Արիանա Գրանդե
Արիանա Գրանդե Բուտերա[4] (անգլ.՝ Ariana Grande-Butera, հունիսի 26, 1993[5][6][7][…], Բոկա Ռաթոն, Ֆլորիդա, ԱՄՆ)[8], ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր[9][10], «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր[11]։
Արիանա Գրանդե | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ariana Grande |
Ի ծնե անուն | իտալերեն՝ Ariana Grande-Butera[1] |
Ծնվել է | հունիսի 26, 1993 (30 տարեկան) Բոկա Ռաթոն, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B, ռիթմ էնդ բլյուզ, samba?[2], դենս փոփ, սոուլ և էլեկտրոփոփ |
Մասնագիտություն | բարեգործ, հեղինակ-կատարող, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, մոդել, պարուհի և ձայնային դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, վոկալ և հարվածային գործիք[2] |
Լեյբլ | Republic Records և Universal Music Group |
Կրթություն | Pine Crest School? և North Broward Preparatory School? |
Անդամակցություն | Victorious Cast? |
Ամուսին | Dalton Gomez?[3] |
Պարգևներ | |
Կայք | arianagrande.com |
Ստորագրություն | |
![]() |
Գրանդեն իր կարիերան սկսել է 2008 թվականին բրոդվեյական «13» մյուզիքլում։ Հայտնի է դարձել «Nickelodeon»-ի «Վիքտորիուս» (2010-2013 թվական) և «Սեմ և Քեթ» (2013-2014 թվական) հեռուստասերիալներում Քեթ Վալենթայնի դերի շնորհիվ։ 2011 թվականին Գրանդեն պայմանագիր է կնքել «Republic Records»-ի հետ այն բանից հետո, երբ լեյբլի ղեկավարները YouTube-ում գտել էին երգերի քավեր տարբերակների տեսանյութը։ Նրա՝ 1950-ական թվականների doo-wop ազդեցությամբ փոփ և R&B առաջին դեբյուտային «Yours Truly» (2013 թվականին) ալբոմը գլխավորել է ԱՄՆ «Billboard 200» աղյուսակը, իսկ դրա գլխավոր սինգլը՝ «The Way», հայտնվել է ԱՄՆ «Billboard Hot 100»–ի առաջին տասնյակում։
Գրանդեի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «My Everything»-ը (2014), ներառել է փոփ, R&B և EDM ժանրերի երաժշտություն՝ թողարկելով թիվ մեկ սինգլները Մեծ Բրիտանիայում՝ «Problem»-ը և «Bang Bang»-ը[12][13]։ Նա շարունակել է ուսումնասիրել փոփ և R&B ժանրերը իր երրորդ՝ «Dangerous Woman» ստուդիական ալբոմում (2016 թվական)՝ դառնալով Մեծ Բրիտանիայի անընդմեջ լավագույն երեք համարներից առաջինը։ Նրա թրեփ-միահյուսված չորրորդ և հինգերորդ ստուդիական ալբոմները՝ «Sweetener» (2018) և «Thank U, Next» (2019), ունեցել են առևտրային հաջողություն, նաև դրական են ընկալվել քննադատների կողմից։
Գրանդեն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն փոփ վոկալ» ալբոմի անվանակարգում, այնուհետև առաջադրվել է «Գրեմմիի» տարվա ալբոմի և փոփ վոկալային ալբոմի ամենամեծ հոսքային շաբաթվա ռեկորդ սահմանելու համար[14]։ «Thank U, Next», «7 Rings» և «Break Up With Your Girlfriend, I'm Bored»» սինգլների շնորհիվ Գրանդեն դարձել է առաջին սոլո կատարողը, որը միաժամանակ զբաղեցնում էր «Hot 100»-ի առաջին երեք հորիզոնականները, առաջին կինը, որը հաջողության է հասել «UK Singles Chart»-ում, և առաջին մարդը, որը գլխավորել է սինգլների հիթ-շքերթները իր առաջին հինգ ստուդիական ալբոմներից յուրաքանչյուրի հետ «Hot 100»-ի առաջին տասնյակում։ 2020 թվականին իր «Stuck with U» և «Rain On Me» համագործակցությունների շնորհիվ նա ռեկորդ է սահմանել «Hot 100»-ում թիվ մեկ դեբյուտների քանակով և դարձել առաջին կատարողը, որի առաջին չորս լավագույն սինգլների դեբյուտը տեղի է ունեցել ամերիկյան հիթ-շքերթների գագաթին։
Գրանդեն ունի ընդարձակ չորս օկտավա վոկալային դիապազոն և սուլիչ ռեգիստր։ Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմմի», մեկ «Brit Awards», երկու «Billboard Music Awards», երեք «American Music Awards», հինգ «MTV Video Music Awards», և ութ անգամ դարձել է Գինեսի ռեկորդակիր։ «Թայմ» վաճառատունը Գրանդեին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը (2016 և 2019 թվականներին), իսկ «Ֆորբս»-ը նրան ներառել է երաժշտության ոլորտում ամենաբարձր վարձատրվող կանանց իր ամենամյա ցուցակում (2019 և 2020 թվականներին), «Billboard»-ը նրան ճանաչել է Տարվա կին (2018 թվական) և ամենակատարյալ արտիստուհին, որն իր դեբյուտը կատարել է 2010-ական թվականներին[15]։ Մինչ օրս կուտակելով միլիարդավոր հոսքեր՝ նա 2010 թվականի ամենահոսքային կին կատարողն էր «Spotify»-ում և «Apple Music»-ում, նաև ներկայումս «Spotify»-ի և «YouTube»-ի ամենահայտնի կինն է[16][17][18]։ Բացի երաժշտությունից, Գրանդեն Instagram-ի ամենահայտնի կինն է և պարբերաբար օգտագործում է իր մեծ պլատֆորմը ֆեմինիստական և ԼԳԲՏ հավասարության խթանման համար։
Վաղ կյանք Խմբագրել
Արիանա Գրանդեն ծնվել և մեծացել է Բոկա Ռաթոն քաղաքում։ Նրա մայրը՝ Ջոան Գրանդեն, «Hose-McCann Communications» ընկերության գործադիր տնօրենն է[19][20], իսկ հայրը՝ Էդուարդ Բուտերան, գրաֆիկական դիզայներ է[8][21]։
Գործունեություն Խմբագրել
1993-2008 թվականներ. վաղ տարիներ և գործունեության սկիզբ Խմբագրել
Գրանդեն ծնվել է Ֆլորիդայի Բոկա-Ռատոն քաղաքում՝ «Hose-McCann Communications» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոան Գրանդեի և գրաֆիկական դիզայնի ընկերության սեփականատեր Էդվարդ Բութերի ընտանիքում։ Նրան անվանել են՝ ի պատիվ «Կատու Ֆելիքս» մուլտֆիլմի արքայադուստր Օրիանայի[22]։ Նա ունի մեծ եղբայր՝ Ֆրենկի Գրանդեն, որը դերասան է, պարող և պրոդյուսեր[23]։ Արիանայի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 8-9 տարեկան է եղել[24]։
Մանուկ հասակից Արիանան բեմում է եղել։ Առաջին դերակատարումն ունեցել է Ֆորտ Լոդերդեյլում, որտեղ խաղացել է «Էննի» մյուզիքլում[25]։ Նա նաև ելույթ է ունեցել «Օզ երկրի հրաշագործը» և «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլներում։ Ութ տարեկանում երգել է կարաոկեում, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբերում։ Հեռուստատեսությամբ նրա առաջնելույթը տեղի է ունեցել 8 տարեկան հասակում. կատարել է ԱՄՆ-ի հիմնը[26]։
Տասներեք տարեկանում Արիանան սկսել է լրջորեն մտածել երաժշտական գործունեությամբ զբաղվելու մասին[27]։ 14 տարեկանում ժամանել է Լոս Անջելես՝ հանդիպելու մենեջերների հետ՝ ասելով նրանց. «Ես ուզում եմ ձայնագրել R&B ալբոմը»։ Ի պատասխան՝ ղեկավարներն ասել են. «Սա լավ գաղափար է, բայց ո՞վ կգնի 14-ամյա աղջկա R&B ալբոմը»[24]։ 2008 թվականին Արիանան ստացել է Շառլոտի դերը բրոդվեյական «13» մյուզիքլում[28]։ Գործունեության սկզբում Գրանդեն լքել է միջնակարգ դպրոցը, սակայն շարունակել է պարապել դասուսույցների մոտ[29]։
2009-2012 թվականներ. գործունեության առաջընթաց Nickelodeon-ում Խմբագրել
2009 թվականին Արիանան անցել է Nickelodeon-ի քաստինգը «Վիքտարիուս» նոր նախագծի համար և ստացել Քաթ Վալենտինի դերը։ Դերի համար Արիանան ստիպված է եղել մազերը մանուշակագույն ներկել։ Ըստ Դեն Շնեյդերի` ոչ բոլոր կերպարները պետք է լինեին մուգ մազերով, և այս գույնը կտարբերեր Քեթին մնացածից։ Նկարահանումները սկսվել են 2009 թվականին, իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի մարտի 27-ին Nickelodeon-ում՝ հավաքելով 5.7 միլիոն դիտում։ Հեռուստասերիալին մասնակցությունը Գրանդեին դարձրել է դեռահասների կուռքը, սակայն նա ավելի շատ հետաքրքրվել է հենց երաժշտական գործունեությամբ.
