ինչպես նաև Վելգտոնի Բոլանդ Քավալիերսի) Stormers ակումբի, հանդես են գալիս Հարավային կիսագնդում անցկացվող Սուպեր Ռեգբիյի առաջնությունում։

Քեյփթաունում մշտապես անց են կացվում հավաքականի հավաքներ, ինչպես նաև 1995 թվականին անց են կացվել Ռեգբիի աշխարհի առաջնությունը, ընդ որում այստեղ է տեղի ունեցել բացումը և խաղերը, ինչպես նաև կիսաեզրափակիչը Նոր Զելանդիայի և Անգլիայի միջև։

Տարածված է նաև ֆուտբոլը, որը ավելի հայտնի է սոքքեր անվամբ։ Քեյփթաունի երկու ակումբները խաղում են Պրեմիեր Սոքքեր Լիգայում (ՊՍԼ), որը Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգան է։ Այդ ակումբներեն են Ajax Cape Town, որը ձևավորվել է 1999 թվականին, իսկ մյուսը Cape Town City F.C.-ն է։ Քեյփթաունում են անց կացվել նաև 2010 թվականի ՖԻՖԱ-յի Աշխարհի առաջնության որոշ խաղեր[86]։ Գրին փոինթ թաղամասում կառուցվել է 70 000 նստելատեղով նոր Քեյփթաունի մարզադաշտը։

Քեյփթաունի Քեյփ Կոբրա կրիկետային ակումբը հանդես է գալիս Նյուլենդս Կրիկետ Գրաունդ մարզադաշտում։ Թիմը ձևավորվել է Արևմտյան Նահանգի կրիկետ և Բոլանդ կրիկետ ակումբների միաձուլման արդյունքում։ Նրանք հանդես են գալիս Սուպերսպորտ և Ստանդարտ Բանկ Քափ մրցաշարերում։ Նյուլենդս Կրիկետ Գրաունդում հաճախ անց են կացվում միջազգային մրցաշարերի խաղեր։

Քեյփթաունը օլիմպիական հեռանկարներ ուներ։ Օրինակ 1996 թվականին այն ներառված էր որպես թեկնածու քաղաք ՄՕԿ-ի կողմից, որպեսզի 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերը այնտեղ անցկացվեին։ Սակայն այդ իրավունքը տրվեց Աթենքին, իսկ Քեյփթաունը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Փորձեր են ձեռնարկվել 2020 թվականի խաղերը անցկացնել, սակայն այդ իրավունք էլ Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից տրվեց Տոկիոյին[87]։

Սպորտային միջոցառումներ խմբագրել

Քեյփթաուն քաղաքը ունի մեծ փորձառություն միջազգային և ազգային սպորտային միջոցառումների կազմակերպման գործում։

Քեյփթաունյան հեծանվավազքը աշխարհի խոշորագույն սպորտային միջոցառումներից մեկն է, որն դուրս է Եվրոպայի սահմաններից և ներառված է Հեծանվավազքի Միջազգային Միության կողմից «Ոսկե Հեծանիվ» մրցաշարում։ Մասնակցում են 35 հազար հեծանվորդ, որոնք պետք է հաղթահարեն 109 կմ երկարությամբ երթուղին Քեյփթաունի շուրջ։ The Absa Cape Epic-ը աշխարհի ամենախոշոր լեռանային հեծանվավազքի փուլն է։

Քեյփթաունում տեղի ունեցած նշանավոր սպորտային միջոցառումներից են՝ 1995 թվականի Ռեգբիի Աշխարհի առաջնությունը, 2003 թվականի Կրիկետի աշխարհի առաջնությունը և Աշխարհի առաջնությունը այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են՝ թեթև ատլետիկան, սուսերամարտը, ծանրամարտը, հոկեյը, հեծանվավազքը, մարմնամարզությունը և այլն։

Քեյփթաունը հյուրընկալել է նաև 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, որը անց է կացվել 2010 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Այն նաև հանդիսանում էր Հնդկաստանի Պրեմիեր լիգայի 2009 թվականի կրիկետի մրցաշարի հյուրընկալ քաղաքներից մեկը։

