Պոզնան (լեհ.՝ Poznań), քաղաք Լեհաստանի արևմուտքում։ Գտնվում է Վարտա գետի ափին, արևմտյան Լեհաստանի կենտրոնական մասում, Մեծ Լեհաստանի վոևոդության կազմում։ Քաղաքի բնակչությունը 2015 թվականի տվյալներով կազմում էր 544 612 մարդ, իսկ շրջակա մի քանի քաղաքների և գյուղերի հետ բնակչությունը կազմում է մոտ 1.1 միլիոն մարդ[2][3]։ Մետրոպոլիտենյան ստանդարտ տարածքով Պոզնանի բնակչությունը կազմում է 1.4 միլիոն մարդ, և ընդգրկում է փոքր ու մեծ քաղաքներ, ինչպիսիք են՝ Նովի Թոմիսլ, Գնիեզնո և Վրզեսնիա[4][5][6][7] ։ Այդպիսով Պոզնանի մետրոպոլիտենը դառնում է Լեհաստանի 4-րդ ամենամեծ մետրոպոլիտենը։

Բնակավայր
լեհ.՝ Poznań
ֆր.՝ Posen
գերմ.՝ Posen
ֆր.՝ Posen
բուկմոլ՝ Posen
Դրոշ Զինանշան


POZnan* *Miasto know-how
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Առաջին հիշատակում10 դար
Մակերես261,85±0,01 կմ²
Բնակչություն546 859 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ61
Փոստային դասիչ60-001
Ավտոմոբիլային կոդPO և PY
Պաշտոնական կայքpoznan.pl(լեհ.)(անգլ.)(գերմ.)(ուկր.)
Պոզնան (Լեհաստան)##
Պոզնան (Լեհաստան)

Պատմություն Խմբագրել

 
Պոզնանի քաղաքապետարանը

Պոզնանը լեհական հնագույն քաղաքներից է, Մեծ Լեհաստանի հնագույն քաղաքը։ Թագավորական ամրոցն, որն հիմնադրվել է 13-րդ դարում, եղել է լեհական թագավորների հնագույն նստավայրը։ Պողոս և Պետրոս սրբերի մայր տաճարն երկրի հնագույն եկեղեցին է։ Քաղաքում կան ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ՝ լեհական կաթոլիկ եկեղեցիներ, ռատուշաներ Վերածննդի ոճով (13-14-րդ դարեր), 16-19-րդ դարերի տներ։

Պոզնանի առաջին կենտրոնը եղել է Օստրով Տումսկին՝ կղզի Վարտա գետում։ 13-րդ դարում կարճ ժամանակով Պոզնանը դարձել է մայրաքաղաք։

1956 թվականին Պոզնանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պատմության մեջ հայտնի են Պոզնանի հունիս կամ Պոզնանի ապստամբություն անվանումով (լեհ.՝ Poznański Czerwiec)։ Այդ ապստամբությունը լեհական ժողովրդի Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կառավարության դեմ խոշոր բողոքի ցույցերից առաջինն էր։

Ժամանակակից Պոզնան Խմբագրել

Պոզնան քաղաքն այսօր Լեհաստանի խոշոր առևտրային, արդյունաբերական և կրթական կենտրոն է։ Արդյունաբերության ճյուղերից այստեղ զարգացած են մեքենաշինությունը, սննդի, ռետինի, օծանելիքի, ապակու և թեթև արդյունաբերությունը։ Գործում է միջազգային օդանավակայան։ Քաղաքում է գտնվում համալսարանը, բժշկական ակադեմիան, մի քանի թատրոն (այդ թվում նաև օպերային թատրոնը), անցկացվում են ամենամյա միջազգային տոնավաճառներ։ Քաղաքի տեսարժան վայրերին են պատկանում Ազգային և Հնագիտական թանգարանները։

Աշխարհագրություն Խմբագրել

Կլիմա Խմբագրել

Պոզնանի կլիման տատանվում է խոնավ ցամաքային և ծովային կլիմայական գոտիների միջև։ Այստեղ լինում են ցուրտ ձմեռներ և տաք ամառներ։ Ձմռանը հաճախ ձյուն է տեղում, երբ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը լինում է 0 ˚C-ից ցածր։ Ամռանը օդի ջերմաստիճանը կարող է հասնել 30 ˚C-ի։ Տեղումների տարեկան քանակությունը կազմում է ավելի քան 500 մմ։ Ամենախոնավ ամիսը հուլիսն է։ Ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման Պոզնանը գտնվում է ծովային կլիմայական գոտում ("Cfb")[8]:

Պոզնանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 13.5
(56.3)
17.6
(63.7)
21.5
(70.7)
29.3
(84.7)
31.6
(88.9)
36.5
(97.7)
38.7
(101.7)
37.0
(98.6)
30.4
(86.7)
25.6
(78.1)
17.1
(62.8)
13.9
(57)
38.7
(101.7)
Միջին բարձր °C (°F) 2.3
(36.1)
2.9
(37.2)
8.3
(46.9)
13.6
(56.5)
19.4
(66.9)
22.1
(71.8)
24.6
(76.3)
24.5
(76.1)
19.3
(66.7)
13.9
(57)
6.7
(44.1)
3.2
(37.8)
13.4
(56.1)
Միջին օրական °C (°F) −1.2
(29.8)
−0.7
(30.7)
4.0
(39.2)
9.8
(49.6)
14.9
(58.8)
18.2
(64.8)
20.1
(68.2)
19.8
(67.6)
15.3
(59.5)
9.9
(49.8)
4.4
(39.9)
0.2
(32.4)
9.6
(49.3)
Միջին ցածր °C (°F) −4.6
(23.7)
−4.3
(24.3)
−0.3
(31.5)
6.0
(42.8)
10.3
(50.5)
14.3
(57.7)
15.5
(59.9)
15.1
(59.2)
11.3
(52.3)
5.9
(42.6)
2.1
(35.8)
−2.8
(27)
5.7
(42.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −28.5
(−19.3)
−24.0
(−11.2)
−16.1
(3)
−8.6
(16.5)
−1.5
(29.3)
1.5
(34.7)
4.7
(40.5)
3.9
(39)
−3.8
(25.2)
−8.3
(17.1)
−13.6
(7.5)
−19.2
(−2.6)
−28.5
(−19.3)
Տեղումներ մմ (դյույմ) 33
(1.3)
27
(1.06)
38
(1.5)
31
(1.22)
50
(1.97)
57
(2.24)
76
(2.99)
61
(2.4)
42
(1.65)
34
(1.34)
35
(1.38)
40
(1.57)
524
(20.63)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 14 12 11 9 11 12 13 13 9 12 14 12 142
% խոնավություն 81 82 75 68 63 68 70 72 74 77 80 82 74
Միջին ամսական արևային ժամ 56 67 118 179 230 237 236 229 171 122 55 40 1740
աղբյուր: Polish Central Statistical Office

Քույր-քաղաքներ Խմբագրել

Պոզնանի քույր քաղաքները՝ ըստ այբբենական դասակարգման.

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/023016264011-0969400?var-id=1639616&format=jsonapi
  2. http://www.aglomeracja.poznan.pl/aglomeracja/public/aglomeracja/news.html?co=print&id=45688&instance=1141&lang=pl
  3. http://epoznan.pl/news-news-26497?mb=1
  4. http://www.funduszestrukturalne.gov.pl/informator/npr2/dokumenty%20strategiczne/kpzk.pdf
  5. http://www.wbpp.poznan.pl/index.php?option=com_content&task=view&id=50&Itemid=1
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-03-23 
  7. http://wydawnictwoumk.pl/czasopisma/index.php/AUNC_EKON/article/view/AUNC_EKON.2013.006
  8. «Poznan, Poland Köppen Climate Classification»։ Weatherbase.com։ Վերցված է 2016-01-19 
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 «Poznań - Miasta partnerskie»։ 1998–2013 Urząd Miasta Poznania (Polish)։ City of Poznań։ Արխիվացված օրիգինալից 2013-09-23-ին։ Վերցված է 2013-12-11 
  10. «Poznań Official Website - Twin Towns»։   (in Polish) © 1998–2008 Urząd Miasta Poznania։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 29 
  11. «City of Brno Foreign Relations - Statutory city of Brno» (Czech)։ 2003 City of Brno։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-15-ին։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6 
  12. «Brno - Partnerská města» (Czech)։ © 2006-2009 City of Brno։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-23-ին։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 17 
  13. nb: listed on official website under Polish name Charków
  14. «Hanover - Twin Towns» (German)։ © 2007-2009 Hannover.de - Offizielles Portal der Landeshauptstadt und der Region Hannover in Zusammenarbeit mit hier.de։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 17 
  15. 友好城市 (Friendly cities) Archived 2014-07-19 at the Wayback Machine., 市外办 (Foreign Affairs Office), 2008-03-22. (Translation by Google Translate.)
  16. 国际友好城市一览表 (International Friendship Cities List) Archived 2013-11-13 at the Wayback Machine., 2011-01-20. (Translation by Google Translate.)
  17. 友好交流 (Friendly exchanges) Archived 2014-11-12 at the Wayback Machine., 2011-09-13. (Translation by Google Translate.)
  18. SVSU library archives
  19. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-18-ին։ Վերցված է 2015-03-31