Նկարահանվելը զվարճալի է, բայց երաժշտությունը միշտ եղել է և կլինի ինձ համար գլխավորը»։ |
Նրա կերպարը համեմատվել է Բրիտանի Մերֆիի հետ, և նկարագրվում է որպես «երբեմն խենթ», բայց ընդհանուր առմամբ «շատ քաղցր»։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 2-ին՝ գրավելով ավելի մեծ լսարան՝ 6,2 միլիոն մարդ։ Այս վարկանիշն ամենաբարձրն էր սերիալի համար։ Առաջին եթերաշրջանում նկարահանվելուց հետո Արիանան 2010 թվականի օգոստոսին սկսել է աշխատել իր դեբյուտային ստուդիական ալբոմի վրա։ Իր երաժշտական ձեռնարկումները Գրանդեն ցուցադրել է 2011 թվականի օգոստոսին, երբ լույս է տեսել «Victorious: Music from the Hit TV Show» սաունդթրեքների հավաքածուն։ Նկարահանումների ժամանակ Արիանան կատարել է Ադելի, Ուիթնի Հյուսթոնի երգերի քովերները, իսկ ավելի ուշ դրանք տեղադրել է YouTube-ում։
2011 թվականի դեկտեմբերի 12-ին թողարկվել է Արիանա Գրանդեի առաջին՝ «Put Your Hearts Upruen» սինգլը, որը մոդելավորվել է ամերիկյան 4 Non Blondes ռոք-խմբի «What Upruen» երգի հիման վրա (ավելի ուշ Արիանան այս երգը և տեսահոլովակն անվանել է «իր կյանքի ամենավատ պահը»)[30]։ 2012 թվականի հունիսին թողարկվել է «Victorious 2.0: More Music from the Hit TV Show» երկրորդ սաունդթրեքը, որտեղ երգերից մեկը ձայնագրվել է նրա մասնակցությամբ։ «Victorious 3.0»-ի վերջին սաունդթրեքը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերին, իսկ դեկտեմբերին Արիանան թողարկել է «Popular Song» սինգլը։ «Վիքտարիուս» շարքը չի երկարաձգվել չորրորդ եթերաշրջանի համար և պաշտոնապես փակվել է։
2013 թվական.Yours Truly Խմբագրել
Արիանայի առաջին ալբոմը ձայնագրվել է երեք տարում՝ 2010-ի օգոստոսից մինչև 2013-ի հունիսը։ Սկզբնական անվանումը «Daydreamin» էր։ Ձայնասկավառակի թողարկումը կատարվել է 2013 թվականի օգոստոսի 30-ին։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 138,000 օրինակ։ Սեպտեմբերին ալբոմը Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այդպիսով, Արիանան դարձել է Կեշայից հետո երկրորդ արտիստուհին, որի դեբյուտային ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականն այդ հիթ-շքերթում։ Ձայնասկավառակը տեղ է գտել մի շարք այլ երկրների թոփ տասնյակում՝ 6-րդն ավստրալիայում, 7-րդը Մեծ Բրիտանիայում, 6-րդն Իռլանդիայում և 5-րդը Նիդեռլանդներում։ «Yours Truly»-ն Նոր Զելանդիայի «Թոփ-40» հիթ-շքերթում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։
Մաք Միլլերի հետ ձայնագրված «The Way» սինգլը 2013 թվականի ապրիլին հայտնվել է 10-րդ տեղում, իսկ ավելի ուշ հասել է 9-րդ հորիզոնականին՝ 26 շաբաթ մնալով Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Երկրորդ սինգլը՝ «Baby I», Billboard Hot 100-ում առաջին անգամ ներկայացվել է 21-րդ համարի ներքո՝ այն դարձնելով երկրորդ երգը լավագույն 40-ում։ Երգն ԱՄՆ-ում հայտնվել է «Hot Digital Songs»-ի վեցերորդ հորիզոնականում։ 2013 թվականին Արիանան դարձել է միակ երգչուհին, որի երկու երգերն այս հիթ-շքերթի առաջին տասնյակում են եղել։ Big Sean-ի հետ ձայնագրված «Right There» երրորդ սինգլը Billboard Hot100-ում սկզբնապես զբաղեցրել է 84-րդ տեղը։
2013 թվականին Արիանան Ժեննեթ Մաքարդիի հետ խաղացել է «Խարդախություն» ֆիլմում։ Պրեմիերան կայացել է օգոստոսին՝ Nickelodeon ալիքով։ Ավելի ուշ Գրանդեն միացել է Ջասթին Բիբերի Believe Tour-ի շրջագայության երեք համերգներին, այնուհետև սկսել է սեփական շրջագայությունը՝ «The Listening Sessions»-ը։ Նոյեմբերին Արիանան American Music Awards-ում արժանացել է «Տարվա արտիստ» անվանակարգին։ Դեկտեմբերին թողարկվել է «Christmas Kisses» Սուրբ Ծննդյան ժողովածուն։
2014-2015 թվականներ. My Everything Խմբագրել
2014 թվականի հունվարին Արիանան սկսել է երկրորդ ստուդիական ալբոմի ձայնագրումը՝ կոմպոզիտոր Ռայան Թեդերի, պրոդյուսերներ Բենի Բլանկոյի և Մաքս Մարտինի հետ։ Նույն ամսվա ընթացքում արժանացել է People Choice մրցանակին՝ «Սիրված ծագող աստղ» անվանակարգում։ Մարտին Արիանան Սպիտակ տանը ելույթ է ունեցել նախագահի և նրա կնոջ առջև։ Հաջորդ ամիս Բարաք Օբաման և Միշելը նրան հրավիրել են Սպիտակ տանը ևս մեկ անգամ ելույթ ունենալու, բայց արդեն «Ձվերի գլորմանը»՝ Բիգ Շոնի հետ միասին։ Մարտի 24-ին պետք է թողարկվեր «Don' t Be Gone Too Long» երգը Քրիս Բրաունի հետ համատեղ, սակայն հետաձգվել է Քրիսի կողմից՝ օրենքի հետ կապված խնդիրների պատճառով։ Գրանդեն Երաժշտական բիզնես ասոցիացիայից «Տարվա առաջընթաց» անվանակարգում մրցանակ է ստացել՝ ողջ 2013 թվականի ընթացքում նրա ձեռբերումների համար։
2014 թվականի օգոստոսի 25-ին Արիանան թողարկել է իր երկրորդ՝ «My Everything» ալբոմը։ «Rolling Stone» ամսագիրը նկարագրել է որպես «21-ամյա աստղի աճը Նիկելոդեոնից»։ Առաջին շաբաթում վաճառվել է 169,000 օրինակ և առաջին տեղն է գրավել Billboard 200-ում։ Ալբոմը երկրորդն է Արիանայի գործունեության մեջ, որն ԱՄՆ-ում նվաճել է այդ հիթ-շքերթի գագաթը։ Իգի Ազալիայի հետ ձայնագրած «Problem» լեդ-սինգլը դարձել է Գրանդեի առաջին երգը, որն առաջին տեղն Է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում[31]։ Երկրորդ սինգլը՝ «Break Free»-ը, որը թողարկվել է Զեդդի կողմից, առաջին հորիզոնականն է գրավել պարային հիթ-շքերթում։ Արիանան համագործակցել է Ջեսսի Ջեյի և Նիքի Մինաժի հետ։ Համագործակցության արդյունքում ստեղծվել է «Bang Bang» երգը, որը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ-ում։