Կրթություն խմբագրել

Քեյփթաունի հանրակրթական և միջնակարգ դպրոցները գտնվում են Արևմտյան Կապ նահանգի կրթական վարչության վերահսկողության ներքո։ Այս մարզային բաժինը բաժանված է յոթ շրջանների, որոնցից չորսը «Մետրոպոլ»-ի թաղամասերն են` Մետրոպոլի կենտրոնը, Հյուսիսայինը, Հարավայինը և Արևելյանը, որոնք ընդգրկում են քաղաքի տարբեր հատվածները[88]։ Քեյփթաունում կան նաև բազում մասնավոր դպրոցներ, ինչպես կրոնական, այնպես էլ հանրային։

Բարձրագույն կրթություն խմբագրել

 
Քեյփթաունի համալսարանը

Քեյփթաունն ունի լավ զարգացած հանրային բուհերի բարձրագույն համակարգ։ Այստեղ են գտնվում երեք պետական համալսարանները՝ Քեյփթաունի Համալսարանը (UCT), Արևմտյան Կապի համալսարանը (UWC) և Տեխնոլոգիական համալսարանը Քեյփ Փենիսուլայի (CPUT)։ Չնայած Ստելենբոշյան համալսարանը քաղաքում չէ և գտնվում է 50 կմ հեռավորության վրա Սիթի Բոուլից, բայց ունի հավելյալ կամպուսներ, ինչպիսիք են Բժշկական ֆակուլտետը Տիղերբերղի և Առողջապահական գիտությունների և Բելվիլ բիզնես պարկը քաղաքին մոտ։

Քեյփթաունի և Ստելենբոշյան համալսարանները հանդիսանում են Հարավային Աֆրիկայի առաջատար համալսարաններից մեկը։ Դա հիմանականում պայմանավորված է նրանով, որ նրանք էականորեն ստանում են ինչպես պետական ֆինանսական աջակցություն, այնպես էլ մասնավոր։ UCT-ը անգլերեն լեզվով հաստատություն է։ Այն ունի ավելի քան 21,000 ուսանող և ունի MBA ծրագիր, և զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը 2006 թվականին Financial Times-ի ցուցակում[89]։ Այն նաև Աֆրիկայի առաջատար համալսարանն է, որը ընդգրկված է աշխարհի առաջատար 200 համալսարանների ցանկում և 146-ի հորիզոնականում է[90]։ Քանի որ, Աֆրիկյան ազգային կոնգրեսը իշխանության եկավ, տեղի ունեցավ որոշ Արևմտյան Կապի համալսարանների վերակազմավորում և ավանդական ոչ սպիտակամորթ համալսարանները սկսեցին ստանալ ֆինանսական աջակցություն, որը հատկապես նպաստեց Արևմտյան Կապի համալսարանին[91][92]։

2005 թվականի հունվարի 1-ին ձևավորվեց Տեխնոլոգիական համալսարանը Քեյփ Փենիսուլայի, երբ երկու առանձին հաստատություններ Քեյփ Տեխնիկոնը և Փենիսուլա Տեխնիկոնը միաձուլվեցին։ Նոր համալսարանում կրթությունը հիմնականում անգլերեն է, սակայն լինում են դասընթացներ նաև Հարավաֆրիկյան Հանրապետության ցանկացած պետական լեզվով։ Համալսարանը տրամադրում է պետական դիպլոմ։

Քեյփթաունը դարձել է գրավիչ վայր արտասահմանյան ուսանողների համար։ Բազում ուսանողներ հնարավորություն ունեն սովորել կես կիսամյակ, մասնակցել տարբեր ամառային, կարճաժամկետ և միջազգային ծրագրերի, որոնք անց են կացվում քաղաքում։

Տրանսպորտ խմբագրել

Օդ խմբագրել

Քեյփթաունի միջազգային օդանավակայանը սպասարկում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքները։ Այն երկրորդ մեծ օդանավակայանն է Հարավային Աֆրիկայում և հանդիսանում է մուտքի դարպասներ Քեյփի շրջան զբոսաշրջիկների համար։ Քեյփթաունը ունի ուղիղ թռիչքներ Հարավային Աֆրիկայի մի շարք քաղաքներ, ինչպես նաև մի շարք միջազգային այլ ուղղություններով[93]։