2015 թվականի սկզբին Արիանան սկսել է «The Honeymoon World Tour» համաշխարհային շրջագայությունը՝ ի աջակցություն «My Everything» ալբոմի[32]։ Վկայակոչելով շրջագայության հաջողությունները՝ կազմակերպիչները ելույթների ժամկետն ավելացրել են մինչև հոկտեմբերի 15-ը[33]։ Առաջին 25 համերգների ընթացքում Արիանան վաստակել է ավելի քան 14 միլիոն դոլար, վաճառվել է 290.699 տոմս։ Ապրիլին Գրանդեն մասնակցել է «Ճիչերի թագուհի» նոր հեռուստասերիալի նկարահանումներին, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի աշնանը՝ Լիա Միշելի, Էմմա Ռոբերթսի և Նիկ Ջոնասի մասնակցությամբ[34]։ Արիանան աջակցել է ԼԳԲՏ համայնքին և ամերիկյան երգչուհի Մայլի Սայրուսի «The Happy Hippie Foundation» բարեգործական հիմնադրամին, որն օգնում է անօթևաններին և ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց։ Արիանան նաև մասնակցել է «The Backyard Sessions» նախագծին, որտեղ զուգերգ է կատարել Մայլիի հետ[35]։
2015 թվականի փետրվարի 15-ին թողարկվել է «One Last Time» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև «Վիքտորիուս» սերիալից Արիանայի ընկեր ու գործընկեր Մեթ Բենեթը, իսկ հոկտեմբերի 30-ին թողարկվել Է «Focus» տեսահոլովակը, որը հավաքել է 713 միլիոն դիտում[36]։
Օգոստոսի 5-ին հայտնի է դարձել առաջիկա ալբոմից առաջատար սինգլի անունը` «Focus»[37]։ Արիանան մասնակցել է «We Love Disney» ժողովածուի ձայնագրությանը, որում տեղ են գտել «Դիսնեյ» հեռուստաալիքի ամենահայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքները[38]։ Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Focus» սինգլի և տեսահոլովակի պաշտոնական թողարկումը[39]։ Billboard-ը հայտնել է, որ երգչուհու նոր ալբոմը պետք է թողարկվի 2016 թվականին[40]։
2016-2017 թվականներ. Dangerous Woman Խմբագրել
Սկզբում երգչուհին պլանավորել է ալբոմն անվանել «Moonlight»[41], բայց մտափոխվել է և փետրվարի վերջին հայտարարել, որ նոր ալբոմը կկոչվի «Dangerous Woman», և որ առաջին սինգլը կթողարկվի հաջորդ ամիս[42]։
2016 թվականի մարտին «Dangerous Woman» սինգլը մուտք է գործել Billboard Hot 100-ում ամերիկյան հիթ-քերթի թոփ տասնյակ։ Այդպիսով Գրանդեն դարձել է առաջինը 57-ամյա հիթ-շքերթի պատմության մեջ, որի առաջին երեք ալբոմների բոլոր լիդ-սինգլներն անմիջապես մտել են ԱՄՆ-ի թոփ-10-ի մեջ[31]։
Մայիսի 6-ին թողարկվել է ալբոմի երկրորդ սինգլը՝ «Into You»-ն՝ Billboard Hot 100 հիթ-շքերթում իր նորամուտը կատարելով ԱՄՆ-ում` 83-րդ հորիզոնականում[43]։
2019 թվականի մայիսի 20-ին թողարկվել է «Dangerous Woman» ալբոմը։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են Նիքի Մինաժը, Լիլ Ուեյնը, Ֆյուչերը և այլք։ Մայիսին Արիանան կիսվել է նաև «Dangerous Woman Tour» շրջագայության առաջին մանրամասներով, որի մեկնարկը նախատեսված էր 2016 թվականին[44]։ Հուլիսին Գրանդեն հաստատվել է «Մազերի լաք» մյուզիքլում Փեննի դերի համար (անգլ.՝ Hairspay Live!), որի պրեմիերան պետք է տեղի ունենար դեկտեմբերին[45]։ Օգոստոսի 28-ին ելույթ է ունեցել MTV Video Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունում, որտեղ ներկայացրել է իր նոր ալբոմի երրորդ սինգլը՝ «Side to Side» ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Նիքի Մինաժի հետ[46]։
Սեպտեմբերի 9-ին dangerouswoman.com կայքում հրապարակվել են հյուսիսամերիկյան մասի «Dangerous Women Tour»-ի ամսաթվերը, որը մեկնարկել է 2017 թվականի փետրվարին[47]։
2017 թվականի հունվարի 10-ին թողարկվել է «Everyday»-ի վերջին սինգլը, որը ձայնագրվել է ռեփեր Ֆյուչերի հետ համատեղ։
Ահաբեկչություն Մանչեստր արենայում և One Love Manchester Խմբագրել
2017 թվականի մայիսի 22-ին Մանչեստր արենայում «Dangerous Woman» ալբոմի աջակցության շրջագայության շրջանակներում Արիանայի համերգի ավարտին պայթյուն է որոտացել, որի հետևանքով 23 մարդ է զոհվել, 122-ը՝ վիրավորվել[48][49][50]։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը[51]։ Գրանդեն անորոշ ժամանակով ընդհատել է համաշխարհային շրջագայությունը[52]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ Մանչեստրում տրվելու է բարեգործական համերգ, որի նպատակը տուժածների և նրանց ընտանիքների համար դրամահավաքությունն էր[53]։ Հունիսի 3-ին երգչուհին այցելել է վիրավորներին հիվանդանոց, իսկ հունիսի 4-ին կայացել է «One Love Manchester» համերգը[54]։ Համերգին մասնակցել են բազմաթիվ հայտնի կատարողներ՝ Քեթի Փերրին, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը, Իմոջեն Հիփը, The Black Eyed Peas-ը, Coldplay-ը և այլն[55]։ Համերգը հեռարձակվել Է BBC One ալիքով[56]։ Արդյունքում հավաքվել է ավելի քան 9 միլիոն դոլար, որն ուղղվել է զոհվածների և տուժածների ընտանիքների աջակցությանը[57]։
2017 թվականի հուլիսի 12-ին Գրանդեն ստացել է Մանչեստր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում[58]։
2018-ներկա ժամանակ՝ Sweetener և Thank U, Next Խմբագրել
2018 թվականի մարտի 24-ին Գրանդեն հանդես է եկել «Be Alright» երգով՝ «Երթ հանուն մեր կյանքի» երթի ժամանակ։
2018 թվականի ապրիլի 20-ին թողարկել է «No Tears Left to Cry» սինգլը և այս երգի տեսահոլովակը[59]։ Տեսահոլովակն առաջին օրը կարողացել է հավաքել ավելի քան 14 միլիոն դիտում։ Ապրիլի 21-ին Արիանան Կոաչելլա և Ինդիո երաժշտական փառատոնի ժամանակ առաջին անգամ կատարել է «No Tears Left To Cry»[60]։
Մայիսի 1-ին երգչուհին Ջիմի Ֆելոնի հետ այցելել է «The Tonight Show»-ին, որտեղ հայտարարել է նոր ալբոմի՝ «Sweetener»-ի անվանումը, և ավելացրել, որ «այն կթողարկվի այս ամառ»։ Գրանդեն նաև պատմել է, որ յուրաքանչյուր ամսվա 20-ին՝ մինչև ալբոմի թողարկումը (այսինքն՝ մայիսի 20-ին, հունիսի 20-ին և հուլիսի 20-ին), իր երկրպագուներին անակնկալներ են սպասվում, օրինակ՝ երգերի ելույթներ կամ թողարկումներ[61]։
Բացի նոր ալբոմի առաջխաղացումից, Գրանդեն երկու երգ է թողարկել՝ «Bed»-ը Նիքի Մինաժի հետ համատեղ 2018 թվականի հունիսի 14-ին և «Dance to This»-ը՝ 2018 թվականի հունիսի 19-ին Թրոյ Սիվանի հետ միասին և, համապատասխանաբար, տեսահոլովակներ[62][63]։
2018 թվականի հունիսի 20-ին թողարկվել Է «The Light Is Coming» պրոմո սինգլը Reebok-ի համար, որը ձայնագրվել է երգչուհի Նիկի Մինաժի հետ համատեղ[64]։ 2018 թվականի հունիսի 20-ին թողարկվել է «The Light Is» պրոմո սինգլը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Արիանա Գրանդեն Sweetener-ի չորրորդ սոլո ալբոմը կթողարկի օգոստոսի 17-ին։
2018 թվականի հուլիսի 13-ին թողարկվել է «God Is a Woman» երգը և տեսահոլովակը Vevo ալիքում[65]։
2018 թվականի օգոստոսի 17-ին թողարկվել է Գրանդեի չորրորդ՝ «Sweetener», ստուդիական ալբոմը, որը կարողացել է առաջին հորիզոնականից դեբյուտել «Billboard 200» հիթ-շքերթում։ Նույն արդյունքն ունեն նաև երգչուհու մյուս երկու ձայնասկավառակները՝ «Yours Truly» (2013) և «My Everything» (2014)։
«Sweetener» ալբոմին աջակցելու համար Նյու Յորքում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Լոնդոնում կազմակերպվել են «Sweetener Sessions» համերգները, որտեղ երգչուհին որոշ երգեր է կատարել չորրորդ ստուդիական ալբոմից[66]։
2018 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «Breathing» երգը նշանակվել է երրորդ սինգլ, քանի որ հաջող է դարձել ռադիոյում և սթրիմինգային ծառայություններում[67]։
2018 թվականի հոկտեմբերի վերջին Արիանան իր Ինստագրամյան էջում հայտարարել է «Sweetener World Tour»-ի ամսաթվերը[68]։ Հոկտեմբերին երգչուհին մասնակցել է նաև Բրոդվեյում «Չար» մյուզիքլի բեմադրության տասնհինգամյակին նվիրված համերգին և հեռուստատեսության համար նախատեսված համերգին, որտեղ կատարել է իր երգերը բացառապես կանանցից բաղկացած նվագախմբի հետ[69][70]։
2018 թվականի աշնանը Գրանդեն երկար ժամանակ է անցկացրել ստուդիայում, որի մասին վկայում են բազմաթիվ լուսանկարներ և տեսահոլովակներ Ինստագրամից[71][72]։ 2018 թվականի նոյեմբերի 3-ին Արիանան թողարկել է «Thank U, Next» սինգլը[73][74], իսկ թվիթթերյան էջում հայտնել է, որ սա նաև հաջորդ ալբոմի անունն է[75]։ Երգը գլխավորել Է Billboard Hot 100 հիթ-շքերթը՝ դառնալով երգչուհու առաջին սինգլը, որը մեկնարկել է հիթ-շքերթի առաջին հորիզոնականից[76]։
2018 թվականի նոյեմբերին «Billboard» ամսագիրը Գրանդեին ճանաչել է տարվա կին[77]։ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Արիանան մրցանակ է հանձնել Լաբել Փաթիին[78]։
2018 թվականի նոյեմբերի 7-ին թողարկվել է «Breathin» երգի տեսահոլովակը[79], իսկ նոյեմբերի 30-ին՝ «Thank you, next» երգի տեսահոլովակը, որը մեկ օրում հավաքել է 69 միլիոն դիտում և 100 միլիոն դիտում՝ 81 ժամում, ինչ բացարձակ ռեկորդ էր այս հարթակում[80]։
Դեկտեմբերի 13-ին թողարկվել է «Thank U, Next» ալբոմի «Imagine» երգը[81]։
2019 թվականի հունվարի 18-ին թողարկվել է «7 Rings» երգը։ Նույն օրը YouTube-ի հարթակում թողարկվել է այս երգի տեսահոլովակը[82]։
«Thank U, Next» ալբոմը թողարկվել է փետրվարի 8-ին և առաջին հորիզոնականը զբաղեցրել Billboard 200 հիթ-շքերթիում։ Կարճ ժամանակում ալբոմը սահմանել է սթրիմինգային ռեկորդները որպես փոփ ալբոմ և որպես ԱՄՆ-ում կանանց ալբոմ[83]։ Փետրվարի 8-ին նաև թողարկվել է նոր սինգլ՝ «Break Up With Your Girlfriend, I’m Bored», և դրա տեսահոլովակը[84]։
Գրանդեն դարձել է առաջին սոլո կատարողը, որի սինգլները զբաղեցրել են միաժամանակ 3 առաջին հորիզականները Billboard-ում (1-ին՝ «7 Rings», 2-րդ՝ «Break Up With Your Girlfriend, I’m Bored», և 3-րդ՝ «Thank U, Next»), մինչ այդ նման ռեկորդը պատկանել է «The Beatles» խմբին[85]։
Փետրվարի 10-ին Արիանա Գրանդեն ստացել է իր առաջին Գրեմմի արձանիկը` Լավագույն վոկալային ալբոմ (Sweetener) անվանակարգում[86]։
2019 թվականի մարտի 18-ին մեկնարկել է «Sweetener World Tour» շրջագայությունը՝ ի աջակցում «Sweetener» և «Thank U, Next» ալբոմների[87]։ Շրջագայությունն ավարտվել է նույն թվականի դեկտեմբերի 22-ին։
2019 թվականի ապրիլի 14-ին և 21-ին Գրանդեն հանդես է եկել Կոաչելլայում[88]։ Երգչուհին դարձել է այս երաժշտական փառատոնի ամենաերիտասարդ հեդլայները[89]։ Արիանան հանդիսատեսին ներկայացրել է «Sweetener World Tour»-ի մի քանի համար, ինչպես նաև կատարել է որոշ երգեր Նիքի Մինաժի, 'N Sync-ի, Ջասթին Բիբերի, Diddy-ի և Ma$e-ի հետ համատեղ։
Հուլիսի 9-ին YouTube-ի Vogue-ի պաշտոնական ալիքում հրապարակվել Է «In my head» երգի երաժշտական տեսահոլովակը[90]։
Դեկտեմբերի 23-ին Գրանդեն թողարկել է իր առաջին՝ «K Bye for Now», համերգային ալբոմը։ Ալբոմում ներառված են «Sweetener World Tour»-ի շրջանակներում անցկացվող համերգներից երգերի ձայնագրություններ։
2020 թվականի հունվարին ռեփեր Ջոշ Սթոունը, որը հանդես է գալիս DOT կեղծանվամբ, Գրանդեին մեղադրել է գրագողության մեջ։ Երաժշտի կարծիքով՝ «7 Rings» երգի մի մասը պատճենահանվել է նրա «You Need It, I Got It» ստեղծագործությունից, որը գրվել է երկու տարի առաջ[91]։
Առևտրային նախագծեր Խմբագրել
2014 թվականից Արիանա Գրանդեն համագործակցում է «WAT-AAH!» ջրի ապրանքանիշի հետ[92]։