Օդանավակայանում բացել են նոր տերմինալ, քանի որ նախատեսվում էր, որ 2010 թվականի Աշխարհի ֆուտբոլի առաջնությունը դիտելու համար բազում զբոսաշրջիկներ են գալու քաղաք[94]։ Այլ նորարարություններից են մեծ ավտոկայանատեղիի կառուցումը, վերակառուցվել է ներքին ելքի տերմինալը, նոր ավտոբուսային և նոր երկհարկանի ճանապարհային համակարգ է կառուցվել։ Օդանավակայանի բեռնափոխադրման ծավալները նույնպես աճում են և որոշ դատարկ տարածքներում սկսել են տեղակայվել գրասենյակներ և հյուրանոցներ։

Քեյփթաունի օդանավակայնը եղել է World Travel Awards-ի մրցանակակիրների շարքում, քանի որ այն Աֆրիկայի առաջատար օդանավակայաններից մեկն է[95]։

Ծով խմբագրել

 
Քեյփթաունի նավահանգիստը Հարավային Աֆրիկայի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից է

Քեյփթաունը ունի շատ ավանդույթներ, որպես նավահանգստային քաղաք։ Քեյփթաունի նավահանգիստը, քաղաքի գլխավոր նավահանգիստն է, և գտնվում է Թեյբլ ծովածոցում, բիզնես կենտրոնից հյուսիս է տեղակայված։ Նավահանգիստը հանդիսանում է կայան նավերի համար Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածներում, և այն գտնվում է աշխարհի խոշորագույն նավագնացության հանգույցներից մեկի վրա։ Այն նաև կոնտեյներային նավահանգիտ է, և երկրորդն է Դուրբանից հետո։ 2004 թվականին նավահանգիստ մուտք է գործել 3161 նավ և տեղափոխվել է 9․2 մլն տոննա բեռ[96]։

Սայմոնս քաղաքի նավահանգիստը գտնվում է Ֆալսի ծովածոցում և հանդիսանում է հիմնական բազաներից մեկը Հարավաֆրիկյան Հանրապետության նավատորմի համար։

Երկաթուղի խմբագրել

Shosholoza Meyl-ը հանդիսանում է ուղևորափոխադրող Spoornet ընկերության երկաթուղային տրանսպորտ է և ունի երկու հիմնային երկաթուղային ռելսեր․ յուրաքանչյուր օր այն ուղևորվում է Յոհաննեսբուրգ այնուհետև Քիմբերլի և յուրաքանչյուր շաբաթ Դուրբան այնուհետև Քիմբերլի, Բլումֆոնտեյն և Պիտերմարիցբուրգ։ Այս գնացքների վերջին կայարանը Քեյփթաունն է։

Metrorail-ը Քեյփթաուն քաղաքի և շրջակա տարածքի երկաթուղային ծառայությունն է։ Metrorail-ի ցանցը բաղկացած է 96 կայարաններից, որոնք գտնվում են Քեյփթաունի շրջակայքում և ծայրամասերում։

Ավտոճանապարհ խմբագրել

Քեյփթաունից են սկիզբ առնում երկրի երեք կարևորագույն ճանապարհները։ N1 և N2 ավտոճանապարհները սկիզբ են առնում քաղաքի կենտրոնից ոչ հեռու։ N1 անցնում է Էդղեմադով, Պարոուվով, Բելվիլով և Բրուքենֆելով։ Բացի այդ, այն կապում է Քեյփթաունը՝ Բլումֆոնտեյնի, Յոհաննեսբուրգի, Պրետորիայի և Զիմբաբվեի հետ։

N2 ավտոճանապարհը անցնում է Ռոնդենբոշով, Գուգուլեթույով, Կայելիտշայով, Մակասսարով մինչև Սոմերեստ Վեսթ։ Այնուհետև N2 ավտոճանապարհը շարունակվում է առափնյա հատվածով, կապելով Քեյփթաունը առափնյա քաղաքներ՝ Պորտ Էլիզաբեթի, Իստ Լոնդոնի և Դուրբանի հետ։ Ավելի հին R101 ավտոճանապարհը անցնում է N1 ավտոճանապարհին զուգահեռ, այնուհետև թեքվում է հարավ Բելվիլով և միանում N2 Սոմերեստ Վեսթի Կուիլս Ռայվեր և Էրսթե Ռայվր քաղաքների մոտ։