2015 թվականին Արիանայի կենդանիներից մեկը՝ Թուլուզ շունը, մասնակցել է «Coach Pups» գովազդային նկարահանումներին, քանի որ Coach բրենդը նյութապես աջակցում է «No Kill Los Angeles»-ին՝ «Best Friends Animal Society» նախաձեռնությանը, որի նպատակն է դադարեցնել շների և կատուների սպանությունները Լոս Անջելեսի ապաստարաններում[93]։ Երգչուհին նաև մասնակցել է «Coach» ապրանքանիշի պայուսակներից մեկի ստեղծմանը[94]։ Նույն թվականին Գրանդեն ստեղծել է իր դեբյուտային օծանելիքը՝ «Ari by Ariana Grande»[95][96]: 2015 թվականից Արիանան համագործակցել է «MAC cosmetics» ամերիկյան կազմակերպության հետ[97]։ Երգչուհին Viva Glam-ի հավաքածուի մեջ թողարկել է մի քանի շրթներկ և փայլ` վաճառքից ստացված ողջ գումարն ուղղելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարող MAC հիմնադրամին[98]։
2016 թվականին Արիանա Գրանդեն հագուստի հավաքածու է թողարկել անգլիական «Lipsy London» ապրանքանիշի հետ համատեղ[99]։ Նույն թվականին մասնակցել է «T-mobile» ընկերությունների խմբի գովազդին[100]։ Նույն թվականին «Brookstoneruen» ընկերության կողմից թողարկվել է ականջակալների սահմանափակ հավաքածու, որը մշակվել է Արիանայի հետ համատեղ[101]։
2017 թվականին երգչուհին դարձել է «Final Fantasy: Brave Exviusruen» խաղի հերոսը և այդ խաղի համար ձայնագրել «Dangerous Woman» ալբոմի «Touch It» երգի բացառիկ տարբերակը[102][103]։ Նույն տարվա աշնանն արիանա Գրանդեն սկսել է համագործակցել «Reebok» ապրանքանիշի հետ՝ համատեղ թողարկելով սպորտային հագուստի հավաքածու[104]։
2019 թվականին Արիանան դարձել է «Givenchy» նորաձևության տան դեմքը[105]։
2021 թվականին ստեղծել է R.E.M beauty կոսմետիկայի բրենդը։
Անձնական կյանք Խմբագրել
Դեռ մանկուց Գրանդեն մեծացել է կաթոլիկ ընտանիքում, բայց որոշել է լքել քրիստոնեությունն այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Բենեդիկտը ԼԳԲՏ համայնքին (ներառյալ նրա եղբորը՝ Ֆրենկի Գրանդեին) մեղավոր է համարել։ Այդ ժամանակից ի վեր՝ նա փորձում է հետևել Կաբալայի ուսմունքներին[106][107]։ 2013 թվականին Արիանան դարձել է վեգան[108]։
2014 թվականի հոկտեմբերից հարաբերություններ է ունեցել ամերիկացի ռեփեր Բիգ Շոնի հետ[109]։ 2015 թվականի ապրիլին զույգի ներկայացուցիչները հաստատել են նրանց բաժանումը[110]։
2015 թվականի հուլիսին ցանցում տեղադրվել է հրուշակեղենի խանութի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ Գրանդեն ցուցափեղկից լիզում է բլիթները և ասում. «Ի՞նչ դժոխք է սա։ Ես ատում եմ Ամերիկան և բոլոր ամերիկացիներին»[111]։ Ավելի ուշ երգչուհին հրապարակայնորեն ներողություն է խնդրել այդ սկանդալի համար[112][113]։
2015 թվականի հուլիսից հանդիպել է պարող Ռիկի Ալվարեսի հետ[114], սակայն մեկ տարի անց բաժանվել են[115][116]։
2016 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի մայիսը հանդիպել է ամերիկացի ռեփեր Մաք Միլլերի հետ[117]։ Նրանց հարաբերություններն ավարտվել են երգչի մահվանից չորս ամիս առաջ[118][119][120], ինչից հետո ռեփերի երկրպագուները սկսել են Արիանային մեղադրել նրա մահվան մեջ[121]։
2018 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Գրանդեն հանդիպում է ամերիկացի կատակերգու Փիթ Դեյվիդսոնի հետ[122]։ Նույն թվականի հունիսին զույգը նշանվել է[123], իսկ հոկտեմբերին՝ բաժանվել[124]։
Ներկայումս հանդիպում է անշարժ գույքի վաճառքով զբաղվող Դալտոն Գոմեզի հետ։ 2020 թվականի դեկտեմբերի 20֊ին նրանք նշանվեցին, իսկ 2021 թվականի մայիսի 15֊ին պաշտոնապես ամուսնացան։
Արիանան ունի 9 շուն, բոլորը վերցվել են ապաստարաններից[125][126][127][128]։ 2015 թվականին երգչուհուն Ռոուզ անունով փոկ նվիրեցին Ծովային կյանքի ազգային կենտրոնից[129]։
Սկավառակագրություն Խմբագրել
Ստուդիական ալբոմներ Խմբագրել
Անվանում | Թողարկման ամսաթիվ | ԱՄՆ[131] |
---|---|---|
Yours Truly | սեպտեմբերի 3, 2013 | 1 |
My Everything | օգոստոսի 22, 2014 | 1 |
Dangerous Woman | մայիսի 20, 2016 | 2 |
Sweetener | օգոստոսի 17, 2018 | 1 |
Thank U, Next | փետրարի 8, 2019 | 1 |
Positions | հոկտեմբերի 30, 2020 | 1 |
Սուրբ ծննդյան մինի ալբոմներ Խմբագրել
Անվանում | Թողարկման ամսաթիվ | US |
---|---|---|
Christmas Kisses (EP) | դեկտեմբերի 17, 2013 | — |
Christmas & Chill (EP) | դեկտեմբերի 18, 2015 | 2 |
Տեսահոլովակներ Խմբագրել
Անվանում | Տարեթիվ | Ռեժիսոր |
---|---|---|
«Unfriend You»
(Գրեյսոն Չենսի կատարմամբ. Գրանդեն նկարահանվել է տեսահոլովակում) |
2011 | Սանա Համրի |
«Put Your Hearts Up» | Մեյերտ Էվիս, Ջերեմի Օլտեր | |
«The Way»
(Մաք Միլլերի մասնակցությամբ) |
2013 | Ջոնս Կրոու |
«Popular Song»
(Միկայի հետ համատեղ) |
Քրիս Մարս Պիլերո | |
«Almost Is Never Enough»
(Նեյտան Սայքսի մասնակցությամբ) |
Նէվ Թոդորովիչ | |
«Baby I» | Ռայան Պալոտա | |
«Right There»
(Բիգ Շոնի մասնակցությամբ) |
Նէվ Թոդորովիչ | |
«Problem»
(Իգի Ազալիայի և Բիգ Շոնի մասնակցությամբ) |
2014 | — |
«Bang Bang»
(Ջեսսի Ջեյն Արիանա Գրանդեի և Նիքի Մինաժի մասնակցությամբ) |
Հաննա Լյուքս Դևիս | |
«Don’t Be Gone Too Long»
(Քրիս Բրաունն Արիանա Գրանդեի մասնակցությամբ) |
Քրիս Բրաուն | |
«Break Free»
(Զեդդի մասնակցությամբ) |
Քրիս Մարս Պիլերո | |
«Love Me Harder»
(The Weeknd-ի մասնակցությամբ) |
Հաննա Լյուքս Դևիս | |
«Santa Tell Me» | Քրիս Մարս Պիլերո | |
«One Last Time» | 2015 | Մաքս Լենդիս |
«E Più Ti Penso»
(Անդրեա Բոչելլին Արիանա Գրանդեի մասնակցությամբ) |
Հաետանո Մորբիոլի | |
«Focus» | Հաննա Լյուքս Դևիս | |
«Dangerous Woman» | 2016 | — |
«Into You» | Հաննա Լյուքս Դևիս | |
«Let Me Love You»
(Լիլ Ուեյնի մասնակցությամբ) |
Գրանտ Սինգեր | |
«Side to Side»
(Նիքի Մինաժի մասնակցությամբ) |
Հաննա Լյուքս Դևիս | |
«My Favorite Part»
(Մաք Միլլերն Արիանա Գրանդեի մասնակցությամբ) |
Լուի Պերեզ | |
«Fight»
(Սթիվի Ուանդերն Արիանա Գրանդեի մասնակցությամբ) |
Ալան Բիբի | |
«Everyday»
(Future-ի մասնակցությամբ) |
2017 | Քրիս Մարս Պիլերո |
«Beauty and the Beast»
(Ջոն Լեջենդի մասնակցությամբ) |
Դեյվ Մեյերս | |
«No Tears Left to Cry» | 2018 | Դեյվ Մեյերս |
«The Light Is Coming»
(Նիքի Մինաժի մասնակցությամբ) |
Դեյվ Մեյերս | |
«Bed»
(Նիքի Մինաժն Արիանա Գրանդեի մասնակցությամբ) |
Հայպ Ուիլյամս | |
«Dance To This»
(Թրոյ Սիվանն Արիանա Գրանդեի մասնակցությամբ) |
Բարդիյա Զեյնալի[132] | |
«God is a woman» | Դեյվ Մեյերս | |
«Breathin» | Հաննա Լյուքս Դևիս | |
«Thank U, Next» | Հաննա Լյուքս Դևիս | |
«7 Rings» | 2019 | Հաննա Լյուքս Դևիս |
«Break Up With Your Girlfriend, I’m Bored» | Հաննա Լյուքս Դևիս | |
«Rule The World»
(Թու Չեյնսն Արիանա Գրանդեի մասնակցությամբ) |
Սեբաստիան Սդայգուի[133] | |
«Monopoly»
(Վիկտորիա Մոնեթի մասնակցությամբ) |
Ալֆրեդո Ֆլորես, Ռիկի Ալվարես | |
«Boyfriend»
(Social House-ի մասնակցությամբ) |
Հաննա Լյուքս Դևիս |
Ֆիլմագրություն Խմբագրել
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009 | ս | Մարտկոցը նստել է | The Battery’s Down | Բատ Միցվահ Ռիֆեր |
2010—2013 | ս | Վիքտարիուս | Victorious | Կատերինա (Քեթ կամ Կիսա) Վալենթայն |
2011 | ս | ԱյԿառլի | iCarly | Կատերինա (Քեթ) Վալենթայն |
2011 | ֆ | Ձյան փաթիլ | Snowflake, the White Gorilla | Ձյան փաթիլ (հնչունավորում) |
2011—2013 | մս | Վինքս Քլաբ. Կախարդուհիների դպրոց | Winx Club | Արքայադուստր Դիասպրո (հնչունավորում) |
2013—2014 | ս | Սեմ և Քեթ | Sam & Cat | Կատերինա (Քեթ) Վալենթայն |
2013 | ֆ | Խարդախություն | Swindle | Ամանդա Բենսոն |
2015 | ս | Ճիչերի թագուհիները | Scream Queens | Սոնյա Հերֆման (Շանել №2) |
2016 | մֆ | Անհաջողակները | Underdogs | Լաուրա (հնչունավորում) |
2016 | ֆ | Օրինակելի արու 2 | Zoolander 2 | Քամեո |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20110721184425/http://arianagrande.info/site/?page_id=2
- ↑ 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://sg.style.yahoo.com/entertainment/ariana-grande-dalton-gomez-wedding-photos-165556157.html — 2021.
- ↑ Sheets Connor Adams (հոկտեմբերի 6, 2013)։ «Who Is Ariana? All About Ariana Grande, Leader of the Arianators»։ International Business Times։ Վերցված է փետրվարի 7, 2015
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Dutch Top 40
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 8,0 8,1 Farber Jim (օգոստոսի 14, 2014)։ «Ariana Grande owes her stardom to singing, not sex appeal»։ New York Daily News։ Վերցված է փետրվարի 7, 2015
- ↑ «Here are the full album credits for Ariana Grande’s Sweetener»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2019-05-30
- ↑ «Ariana Grande | Credits»։ AllMusic (en-us)։ Վերցված է 2019-05-30
- ↑ «Ariana Grande»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2019-02-15։ Վերցված է 2019-05-30
- ↑ «Stans Love Ariana Grande's 2020 Version of 'My Everything'»։ Paper։ Վերցված է July 2, 2020
- ↑ Erlewine Stephen Thomas։ «Ariana Grande Discography»։ All Music։ Վերցված է June 7, 2020
- ↑ Caulfield Keith (February 17, 2019)։ «Ariana Grande's 'Thank U, Next' Debuts at No. 1 on Billboard 200 Chart With Biggest Streaming Week Ever for a Pop Album»։ Billboard։ Վերցված է February 18, 2019
- ↑ «DECADE-END CHARTS TOP ARTISTS 2010s»։ Billboard։ Վերցված է December 4, 2019
- ↑ «Ariana Grande About»։ Republic Records։ Վերցված է June 12, 2020
- ↑ «The Top Songs, Artists, Playlists, and Podcasts of 2019—and the Last Decade»։ Spotify։ December 3, 2019
- ↑ «Ariana Grande Was The Most Streamed Female Artist Of The 2010s»։ Huffpost։ Վերցված է June 19, 2020
- ↑ La Pluma Joe։ «Ariana Grande: "Shadow of a Doubt"»։ Complex Magazine
- ↑ «About Hose-McCann Communications»։ Hose-McCann Communications; McLean, Craig. "Ariana Grande: 'If you want to call me a diva I'll say: cool'", The Telegraph, October 17, 2014; and Mauney, Matt. "Ariana Grande celebrates 21st birthday at Disney World", Orlando Sentinel, June 24, 2014
- ↑ Goodman Lizzy (օգոստոսի 15, 2014)։ «Billboard Cover: Ariana Grande on Fame, Freddy Krueger and Her Freaky Past»։ Billboard։ Billboard.com։ Վերցված է սեպտեմբերի 1, 2014
- ↑ Who is Ariana Grande? 10 facts you need to know about the Problem singer
- ↑ Frankie Grande, Ariana Grande’s Half Brother, Stars in ‘Rock of Ages’
- ↑ 24,0 24,1 «Billboard Cover: Ariana Grande on Fame, Freddy Krueger and Her Freaky Past»։ Billboard։ Վերցված է 2017-07-04
- ↑ Who Is Ariana Grande?
- ↑ «About Ariana Grande»։ MTV։ Վերցված է 2015-11-20
- ↑ «8 Things You May Not Know About Ariana Grande»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է 2020-04-30
- ↑ Stranger in Strange Land: The Acne Years
- ↑ Ариана Гранде биография, фото — узнай все!