N7 ավտոճանապարհը սկիզբ է առնում N1 ավտոճանապարհին մոտ գտնվող Էդղեմադից։ Այն շարժվում է դեպի հյուսիս, սկզբնապես որպես մայրուղի և դառնում է ավտոճանապարհ M5 խաչմերուկից սկսած։ Այն կապում է Քեյփթաունը Քեյփ նահանգի հյուսիսային հատվածների և Նամիբիայի հետ։

Կան նաև երկու և երեք շրջանային ուղղություններ, որոնք կապում են Քեյփթաունը պետության այլ հատվածների հետ։ R27 սկիզբ է առնում N1 ավտոճանապարհից Ֆորեշորի մոտից և անցնում է N7 ավտոճանապարհին զուգահեռ, բայց առափնյա հատվածներին մոտիկ։ Այն անցնում է Միլներթոն, Թեյբլ Վյուվ և Բլոուբերգստրանդ արվարձաններով և կապում է քաղաքը Արևմտյան Ափի հետ և ավարտվում է Վելդդրիֆ քաղաքում։ R44 ավտոճանապարը շարժվում է արևելքից հյուսիս։ Այն միացնում է Ստելենբոշը Սոմերեստ Վեսթի հետ, այնուհետև հատում է N2 ավտոճանապարհը Սթրանդում և Գորդանս ծովածոցում։

Քեյփթաունը, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հարնապետության այլ քաղաքները օգտագործում են "M" նշանը մինչքաղաքային ուղևորափոխադրումների համար, իսկ ազգայինի դեպքում (N) և շրջանայինի դեպքում (R) նշանը։

Քեյփթաունում են տեղի ունենում ամենավատ խցանումները Հարավաֆրիկյան Հանրապետության[97][98]։

 

Ավտոբուսներ խմբագրել

Գոլդեն Էրով Բաս Սերվիսը սպասարկում է Քեյփթաունի ամբողջ շրջանային հատվածի երթուղիները։ Որոշ ընկերություններ սպասարկում են այլ երթուղիներ և կապում են Քեյփթաունը այլ Հարավաֆրիկյան քաղաքների հետ։

Ինտեգրված արագ տեղաշարժ խմբագրել

Քեյփթաունում կա հանրային տրանսպորտային համակարգ, որը 10%-ն է կազմում քաղաքի տրանսպորտային համակարգի և այն ձգվում է առափնյա հատվածով հյուսիսից հարավ։ Այն անվանում են MyCiTi ծառայություն[99]։

Առաջին փուլով MyCiTi-ին օդանավակայանը միացնում է Քեյփթաունի ներքին հատվածներին, ինչպես նաև հետևյալ շրջանները՝ Թեյբլ Վյուն, Դունոն, Ատլանտիսը, Մելկբոսստրադը, Սալթ Ռայվրը, Պաարդեն Էիլանդը արվարձանները և Սիթի Բոուլըն ու Ատլանտիկ Սիաբորդը։

MyCiTi N2 Express բաղկացած է երկու երթուղիներից, որոնցից յուրաքանչյուրը կապում է Քեյփթաունի ներքին հատվածները և Հաջելիթշան ու Միտչել Փլեյնը։

N2 Express ծառայությունների մատուցման համար օգտագործվում են ստանդարտ ավտոբուսներ, ինչպես նաև 9 մ (30 ոտնաչափ) Optare ավտոբուսները արվարձանային և ներքին քաղաքային հատվածներում։ Միևնույն երթուղու ավտոբուսների միջև ժամանակահատվածը կազմում է 3-ից 20 րոպե, իսկ ծանրաբեռնված ժամերին 60 րոպե։

Տաքսիներ խմբագրել

Քեյփթաունում կա երկու տեսակի տաքսի՝ տաքսիներ և միկրոավտոբուսներ։ Ի տարբերություն շատ քաղաքների, այստեղ տաքսիներին չի թույլատրվում քշել քաղաքի շուրջը, այլ փոխարենը պետք է զանգահարել ստույգ վայրից տաքսի կանչելու համար։