- ↑ Greene Andy (2014-05-22)։ «How Ariana Grande Made 'Problem' the Song of the Summer»։ Rolling Stone (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26
- ↑ 31,0 31,1 Trust Gary (2016-03-21)։ «Rihanna Rules Hot 100 for Fifth Week, Ariana Grande Debuts at No. 10» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2016-03-26
- ↑ Ariana Grande to debut in Jakarta soon
- ↑ Ariana Grande and Jimmy Fallon sketch everything
- ↑ «Ariana Grande on the set of the Scream Queens»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-19-ին։ Վերցված է 2020-04-30
- ↑ «Miley Cyrus & Ariana Grande cover '80s classic for homeless LGBT youth»։ EW.com (անգլերեն)։ 2015-05-13։ Վերցված է 2017-07-04
- ↑ «Ariana Grande - Focus»։ youtube.com։ Վերցված է 2015-11-19
- ↑ «Ariana Grande’s New Single Is Uncoming And We Know What It’s Called»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին։ Վերցված է 2020-04-30
- ↑ We Love Disney (Deluxe Version)
- ↑ Ariana Grande’s «Focus» Video Shows You How to Pull Off a Frosted '90s Lip Again
- ↑ Ariana Grande Drops New Single 'Focus': Watch
- ↑ «Ariana Grande Says Her Grandmother Inspired Her Platinum 'Focus' Makeover»։ Entertainment Tonight (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25
- ↑ McCall Tyler։ «Ariana Grande's Latest Album Comes With a Feminist T-Shirt Line»։ Teen Vogue (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25
- ↑ «Top 100 Songs | Billboard Hot 100 Chart»։ Billboard։ Վերցված է 2018-08-25
- ↑ «Ariana Grande Reveals Huge 'Dangerous Woman' Tour Details»։ Ryan Seacrest։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-18-ին։ Վերցված է 2016-07-11
- ↑ «Hairspray Live! Moves to LA—Ariana Grande Joins Starry Cast»։ Playbill։ Վերցված է 2016-07-11
- ↑ «Ariana Grande and Nicki Minaj Perform "Side to Side" at the 2016 VMAs»։ TeenVogue.com։ Վերցված է 2016-09-01
- ↑ «Ariana Grande Announces U.S. 'Dangerous Woman' Tour Dates»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-10-ին։ Վերցված է 2016-09-11
- ↑ Manchester bombing latest: Police arrest man on suspicion of terror offences, several killed in London attack(անգլ.)
- ↑ «Manchester Arena blast: 19 dead and more than 50 hurt»։ BBC News։ Վերցված է 2017-06-01
- ↑ «UK police: 22 confirmed dead after terror incident at Ariana Grande concert»։ CBS News։ Վերցված է 2017-06-01
- ↑ «ИГ взяла на себя ответственность за теракт в Манчестере»։ РБК։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ариана Гранде прервала мировое турне после теракта в Манчестере»։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ариана Гранде даст благотворительный концерт в Манчестере»։ Life.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ариана Гранде навестила в больнице детей, пострадавших на ее концерте в Манчестере»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ariana Grande sets Manchester benefit concert; Katy Perry, Justin Bieber, Coldplay and more in the lineup»։ Los Angeles Times։ Վերցված է 2017-06-01
- ↑ «One Love Manchester - BBC One» (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2018-08-16
- ↑ «One love Manchester. На благотворительном концерте собрали 2,5 миллиона долларов для жертв терактов»։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ариана Гранде стала почетным жителем Манчестера за помощь жертвам теракта»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170712T1550+0300Z։ Վերցված է 2018-08-16
- ↑ Reed, Ryan (2018-04-20)։ «Hear Ariana Grande's Uplifting New Song 'No Tears Left to Cry'» (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-04-21
- ↑ Condé Nast։ «Ariana Grande Surprised Fans With a Coachella Performance» (անգլերեն)։ Teen Vogue։ Վերցված է 2019-04-20
- ↑ «Ariana Grande Dishes On New Album 'Sweetener' as She Takes Over 'The Tonight Show'»։ Billboard։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Troye Sivan and Ariana Grande announce new single “Dance To This”»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ariana Grande Announces New Song ‘Bed’ featuring Nicki Minaj»։ Just Jared (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ariana Grande Reveals 'Sweetener' Album Pre-Order Date | 99.5 The River»։ 99.5 The River (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ariana Grande Pushes Up 'God Is a Woman' Release Date | iHeartRadio»։ iHeartRadio (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ariana Grande Confirms London 'Sweetener' Session»։ BigTop40 (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28
- ↑ «Top 40/M Future Releases | Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates ...»։ 2018-09-18։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-18-ին։ Վերցված է 2018-09-20
- ↑ «Ariana Grande в Instagram: «ɹnoʇ plɹoʍ ɹǝuǝʇǝǝʍS @americanexpress presale 11/1-11/3»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-10-25
- ↑ «A Very Wicked Halloween - NBC.com»։ Վերցված է 2018-11-04
- ↑ BBC Music (2018-10-31)։ «Ariana Grande at the BBC - TV Trail»։ Վերցված է 2018-11-04
- ↑ «Публикация Ariana Grande в Instagram • 7 Окт 2018 в 7:29 UTC» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-11-04
- ↑ «Ariana Grande в Instagram: «tell me how good it feels to be needed»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-11-04
- ↑ Ariana Grande` (2018-11-03)։ «Ariana Grande - thank u, next (audio)»։ Վերցված է 2018-11-04
- ↑ «Ariana Grande Releases New Song 'Thank U, Next' Just Before 'SNL'»։ Billboard։ Վերցված է 2018-11-04
- ↑ «Ariana Grande on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2018-11-04
- ↑ «Ariana Grande Achieves First Billboard Hot 100 No. 1 as 'Thank U, Next' Debuts on Top»։ Billboard։ Վերցված է 2018-11-13
- ↑ «Ariana Grande Is Billboard's 2018 Woman of the Year»։ Billboard։ Վերցված է 2018-11-06
- ↑ Billboard։ «Patti LaBelle Introduces Woman of the Year Recipient Ariana Grande | Women in Music»։ Վերցված է 2018-12-19
- ↑ ArianaGrandeVevo (2018-11-07)։ «Ariana Grande - breathin»։ Վերցված է 2018-11-07
- ↑ ArianaGrandeVevo (2018-11-30)։ «Ariana Grande - thank u, next»։ Վերցված է 2018-12-01
- ↑ Ariana Grande`։ «Ariana Grande - imagine (lyric video)»։ Վերցված է 2018-12-14
- ↑ ArianaGrandeVevo։ «Ariana Grande - 7 rings»։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Ariana Grande's 'Thank U, Next' Debuts at No. 1 on Billboard 200 Chart With Biggest Streaming Week Ever for a Pop Album»։ Billboard։ Վերցված է 2019-03-28
- ↑ ArianaGrandeVevo (2019-02-07)։ «Ariana Grande - break up with your girlfriend, i'm bored»։ Վերցված է 2019-03-28
- ↑ «Ariana Grande Claims Nos. 1, 2 & 3 on Billboard Hot 100, Is First Act to Achieve the Feat Since The Beatles in 1964»։ Billboard։ Վերցված է 2019-03-28
- ↑ «61st GRAMMY Awards: Full Nominees & Winners List» (անգլերեն)։ GRAMMY.com։ 2018-12-07։ Վերցված է 2019-03-28
- ↑ «Ariana Grande Announces 'Sweetener' World Tour: See the Dates»։ Billboard։ Վերցված է 2019-03-28
- ↑ «Ariana Grande Reunites *NSYNC, Brings Out Diddy & More During Her Epic Coachella Headlining Set»։ Billboard։ Վերցված է 2019-04-20
- ↑ «Ariana Grande Makes History as Youngest Coachella Headliner Ever»։ Billboard։ Վերցված է 2019-04-20