Քեյփթաունյան տաքսիները հիմնականում աշխատում են քաղաքի, արվարձանների և Քեյփթաունի միջազգային օդանավակայանի տարածքներում։ Քեյփթաունում կա ավելի քան հազարից ավելի տաքսի։ Նրանց գնային քաղաքականությունը տատանվում է R8 մինչև R15 կիլոմետրը։ Ամենամեծ տաքսի ծառայությունը քաղաքում Էքսիտ Տաքսի, Քաբնեթ և Ինթերքաբ գործակալություններն են մատուցում, ինչպես նաև կան առաջին օպերատորներ։ Ամենահայտնի տաքսի ծառայություն է Toyota Avanza-նը։

Միկրոավտոբուսները՝ տրանսպորտի ստանդարտ ձևն է, որից օգտվում է բնակչության մեծամասնությունը, քանի որ նրանք չունեն մասնավոր տրանսպորտային միջոցներ[100]։ Քանի որ միկրոավտոբուսները շատ պահանջված են աշխատավորների կողմից, շատ հաճախ դրանք ավելի շատ ուղևոր են վերցնում, քան թե սահմանված է կարգով[101][102]։

Քույր քաղաքներ խմբագրել

Քեյփթաունը ունի 9 քույր քաղաքներ։

Պետություն Քաղաք Հաստատման օր
  Բելգիա Անտվերպեն[103]Կաղապար:Unreliable source? 1996
  Գերմանիա Աախեն[104] 2000
  Իսրայել Հայֆա[105] 1975
  Չինաստան Հոանչժոու[106] 2005
  Մոզամբիկ Մապուտու 1994
  Ֆրանսիա Նիս[107] 1974
  Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ[108] 2001
  Պորտուգալիա Ֆունշալ[փա՞ստ] 1995
  Անգոլա Լուանդա[փա՞ստ] 1997

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Africa, Statistics South. «Metropolitan Municipality | Statistics South Africa». www.statssa.gov.za. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  2. «Discover the 9 Provinces of South Africa and their Capital Cities». Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  3. «Western Cape | province, South Africa». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 Morris, Michael (2014 թ․ նոյեմբերի 21). «Highlights from the State of the City 2014 report». Weekend Argus. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Why Cape Town is one of the best cities for travel and expat living». ExpatCapeTown. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Cape Town Hosts Official WDC 2014 Signing Ceremony». World Design Capital. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «14 Fun Facts You Didn't Know About Cape Town - Interesting & Amusing Things about the Mother City». Cape Town Magazine.
  8. «The world's best cities». Telegraph.co.uk.
  9. 9,0 9,1 «Census 2011 — Metropolitan Municipality "City of Cape Town"». census2011.adrianfrith.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  10. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
  11. «The Antiquity of man». SouthAfrica.info. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  12. «Cape-Slavery-Heritage " Coloured People of the Western Cape have the most Diverse Ancestry in the World :: iBlog». Cape-slavery-heritage.iblog.co.za. 2009 թ․ մայիսի 1. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
  13. «Slavery and early colonisation, South African History Online». Sahistory.org.za. 1927 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  14. Pooley, S. ‘Jan van Riebeeck as Pioneering Explorer and Conservator of Natural Resources at the Cape of Good Hope (1652–62),’ Environment and History 15 (2009): 3–33. doi:10.3197/096734009X404644
  15. Bell, Charles. «A painting of the arrival of Jan van Riebeeck in Table Bay». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  16. McCracken, J.L. (1967). The Cape Parliament, 1854-1910. Clarendon Press, Oxford, 1967.
  17. Mbenga, Bernard. «New History of South Africa». Tafelberg, South Africa, 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  18. «Recalling District Six». SouthAfrica.info. 2003 թ․ օգոստոսի 19.
  19. «Cape Schools Join the Revolt - South African History Online».
  20. «Western Cape Youth Uprising timeline 1976 - South African History Online».
  21. «Cape Town least unequal SA city - Politics | IOL News». IOL.co.za. 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  22. http://www.sahistory.org.za/article/robben-island
  23. Robinson, Peter J.; Henderson-Sellers, Ann (1999). Contemporary Climatology. Harlow: Pearson Education Limited. էջ 123. ISBN 9780582276314.
  24. Rohli, Robert V.; Vega, Anthony J. (2011). Climatology. Sudbury, MA: Jones & Bartlett Learning. էջ 250. ISBN 9781449649548.
  25. «Cape Point (South Africa)». Global Atmosphere Watch Station Information System (GAWSIS). Federal Office of Meteorology and Climatology MeteoSwiss. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին. «climate zone – Csb (Warm temperate climate with dry and warm summer)»
  26. 26,0 26,1 «World Weather Information Service – Cape Town». Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  27. 27,0 27,1 «Cape Town/DF Malan Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  28. Van Dam, Derek (2017 թ․ մայիսի 31). «Cape Town contends with worst drought in over a century». CNN.com. CNN. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  29. Bohatch, Trevor (2017 թ․ մայիսի 16). «What's causing Cape Town's water crisis?» (English). Cape Town: Ground Up. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «Climate data: Cape Town». Old.weathersa.co.za. 2003 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  31. «Hottest temperature». enca.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  32. «Brochures, booklets and posters». Capetown.gov.za. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  33. «Western Cape». Southafricaholiday.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  34. Cape Town Tourism. «Vote for Table Mountain – Cape Town Tourism». Capetown.travel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  35. «Unique Biodiversity Poster» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  36. A.G. Rebelo, C. Boucher, N. Helme, L. Mucina, M.C. Rutherford et al. 2006. Fynbos Biome, in: L. Mucina & M.C. Rutherford (eds). The Vegetation of South Africa, Lesotho and Swaziland.
  37. «Endemic Species of the city of Cape Town» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  38. «National Spatial Biodiversity Assessment 2005 Targets». Capetown.gov.za. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  39. «The View from The Cape: Extinction Risk, Protected Areas, and Climate Change» (PDF). Perceval.bio.nau.edu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  40. Muller, Joan. «Joburg has the cash, Cape Town the class». BDLive. Business Day. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  41. «NORTHERN SUBURBS, Cape Town». www.sa-venues.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  42. Editor. «Tygerberg Hospital: Overview». Western Cape Department of Health. Western Cape Government. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  43. Editor. «History of the South African Navy». SA Navy. SA Navy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  44. «Seat Calculation Detail: City of Cape Town» (PDF). Independent Electoral Commission. 2011 թ․ մայիսի 21. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  45. Worden, Nigel; van Hyningen, Elizabeth; Bickford-Smith, Vivian (1998). Cape Town: The Making of a City. Claremont, Cape Town, South Africa: David Philip Publishers. էջեր 212. ISBN 0-86486-435-3.
  46. «Population estimates for Cape Town, South Africa, 1950-2015». Mongabay.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  47. «Census 96 : Community Profile». City of Cape Town. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  48. «City of Cape Town – 2011 Census – Cape Town» (PDF). City of Cape Town. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  49. Small, Karen (2008 թ․ դեկտեմբեր). «Demographic and Socio-economic Trends for Cape Town: 1996 to 2007» (PDF). City of Cape Town. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 50,5 50,6 50,7 Census 2011 Municipal report: Western Cape. Statistics South Africa. 2012. ISBN 978-0-621-41459-2. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  51. Rebekah Lee (2009). "African women and apartheid: migration and settlement in urban South Africa". I.B. Tauris. p.205. 1-84511-819-7