- ↑ Vogue (2019-07-09)։ «Ariana Grande - in my head»։ Վերցված է 2019-07-09
- ↑ «СМИ: Ариану Гранде обвинили в плагиате» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2020-01-17
- ↑ «WAT-AAH! в Instagram: «So excited to officially announce WAT-AAH! X @arianagrande 💜💧 follow @wataah to see more on the big news!! #drinkwataah»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Coach в Instagram: «Who's that dog? It's Toulouse Grande, the newest star of our #coachpups campaign in the Ace Satchel. On behalf of his BFF, @ArianaGrande,…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Ariana Grande в Instagram: «かわいい lilac @coach "swagger" bag with a black kitty puff key chain inspired by moiiiii ☁️ thank you so much to Victor Luis, Stuart Vevers &…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-08-23
- ↑ Larrabee-Zayas Dory (2015-07-23)։ «Ariana Grande Reveals Bottle For First Fragrance — See It Here»։ Hollywood Life (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին։ Վերցված է 2018-08-25
- ↑ «Ari by Ariana Grande»։ arianagrandefragrances.com։ Վերցված է 2018-08-23
- ↑ «M·A·C Cosmetics в Instagram: «GOOD GIRLS, BAD GIRLS, GO GLAM! Introducing #VIVAGLAM @ArianaGrande, available in select markets beginning January 2016. #VIVAGLAMET»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Viva Glam & MAC Aids Fund»։ MAC cosmetics Russia։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Lipsy London в Instagram: «The wait is over! We're SO excited to announce that our new celebrity collaboration is @ArianaGrande! The #ArianaforLipsy collection will…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-08-23
- ↑ T-Mobile (2016-10-10)։ «#TMobileONE = unlimited Ariana Grande! John Legere's Exclusive spot!»։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Brookstone в Instagram: «You don't want to miss @arianagrande 's Cat Ear Headphones... PRE-ORDER TODAY... (link in bio) #arianators #catearheadphones #arianagrande»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Ariana Grande в Instagram: «pretty lil thing holds her own in a room of men in suits ♡ 👋🏼 I'm SO so excited to finally share that I'll be featured in FINAL FANTASY…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-08-23
- ↑ Square Enix NA (2017-01-05)։ «Ariana Grande – Touch It - FINAL FANTASY BRAVE EXVIUS Remix || Music Video Announcement»։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Reebok в Instagram: «Bold. Confident. Defiant. From the styles she wears to the sweat that she drips, @ArianaGrande is constantly challenging conventions,…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-08-23
- ↑ «GIVENCHY в Instagram: «#ARIVENCHY: @ARIANAGRANDE IS THE NEW FACE OF GIVENCHY. #GIVENCHYFAMILY»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2019-05-10
- ↑ «Ariana renounces 'anti-gay' Christianity in favour of Kabbalah»։ Metro (անգլերեն)։ 2013-11-10։ Վերցված է 2018-08-19
- ↑ «Ariana Grande Reveals Love For Gay Brother Frankie Made Her Question Catholic Faith»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-19
- ↑ «Ariana Grande on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-19
- ↑ nataliyar (2014-09-08)։ «Роман между Арианой гранде и Биг Шоном стремительно развивается» (ռուսերեն)։ starslife.ru։ Վերցված է 2017-06-13
- ↑ «Ariana Grande and Big Sean break up»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-23-ին։ Վերցված է 2020-04-30
- ↑ «Ariana Grande Says "I Hate Americans. I Hate America." After Appearing to Lick On-Display Doughnuts»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ 2015-07-07։ Վերցված է 2017-06-13
- ↑ Jason Lipshutz (2015-08-07)։ «Ariana Grande Apologizes for 'I Hate America' Video: 'I Am Extremely Proud To Be an American'»։ Billboard։ Վերցված է 2017-06-13
- ↑ Мария Дубровская (2015-07-10)։ «Ариана Гранде извинилась за то, что облизала пончики с витрины»։ Cosmopolitan (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-13
- ↑ Jason Brow (2015-07-08)։ «Ariana Grande & Ricky Alvarez: His Romantic Moves Won Her Over»։ Hollywood Life։ Վերցված է 2017-06-13
- ↑ «Did Ariana Grande And Ricky Alvarez Break Up? Cryptic Tweets And Deleted Instagram Photos Lead To #WeLoveYouAriana Twitter Trend»։ Hollywood Take։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-28-ին։ Վերցված է 2016-07-24
- ↑ «Ariana Grande and Ricky Alvarez Split after 1 Year Together»։ People։ Վերցված է 2016-07-28
- ↑ «It's official! Ariana Grande and 'supportive' boyfriend Mac Miller snuggle up inside the MTV VMAs... as she finally confirms they are dating»։ Daily Mail։ Վերցված է 2016-09-01
- ↑ «Певица Ариана Гранде рассталась со своим бойфрендом Мак Миллером, – СМИ - 24 Канал»։ 24 Канал։ Վերցված է 2018-05-10
- ↑ Penrose Nerisha (2018-05-25)։ «A Timeline of Ariana Grande & Mac Miller's Relationship»։ Billboard; and Jackson Dory (2018-05-10)։ «Why Did Ariana Grande and Mac Miller Break Up? Singer Shares Update on Instagram Story Post»։ Newsweek
- ↑ Klinkenberg, Brendan Mac Miller Dead at 26(անգլ.) // Rolling Stone : magazine. — Կաղապար:Нп3, 2018.
- ↑ «Ariana Grande breaks silence following Mac Miller's death» (ռուսերեն)։ www.msn.com։ Վերցված է 2018-09-12
- ↑ «Теперь официально: у Арианы Гранде новый роман!»։ PEOPLETALK (ռուսերեն)։ 2018-05-31։ Վերցված է 2018-08-16
- ↑ «Ариана Гранде и Пит Дэвидсон обручились»։ PEOPLETALK (ռուսերեն)։ 2018-06-12։ Վերցված է 2018-08-16
- ↑ Rearick Lauren։ «Pete Davidson Spoke Publicly on His Split With Ariana Grande for the First Time»։ Teen Vogue (անգլերեն)։ Վերցված է 2018-10-23
- ↑ «Ariana Grande Has as Many Rescue Dogs as She Does Hit Singles (That's a LOT)»։ Bravo TV Official Site (անգլերեն)։ 2017-06-06։ Վերցված է 2018-11-19
- ↑ «Ariana Grande в Instagram: «it's a tiny handsome angel boy #Strauss!! welcome to the family my sweet (wait why'd he wink tho...... y'all see that?!??? is he comin for…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2018-09-16
- ↑ Scream Queens (2015-09-09)։ «Between 2 Queens With Emma & Ari | Season 1 | SCREAM QUEENS»։ Վերցված է 2018-09-16
- ↑ MAC Cosmetics (2016-01-21)։ «M·A·C VIVA GLAM — Up Close With Ariana Grande»։ Վերցված է 2018-09-16
- ↑ «Arizone • Ariana Grande Polska Gallery: Нажмите на изображение, чтобы закрыть окно»։ arianagrande.pl։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-16-ին։ Վերցված է 2018-09-16
- ↑ «Ariana Grande Had an Allergic Reaction to Tomatoes — How Common Are Late-in-Life Allergies?»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2020-06-26
- ↑ «Ariana Grande»։ Billboard։ Վերցված է Ապրիլի 3, 2021
- ↑ TroyeSivanVEVO (2018-07-19), Troye Sivan - Dance To This ft. Ariana Grande, https://www.youtube.com/watch?v=bhxhNIQBKJI, վերցված է 2019-05-30
- ↑ 2ChainzVEVO (2019-03-11), 2 Chainz - Rule The World ft. Ariana Grande, https://www.youtube.com/watch?v=zh4J-yW3LHw, վերցված է 2019-05-30
Արտաքին հղումներ Խմբագրել
- Արիանա Գրանդե․ 10 փաստ երգչուհու մասին Archived 2020-09-19 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արիանա Գրանդե կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2020 թվականի 32-րդ շաբաթվա հոդված։ |