  52. [1] Արխիվացված 10 Օգոստոս 2015 Wayback Machine
  53. Editor. «Economic Development». City of Cape Town: Economic Statistics. City of Cape Town. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  54. Editor. «Media Contact». Woolworths. Woolworths Holdings Limited. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  55. EMIS. «Pick n Pay Holdings Ltd». Emerging Markets Information Service. EMIS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.,
  56. Editor. «Contact Us». Foshini Group. Foschini. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  57. Editor. «Who We Are». Sanlam. Sanlam. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  58. «South African Boatbuilders Business Council». Southafricanboatbuilders.co.za. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  59. Annual Report 2010. Cape Town Routes Unlimited. ISBN 0-621-35496-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  60. «Cape Town Leads In Information Technology». 2007 թ․ մարտի 27. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  61. «Cape Town breeds entrepreneurs: Fin24: Business». Fin24. 2008 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  62. «Cape Point». Cape Point. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  63. "South Africa National Botanical Gardens" .Vibescout.com. Retrieved 4 October 2017
  64. 64,0 64,1 «Beaches, Cape Town, South Africa». Safarinow.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  65. «V&A Waterfront». Waterfront.co.za. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  66. Ingrid Sinclair (2011 թ․ սեպտեմբերի 30). «Two Oceans Aquarium Cape Town, South Africa». Aquarium.co.za. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  67. «Robben Island Museum». Robben-island.org.za. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  68. [2] Արխիվացված 10 Փետրվար 2010 Wayback Machine
  69. «Cape Dutch Architecture». Encounter South Africa. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  70. Dewar, David; Hutton-Squire, Martin; Levy, Caren; Menidis, Philip; Uytenbogaardt, Roelof (1977). A Comparative Evaluation of Urbanism in Cape Town. University of Cape Town Press. էջեր 20–98. ISBN 0-620-02535-2.
  71. «Artscape Theatre Centre». www.timeout.com.
  72. «Kirstenbosch National Botanical Garden». Sanbi.org. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  73. «Cape Winelands». Tourismcapewinelands.co.za. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  74. «The Western Cape wine lands». Winelands.co.za. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  75. 75,0 75,1 75,2 «Cape Town Whale Watching». Afton Grove. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 22-ին.
  76. «Cape Town Tourism Statistics». Cape Town Direct. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 7-ին.
  77. «Telegraph Travel Awards 2013: Favourite cities». The Daily Telegraph. London. 2013 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  78. «Tenant of the month: Cape Town Tourism». www.citysightseeing.co.za. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  79. «CT Tourism celebrates tenth birthday». Fin24. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  80. «Cape Town Tourism dealt budget cut blow». News24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  81. «South Africa Newspapers». ABYZ News Links. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  82. «South Africa Newspapers». Daily Earth. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  83. «Radio companies». BizCommunity.Com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  84. «98.9fm». Bok Radio. 2013 թ․ հունիսի 20. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  85. Woulidge, Sam (2006). Time Out: Cape Town. Time Out Publishing. էջեր 127–130: Sports. ISBN 1-904978-12-6.
  86. «SA 2010: frequent questions». southafrica.info. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
  87. South Africa Announces Bid For 2020 Summer Olympic Games, Gamesbids.com
  88. «Education Management and Development Centres (EMDCs)». Western Cape Education Department. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  89. «Competitiveness factors». City of Cape Town. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  90. «University of cape town». Top Universities. 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
  91. «Cape Town Society». CapeConnected. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  92. «Education Cosas critical of education funding». Dispatch Online. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին.
  93. «Cape Town International Airport». SouthAfrica.info. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 25-ին.
  94. Jordan, Bobby (1998 թ․ մայիսի 17). «R150-million upgrade kicks off one of the biggest developments in Cape Town's history». Sunday Times. UK. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  95. «Cape Town International Airport» (PDF). Cape Town Routes Unlimited. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  96. «Introducing SAPO». South African Port Operations. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  97. «TomTom Traffic Index». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  98. «R750 million to fight traffic in SA's most congested city». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  99. «MyCiTi». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  100. «Transport». CapeTown.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  101. «South Africa's minibus wars: uncontrollable law-defying minibuses oust buses and trains from transit». LookSmart. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 3-ին.
  102. «Transportation in Developing Countries: Greenhouse Gas Scenarios for South Africa». Center for Climate and Energy Solutions. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  103. «Antwerp». worldpossible.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  104. «Agenda 21 Partnership Cape Town – Aachen». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  105. «Cape Town». Haifa City. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  106. «Agreement on the Establishment of Relations of Friendship between the City of Hangzhou of the People's Republic of China and the City of Cape Town of the Republic of South Africa» (PDF). 2005 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  107. «Villes jumelées avec la Ville de Nice» (French). Ville de Nice. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  108. «Saint Petersburg in figures – International and Interregional Ties». Saint Petersburg City Government. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 437